Copy SMS

Անձրև

Անձրև  - Սիրով Մաշ, ❦


Նրա անունը Արևիկ էր: Նա  մի աղջիկ էր,ով սիրում էր երազել: Աղջիկն  ապրում էր մի քաղաքում, որտեղ  անդադար  անձրևում էր, և բոլորն անհամբեր  սպասում էին սակավաթիվ  արևոտ օրերին: Սակայն նա միակ մարդն էր այդ քաղաքում, որ չէր նկատում մռայլ օրերը:Նա վազվզում էր  անձրևի հարվածներից  հոգնած մայթերում,  միայնակ զբոսնում այգում... Միայնակ, որովհետև  քաղաքի բոլոր բնակիչները ամբողջ օրերով  փակվում էին իրենց տներում  և անդադար սպասում անձրևին:

Նա նույնպես սիրում էր արևը,սակայն անձրևը նրան չէր վրդովեցնում. Արևիկը մեկն էր այն մարդկանցից,ովքեր կարողանում են տեսնել  պայծառ արեգակը  նույնիսկ ամենագորշ ամպի հետևում: Եվ նա զգում էր արևի ջերմությունն իր թրջված մարմնի վրա. ահա թե ինչու էին աղջկան խենթ անվանում:

Սակայն օրերից մի օր քաղաքում հայտնվեց Արտակը՝ երիտասարդ մի լրագրող,որի հեռաքրքիր ու անկեղծ պատմությունները սիրում էին բոլորը: Նա զարմացավ տեսնելով  քաղաքի  անտարբեր  դատարկությունը: Բոլորը Արտակին նայում էին պատուհաններից,և նա հույս ուներ, որ մի օր մարդիկ դուրս կգան իրենց տներից և կխոսեն իր հետ: Եվ նա կգրի իր պատմությունը այդ մոայլ քաղաքի մասին:

Մի օր տղան հերթական անգամ որոշեց գնալ զբոսնելու , որպեսզի լուսանկարիդատարկ ու թաց փողոցները  և զարմացավ՝ տեսնելով մի ուրախ աղջկա: Մինչ այդ  նրան հանդիպած  քաղաքի բոլոր բնակիչները նայում էին միայն պատուհանների մյուս կողմից,  և առաջին անգամ Արտակը անձրևի  քաղաքում  ժպիտ տեսավ:Նա վարակվեց Արևիկի ուրախությամբ՝ իմանալով,  որ աղջիկն իր նման էր.նա նույնպես տեսնում և զգում էր  արևը նույնիսկ ամենամռայլ օրերին: 

Քաղաքի բոլոր բնակիչները , տեսնելով այդ երու տարօրինակ  երիտասարդներին, որոշեցին առաջին անգամ դուրս գալ իրենց բանտ դարձած տներից, որպեսզի հարցնեն, թե ինչը կարող էր ուրախացնել այս եղանակին:

Արևիկն այդ մասին երբեկ չէր մտածել. նա պարզապես ուրախ էր  և այդպես էր ապրում այնքան ժամանակ,  որքան իրեն հիշում էր: Սակայն Արտակը, ով, չնայած իր տարիքին, շատ էր շրջել աշխարհում և լավ էր ճանաչում ամեն տեսակի մարդկանց, գիտեր այս հարցի պատասխանը . մարդիկ իրենց էրն հնարել ողջ այդ մռայլությունը: Մինչ այդ նրանք  նույնիսկ չէին փորձել հասկանալ,  թե որքան գեղեցիկ է անձրևը:

-Եթե անձրևը ձեզ դուր չի գալիս,- բացատրում էր նա,- այնպես արեք,որ ձեր կողքին գտնվող որևէ մեկը ժպտա: Նրա աչքերը կփայլեն արեգակի նման, և այդ ժպիտը կջերմացնի  թե՝ ձեզ,թե՝ նրան , և թե՝ ձեր  շուրջը գտնվողներին:

Արտակը մի տեսանյութ պատրաստեց Անձրևի  քաղաքի մասին, որն իր այցից հետո լուսավորվել էր և դարձել  աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Այդպես բազմաթիվ մարդիկ, ովքեր ապրում էին այդ քաղաքի բնակիչների նման, հասկացան, որ մռայլ պահերին արևը թաքնված է հոգում, ինչպես մռայլ օրերին ՝ ամպերի հետևում:

Սակայն այդ քաղաքի փոքրաթիվ բնակիչներից մեկը մինչ օրս հեռադիտակով նայում են երկնքին՝ փորձելով գտնել  այնտեղ արևը, և չի հասկանում, որ իրականում անձրև  է որոնում: 

12

12

1094

  • Magdalena
    2013-07-09 14:51:27
    (լավ) (լավ) (լավ) (լավ) bayc txrutyun kar mej@ (լավ) (լավ)
  • ℳaShulo SwaG ➋⓪➊➌
    2013-07-09 14:52:04
    հա կար :)
  • #NC Evelina
    2013-07-09 14:54:46
    Լավներ (լավ)
  • Սուսաննա♥
    2013-07-09 15:16:29
    (ժպիտ) (ժպիտ)
    • Սուսաննա♥
      2013-07-09 15:18:07
      եթե ապրեի նույն քաղաքում կլինեին 3 խենթ անձրևի սիրահար ու արև տեսնող :) :) եսել եմ սիրում անձրևը թեկուզ մռաըլ օրերին
  • Mer..
    2013-07-09 15:56:01
    (լավ) (լավ) (լավ)
  • L♥(i was happy)♥...
    2013-07-09 16:07:18
    (լավ) (լավ) (լավ) մռայլ պահերին արևը թաքնված է հոգում, ինչպես մռայլ օրերին ՝ ամպերի հետևում: (բռավո) (բռավո) (բռավո) շատ լավն էր,իսկ հեղինակային ա՞
    • ℳaShulo SwaG ➋⓪➊➌
      2013-07-12 12:46:05
      հեղինակայինա բայց ես չեմ գրել , շատ մոտիկ մարդ (խփո)