Copy SMS

Սիրո տողեր

Գիրքը զարգացնում է մարդու մտածելակերպը, երևակայությունը, բառապաշարը, ընդլայնում աշխարհայացքը:


Սիրո տողեր - գիրք, սեր, ինտելեկտԵս սիրում եմ կարդալ բանաստեղծություններ ավելի շատ պոեզիա և իմ սիրած բանաստեղություններից մի քանիսը առանձնացրել եմ պոստումս և այն նվիրում եմ բոլոր քոփիփաստցիներին:


Սիրո տողեր - գիրք, սեր, ինտելեկտՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ


Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառադայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի...

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես...

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ...

Սիրո տողեր - գիրք, սեր, ինտելեկտ


 Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։ 
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։ 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։ 
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։ 
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Սիրո տողեր - գիրք, սեր, ինտելեկտ


ՀՐԱԺԵՇՏ 

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...

Սիրո տողեր - գիրք, սեր, ինտելեկտԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ


Աշուն է, անձրև... Ստվերներն անձև 
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ 
Անձրև՜ ու անձրև ... 
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ 
Անհանգստություն... 
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում 
Անցած լույսերից, անցած հույզերից 
Տառապել կրկին. 
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից 
Իմ հիվանդ հոգին... 

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, 
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, 
Ւնչո՞ւ ես հիշում. 

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր 
Կյանքի մշուշում... 
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — 
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... 
Ես ցուրտ մշուշում. 
Իմ հոգու համար չկա արշալույս — 
Անձրև՜ է, աշո՜ւն...

Սիրո տողեր - գիրք, սեր, ինտելեկտ


Սիրո տողեր - գիրք, սեր, ինտելեկտ
Սիրո տողեր - գիրք, սեր, ինտելեկտ

Սիրո տողեր - գիրք, սեր, ինտելեկտ
Սիրո տողեր - գիրք, սեր, ինտելեկտ

6

7

4024

  • Astghik
    2013-07-11 12:19:39
    հույսով եմ դուր կգա (օգո)
  • fisik
    2013-07-11 12:20:52
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ես Սևակին ավելի շատեմ սիրում (խփո) (խփո) (խփո)
    • Astghik
      2013-07-11 12:22:05
      մերսի (գինի) ես էլ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • fisik
        2013-07-11 12:25:46
        (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) մեր շատ սիրելի Պարույր Սևակի համար :D
      • Astghik
        2013-07-11 12:26:36
        սա էլ Վահան Տերյանի համարա (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • Ⓣ...Ǻ....
    2013-07-11 12:27:41
    (լավ)
    • Astghik
      2013-07-15 16:09:46
      մերսիիիի (ծաղիկ)