Copy SMS

Հետաքրքիր և յուրօրինակ թեստ..հաստատ դեռ չեք հասցրել դիտել

Հետաքրքիր և յուրօրինակ թեստ..հաստատ դեռ չեք հասցրել դիտել - հոգեբանական թեստ, հետաքրքիր, լավ


Բարև բոլորին:անցնում էի հայկական կայքերից մեկով և նկատեցի մի հետաքրքիր հոգեբանական թեստ,որը դժվար տեսած լինեք;Թեստը ինձ շատ հետաքրքրեց և ցանկանում եմ այն ձեզ ներկայացնել..

Այս թեստն անցնելու համար հարկավոր չի ո՛չ թուղթ, ո՛չ գրիչ, ո՛չ թվերի գումարում-հանում և ոչ էլ ստանդարտ պատասխաններց մեկն ընտրելու անհրաժեշտություն: Ուղղակի հարմարավետ տեղավորվեք, շատ հանգիստ, ուշադիր կարդացեք այն, ինչ գրված է և ասեք (պատկերացրեք, ինչ առաջինը ձեր միտքը գա, որքան էլ անսովոր լինի միտքը):

Հետաքրքիր և յուրօրինակ թեստ..հաստատ դեռ չեք հասցրել դիտել - հոգեբանական թեստ, հետաքրքիր, լավ


Սկսեցինք.




  1. Պատկերացրեք, որ զբոսնում եք անտառում: Նկարագրե՛ք անտառը. արդյոք արևը փայլու՞մ է, Դուք քայլում եք կածանո՞վ, թե՞ թավուտով, Ձեզ լա՞վ եք զգում:




  2. Դեպի Ձեզ է վազում մի ձի: Ինչպիսի՞ն է այն, ինչպե՞ս է իրեն պահում: Նրան կմոտենա՞ք, կշոյե՞ք…




  3. Շարունակում եք գնալ և խոտերի մեջ մի բանալի եք գտնում: Ինչպիսի՞ն է այն: Կողքո՞վ կանցնեք, թե՞ կվերցնեք: Կուրխանա՞ք:




  4. Առջևում աղբյուր է: Այն Ձեզ դու՞ր է գալիս: Կխմե՞ք նրա ջուրը, կլվացվե՞ք: Կնստե՞ք մոտը: Կհանգստանա՞ք:




  5. Շարժվում եք առաջ և կանգնում մի դարպասի առջև: Ինչի՞ց է պատրաստված, բա՞րձր է, թե՞ ցածր:




  6. Դուք պետք է անցնեք դարպասի վրայով: Ինչպե՞ս կանեք: Հե՞շտ կլինի անցնելը:




  7. Նկատում եք մի որջ: Մե՞ծ է, թե՞ փոքր: Նե՞րս կնայեք: Ձեզ հետաքրքի՞ր է, թե ով է փորել որջը:




  8. Դուրս եք գալիս գետափ: Հստակ պատկերացրեք ջրի մաքրությունը, հատակը, հոսանքի արագությունը: Հատակին քարե՞ր կան: Ինչպե՞ս կանցնեք մյուս ափ:




  9. Գետն անցնում եք և տեսնում մի տուն: Ի՞նչ չափի է, ինչպիսի՞ն է:




  10. Դռան վրա ցուցանակ կա. գրված է, որ տունը… Ձերն է: Ցուցանակն ինչի՞ց է պատրաստված և ի՞նչ է գրված:




  11. Բացում եք դուռը և մտնում տուն: Հարմարավե՞տ է: Մաքու՞ր է, թե՞ թափթփված:




  12. Քանի՞ սենյակ կա: Ի՞նչ սենյակներ են. նկարագրե՛ք:




  13. Բարձրացե՛ք ձեղնահարկ: Ի՞նչ կա, կարգուկանո՞ն է, թե՞ աղբ է հավաքված:




  14. Դուրս եք գալիս տնից: Բլրի հետևում երևում է ծովը: Հանգի՞ստ է, թե՞ փոթորկուն, արևը փայլու՞մ է:




  15. Ծովի վերևում թռչում են ճայերը: Բա՞րձր են, թե՞ ցածր: Մո՞տ են, թե՞ հեռու: Ձայները լսու՞մ եք: Ի՞նչ զգացումներ են նրանք առաջացնում Ձեր մեջ:




  16. Տեսնում եք մի նավ: Ինչպիսի՞ն է, հեռու՞ է ափից, կարո՞ղ եք նրան հասնել, կփորձե՞ք հասնել:



Հետաքրքիր և յուրօրինակ թեստ..հաստատ դեռ չեք հասցրել դիտել - հոգեբանական թեստ, հետաքրքիր, լավ


Արդյունքները


Անտառը Ձեր մանկության խորհրդանշական արտացոլումն է: Որքան լավ եք զգում անտառում, այնքան լավ հիշողություններ ունեք: Եթե այն մռայլ էր, ապա դժվար մանկությունն ազդում է Ձեր կյանքի վրա:


Ձին սիրո սեքսուալ տեսանկյունն է: Եթե այս կենդանուն դիպչում եք, ապա անկողնում նույնքան ազատ եք:


Բանալին Ձեր վերաբերմունքն է ամենայն նորի հանդեպ: Եթե վերցրեցիք այն ուրախացած, ապա պատրաստ եք փոփոխությունների:


Աղբյուրի մոտ հանգստանալու և ջուր խմելու ցանկությունը ցույց է տալիս, որ պատրաստ եք սիրելու: Որքան մաքուր, գեղեցիկ է այն, այդպիսին էլ Դուք պատկերացնում եք սերը:


Ծովը սիրո հուզական կողմն է: Նրա խաղաղ լինելու աստիճանից դատեք՝ Ձեզ ճակատագրական կի՞րք է պետք, թե՞ հանգիստ սեր:


Գետը Ձեր կյանքի ընթացքն է: Հիշե՛ք հոսանքի արագությունը, ջրի մաքրությունը: Հատակի քարերը խորհրդանշում են մանկուց անցած դժվարությունները:


Դարպասը խոչընդոտներն են, որ կան կյանքում: Հիշե՛ք նրա չափը:


Որջը ծածուկ վտանգի Ձեր ընկալումն է: Եթե մտել եք այնտես, ապա կամ անմիտ եք, կամ շատ հետաքրքրասեր:


Տունը Դուք ինքներդ եք: Որքան այն Ձեզ դուր է գալիս, այնքան Դուք Ձեզ հետ լավ եք զգում:


Ցուցանակը պատմում է, թե Ձեր մասին ինչ եք մտածում: Ձեր տեսած սենյակները կյանքի կարևոր ոլորտներն են: Որտեղ լավ եք զգում, կարգին է ամեն ինչ: Եթե անկարգություն կա սենյակում, ուրեմն կյանքի այդ մասում էլ մի բան վատ է:


Ձեղնահարկը կրթվածության, կուլտուրայի, օժտվածության տեղն է: Եթե այնտեղ անկարգ վիճակ է, ուրեմն չգիտեք՝ ինչու եք դիպլոմ ստացել:


Ճայերը հարազատներն են: Պետք է որ շատ լինեն և զարդարեն տեսարանը: Իսկ եթե ճչում են և թևերով հարվածում, ուրեմն Ձեր հարազատների հետ պարզելու հարաբերություններ ունեք: Եթե ճայեր չկան, միայնության ահազանգ է:


Նավը Ձեր այսօրվա երազանքն է: Թե ինչքան է գեղեցիկ ու հասանելի, այն դատեք նավի տեսքից:


Գետն ու դարպասն անցնելու ձևը ցույց են տալիս, թե ինչպես եք հաղթահարում խոչընդոտները: Եթե անկեղծ եք պատասխանել, ապա երկու դեպքում էլ նույն ձևով եք անցել: Եթե պատկերացրել եք կամուրջ, նավակ, օգնական, ուրեմն Ձեր հույսը Ձեզ վրա չեք դնում:

Հետաքրքիր և յուրօրինակ թեստ..հաստատ դեռ չեք հասցրել դիտել - հոգեբանական թեստ, հետաքրքիր, լավ...Հուսով եմ հետաքրքրեց ձեզ:Սիրով L♥(i was happy)♥.....

17

38

16593

  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-07-09 21:38:21
    վիզս պոկեմ թե ֆրեյդի մaտը խaռը չի :D :D :D :D
    • L♥(i was happy)♥...
      2013-07-09 21:38:57
      :D :D :D ում մատը՞
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-07-09 21:39:50
        Զիգմունդ ֆրեյդի (ծաղիկ) հոգեբaնa..կիմaնaս :)
      • L♥(i was happy)♥...
        2013-07-09 21:40:14
        հաաաաաաաաաաաաա, :) :) իրա թեստերից մի հատ տեսել եմ
      • Checeller
        2013-07-09 21:41:29
        ես գիտեի մենակ իմ մոտ են հոգեբանական թեստերը ասոցացվում իրա հետ
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-07-09 21:41:52
        լավ փոստ էր..ապրես (գինի)
      • L♥(i was happy)♥...
        2013-07-10 16:37:15
        մերսի :) :)
  • Checeller
    2013-07-09 21:40:37
    հետտաքրքիր էր..չասեմ ոնց պատասխանեցի..որովհետև ինքս էլ զարմացած եմ..ու բոլորը համապատասխանում էին
  • Սուսաննա♥
    2013-07-09 21:44:02
    լավներ :)
  • JokerGirl
    2013-07-09 22:07:50
    էէէէէ դարպասի մասը լավն էր իմ պատկերացչած դարպասը ցածր էր քարից սև ճազեոավ կիսաքանդ ու վրան մագլցած բույսեր , քանի որ կիսաքանդ էր միջով եմ անցել ետ լավա, գետնել են սկզբի ձիու վրա նստած պատկերացրեցի :)
  • :D :D :D նուուու հածվի առնելով, որ ստեղ համարյա բոլորը 10 տարեկան են, էս պոստը պետք չէր (ծաղիկ) բայց հետաքրքիր էր :)
  • sssooo
    2013-07-09 22:35:43
    4- ես տեսա կեխտոտ ջուր որի մոտ ոչ կնստեի ոչ էլ ջուր կխմեի :D :D :D :D :D :D :D հետաքրքիր էր ես է լես տիպի պոստ ունեմ (բռավո) (լավ)
  • Հայկուհի
    2013-07-09 22:55:48
    դարպասը դռնով եմ մտել :D :D :D
  • Kima♥
    2013-07-10 06:53:50
    հետաքրքիր էր շաատ.......մի քիչ իմ գոռծը դժվարա լինելու բայց դե լավ բաներ ել կաաար (բռավո)
  • MrUtIk
    2013-07-10 11:38:33
    (լավ)
  • MAYA
    2013-07-10 11:40:04
    իմը լռիվ հակառակն էր ճիշտ բան գրեթե չկար :) :)
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-07-10 12:14:23
    ես թեստերից ոնց եմ զզվուււււււմ................ (ախ) (ախ) (ախ) ..........
    • L♥(i was happy)♥...
      2013-07-11 16:18:36
      զզվում ես մի նայի,ինչ ասեմ.քոփիում շատերին հետաքրքրում ա, ու եթե քեզ դուր չի գալիս մի մտի (ժպիտ) (ժպիտ)
  • Astghik
    2013-07-10 14:07:53
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • LUS
    2016-06-11 19:45:35
    tetvacac emmersi shaaaaat (լավ)
  • Թամարա
    2016-06-11 20:08:18
    ha lavner