Աշխարհի ամենահետաքրքիր գրախանութները.
Չնայած ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի անընդհատ զարգացմանը` իսկական «գրքի գուրմանները» նախընտրում են թերթել գրքի էջերը՝ հպվելով դրանց թղթե բովանդակությանը, շնչել ոչ թե պլանշետային համակարգչի, այլ տպագրական ներկերի ու թղթի միաձուլումից ստացված այն հրաշալի, ծանոթ գրքի բույրը: Իսկ բուկինիստական գրքերի մասին խոսելն ավելորդ է, չէ՞ որ դրանք պատմության մի մասնիկն են մեր ձեռքում. նույնն է, ինչ համտես անես 1 դար ապրած գինուց:
Բոլոր գրքասերներին էլ հաճելի է գրքի շոփինգ անել այն գրախանութից, որի մթնոլորտն առավել տրամադրող է: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահետաքրքիր գրախանութների տասնյակը.
1.Black Dog Books հնատիպ գրքերի գրախանութն արվեստի իսկական
գործ է, այն կարծես բուրում է պատմությամբ, գտնվում է Լոնդոնում:
Ըստ ավանդության՝ այստեղ շրջում է լեգենդար գրավաճառ Ուիլյամսի
հոգին, ով անհետացավ 1903թ.:
2. Ուկրաինայում գտնվող այս շարժական գրախանութը նաև գրադարան
է: Ընթերցասերները կարող են ինչպես կարդալ, այնպես էլ՝ գնել այդ
գրքերը: Թերևս, այս շարժական գրախանութը ստեղծվել է հետևյալ
սկզբունքով. «եթե մարդը չի գնում գրախանութի մոտ, գրախանութն ինքն
է գալիս մարդու մոտ»:
3.With Pipe and Book գրախանութը գտնվում է Նյու Յորքում, այնտեղ
տիրում է հնամաշ գրքերի հոտին միախառնված սիգարի բույրը: Այստեղ
առկա են ինչպես նոր, բուկինիստական, այնպես էլ հազվագյուտ գրքեր:
4.Shakespeare and Company գրախանութը գտնվում է Փարիզի
կենտրոնում: 20-րդ դարի սկզբին այս լեգենդար գրախանութից էր
օգտվում Հեմինգուեյը, իսկ այսօր՝ մի խումբ զբոսաշրջիկներ: Երկրորդ
հարկը նախատեսված է ընթերցանության համար, գրքասերները կարող
են հարմար տեղավորվել և կարդալ այն գրքերը, որոնք չեն վաճառվում:
5. 1929թ. առաջին անգամ El Ateneo գրախանութում է ցուցադրվել
հնչյունային ֆիլմը: Գրախանութը նախկինում The Grand Splendind
կինոթատրոնն է եղել: Այսօր բազմաթիվ մարդիկ են այցելում այս
Բուենոս Այրեսի լեգենդար գրախանութ, որտեղ կարելի է կորել գրքերի
մեջ:
6.Առաջին հայացքից այս գրախանութը նորաոճ հագուստի սրահ է
հիշեցնում: Հռոմն այլ կերպ չէր էլ կարող պատկերացնել ինքնատիպ
գրախանութը, որը կգրավեր ժամանակակից մարդուն:
7.Բրյուսելի Cook & Book գրախանութը լավ գրքի և լավ սնդդի
միաձուլում է: Այս ռեստորան-գրախանութում միայն խոհարարական
գրքեր չեն վաճառվում, գրավաճառ-մատուցողները հավաստիացնում են,
որ գրքերի «մենյուն» ավելի հարուստ է: Այցելուներին գրավում է
հատկապես գրքառատ առաստաղը:
8.Bart's Books բացօթյա գրախանութը գտնվում է ԱՄՆ-ի Օհայո
նահանգում: 1964թ. Ռիչարդ Բարտինդեյլի գրախանութի գրքերն այնքան
շատ էին, որ այլևս չէին տեղավորվում խանութում, և նա որոշեց դրանք
ցուցադրել նաև դրսում՝ բաց երկնքի տակ, ինչն աննկարագրելիորեն
նպաստեց վաճառքին: Գրքասերներին հատկապես գրավում էր
գրախանութի «գրքաշեն» մոդելը:
9. Cafebreria El Pendulo գրախանութը բնության սիրահարների համար
է, մեծ փիլիսոփայություն է իր մեջ կրում գրքի և բնության միաձուլումը:
Հաճախորդներին այնպես է թվում, կարծես ծառերից քաղում են բնության
բարիք գրքերը: Այս յուրօրինակ գրախանութը գտնվում է Մեխիկոյում:
10. Լիսաբոնի Ler Devagar գրախանութը կառուցվեց 1864թ.
կարուձևի արհեստանոց լինելու համար, բայց երևակայությունը մտքից
առաջ անցավ: Սա և գրախանութ է, և գրադարան, և սրճարան՝
ընթերցասեր հասարակության իսկական հավքատեղի:
-L.(EsAyAn...( ◔̯◔
2013-07-13 14:33:05Սոնա
2013-07-13 14:34:12Magdalena
2013-07-13 14:41:25❣Maria H❣
2013-07-13 14:57:59N.L.R
2013-07-13 15:08:13Checeller
2013-07-13 15:37:37MrUtIk
2013-07-13 15:42:47Ⓣ...Ǻ....
2013-07-13 16:09:24sssooo
2013-07-13 16:10:57Man)E(Dreamer
2013-07-13 16:23:38Knarik
2013-07-13 17:30:54YANA212
2013-07-16 10:30:26Astghik
2013-07-16 14:59:46smile
2013-07-19 14:16:53Manonik
2013-08-16 01:51:56Edgar.555
2013-08-16 01:56:17