Copy SMS

Սթիվ Ջոբս

Սթիվ Ջոբս - Սթիվ Ջոբս, մտքեր

 “Apple” ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում: Նրա գլխավորությամբ “Apple”-ը տեխնոլոգիական հեղաշրջում արեց աշխարհով մեկ:

Սթիվ Ջոբս - Սթիվ Ջոբս, մտքերՍթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը դարձան Էփլ ընկերության հիմնադիրներ։ Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։

Սթիվ Ջոբս - Սթիվ Ջոբս, մտքերՀամարվում է, որ Ջոբսը համոզեց Վոզնյակին ստեղծել միկրոհամակարգչի սխեման, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։ Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով։ Որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց Սթիվ Ջոբսին մուլտիմիլիոնատեր։

Սթիվ Ջոբս - Սթիվ Ջոբս, մտքերԻր հաջողությունների մասին խոսելիս նա նշում է մի քանի կանոններ, որոնք նրան օգնել են հասնելու մեծ հաջողությունների`

Զբաղվեք սիրելի գործով: գտեք ձեր իրական կիրքը և փոխեք աշխարհը դեպի ավելի լավը: Աշխատանքը լավ անելու միակ միջոցը այն սիրելն է:

Մի եղեք այնպես`ինչպես բոլորը: Մտածեք ոչ ստանդարտ: Ավելի լավ է ծովահեն լինել, քան սովորական նավաստի:

Սկսեք փոքրից, բայց երազեք մեծի մասին: Մի զբաղվեք միաժամանակ մի քանի բանով: Սկզբում սկսեք որոշ պարզ գործերից և աստիճանաբար անցեք ավելի բարդերին: Եվ միշտ մտածեք ապագայի մասին:

Նախաձեռնող եղեք: Անընդհատ առաջ գնալու հնարավորություններ փնտրեք: Մտքեր կուտակեք, որոնք պահանջում են արագ և վճռական գործողություններ և սկսեք դրանք իրագործել: Ավելի հաճախ ամենադժվարը առաջին քայլն անելն է: Ուղղակի արեք դա: Խիզախություն ունեցեք հետևելու ձեր սրտի թելադրանքին և կանխազգացումներին:

ԱՅՍՔԱՆԸ


7

2

906

  • IsraeL✡
    2013-11-19 06:36:44
    հետաքրքիր էր
  • anchapahasik
    2013-11-19 06:37:54
    լավներ (լավ) (լավ)