Copy SMS

Ուղղակի

Ուղղակի  - խառը, հոգնած, մրսած


 կյանքը քոփի փեսթ է, ամենինչ անում ենք ինդիվիդուալ, ուրիշ մարդ երևալու համար, ամենինչ անում ենք տարբերվելու համար...բայց միևնույն է ամենինչ նույնն է, մի գուցե ուրիշ ձևով բայց այո նույնն է, ու էտ սպանումա, սպանումա որ հասկանում ես որ ինչ որ մեկին քեզ նմանացնում են, սպանումա որ մարդկանց  99 տոկոսն ասումա "բայց մենք ինչ նման ենք" ..հոգնել եմ, ուզում եմ փոխեմ, նոր աշխարհ եմ ուզում նոր կյանք միայնություն բայց ոչ դատարկություն, հանգստություն, ազնվություն, հավատարմություն.......էհ..էս ինչքան շատ գոյական ասեցի 

Ուղղակի  - խառը, հոգնած, մրսածԻնչ ցուրտա, մրսում եմ, ինչի պիտի բոլոր մարդիկ մահանան??? ինչի ??? ինչի հենց էն մարդիկ ովքեր թանկ են...իհարկե բոլոր մարդիկ էլ մյուսների համար թանկ են..բայց ինչի հենց իրանք ինչի հենց էտ 2 սը ..ու ինչի ես զգալով որ առանց իրանց ապրել չի լինում  մեկա ապրում եմ??? էտքան էգոիստ եմ էտքան շատ եմ ինձ սիրում որ չեմ վնասում??? տենց ես մտածում....ես որ տենց էի մտածում..բայց հետո գիտակցեեցի որ չէ...որովհետև իրոք մեկը ինչ որ բան կա որ հենց ուզում եմ էտ քայլին գնամ ասումա սպասի մի արա տենց բան...հո չես գժվել??? ամենինչ լավա լիւնելու....էհ ուես հավատում եմ..ամեն անգամ հավատում եմ որ սաղ լավա լինելու..ու ամեն անգամ ավելի վատ բանա լինում..ու եմ խաբում?? իհարկե ինձ....ու չեմ նեղվում..վատը էնա որ չեմ նեղվում ինքս ինձ խաբելուց...չգիտեմ ինչի ինձ թվումա որ  եթե մի սուտը շատ ասեմ իրականություն կդառնա...դեռ սպասում եմ դեռ չի դառնում..բա որ մի օր չդիմանամ??? հոգնել եմ ամենինչից ու բոլորից..բայց մեկա ապրում եմ....

Ուղղակի  - խառը, հոգնած, մրսածԷհ..նենց եմ հոգնել ինձնից փախչելուց ...մինչև երբ ??? գիտեմ որ սենց լավա ամենինչ անտեսելը բայց կյանքը մի անգամա ....ինչի գոյատևեմ եթե ուզում եմ ապրեմ...բայց ախր...ախր վախենում եմ դժվարա ցավումա.....բայց մի օր պետքա..պետքա ոտքի կանգնել...բայց երևի դեռ ժամանակը չի..չնայած ...ինչ իմանամ...նենց տպավորությունա ոնց որ մեքենայի մեջ նստած լինեմ, որտեղ ապակիները փոկ են ու իրենց վրա ինչ որ թղթեր են կպցրած ....ես գիտեմ որ մեքենայի մեջ տաքա հաճելիա, բոլորը բարի են, իսկ դրսում ցուրտա..վատա կմրսեմ...բայց մեկ մեկ նենց եմ ուզում թղթերը պոկեմ պատուհանները բացեմ ու գոռամ "ստեղ մարդ կա..ինչի ոչ մեկդ չեք տեսնում??" բայց չեմ անում որովհետև գիտեմ որ բացեմ միանգամից կսառեմ, չեմ հասցնի անգամ արտասանել այդ խոսքերը, գիտեմ որովհետև փորձել եմ..ու նենց եմ սառել որ մինչև հիմա թեյ եմ խմում որ ձենս  դզվի..ու դեռ չի դզվել...

Ուղղակի  - խառը, հոգնած, մրսած

19

78

1723