Copy SMS

ԲԱՐՈՎ ՄՆԱՔ

ԲԱՐՈՎ ՄՆԱՔ - ԲԱՐՈՎ, ՄՆԱՔ,ԲԱՐՈՎ, ՄՆԱՔ,


ԲԱՐՈՎ ՄՆԱՔ

Դռները մեկ առ մեկ փակում

Կյանքիս անցած էջերի պես,

Էջերը լույս պահում սրտում,

Մնացածը տալիս քամուն

-Եվ հեռանւմ,

-Բարով մնաք...

 

Բարով մնաս իմ մանկություն,

Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,

Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,

Աքսորների խուլ ահազանգ,

-Կռիվ ու խաղ,

-Բարով մնաք...

 

Բարով մնաք իմ ընկերներ,

Որ կիսեցիք ինձ հետ օրերը հին,

Ես կհիշեմ ամեն վայրկյան

Նրանց, որոնք արդեն չկան,

-Օրհնյալ լինեք,

-Բարով մնաք...

 

Բարով մնաս դու իմ քաղաք.

Եվ փողոցներ իմ հարազատ,

Ես չափչփել եմ ձեզ հազար անգամ,

Դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,

Հեգնանք, ժպիտ և հայհոյանք,

-Ես դեռ կգամ,

-Բարով մնաք...

 

Ինքս ինձնից եմ հեռանում

Եվ կամուրջները ետդարձի ես չեմ այրում...

Ես հեռանում եմ, որ դառնամ,

Հազար փակված դռներ բանամ,

-Հիմա գնամ,

-Բարով մնաք...

 

Մնաս բարով, վերջին իմ սեր,

Կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր...

Գիշեր անդարձ, ձեռքեր սեղմված,

Եվ կորուստի դռները բաց

-Ես փակեցի,

-Բարով մնաք...

 

Մնաք բարով խելառ օրեր

Անքուն հազար իմ գիշերներ

Բարով մնաք, խոսքեր մաշված

Դեմքեր հոգնած

Նոր խաբկանքի դռները բաց

-Չեմ հավատում,

-Բարով մնաք...

 

Մնաս բարով, վերջին կորուստ,

Վերջին իմ հույս, սպասում, 

Երազ վերջին...

Ես հեռանում եմ ամենից,

Ամեն տեսակ սուտ խաղերից

-Ես չեմ խաղում,

-Բարով մնաք...


13

14

898

  • #NC Evelina
    2013-07-14 12:39:42
    Ապրես պոստի համար.. :) (լավ) #NC
  • Knarik
    2013-07-14 12:40:03
    Ես էլ կարծեցի՝ գնում ես ստեղից (ախ) :D
    • ❣Maria H❣
      2013-07-14 12:41:02
      ես էլ :)
      • SARA(ՔՈՓԻԻ ֆանտազիա)
        2013-07-14 12:43:07
        ես էլ (ախ) (ախ) (ախ) (ախ) :D :D :D :D :D (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) լավա մնում ես
      • Knarik
        2013-07-14 12:45:54
        ուզում էր գրել ՝ գնաս բարով,էն էլ սղ պլաններս խախտեց :@ :D
      • Knarik
        2013-07-14 12:46:03
        սաղ :D
      • Սուսաննա♥
        2013-07-14 15:43:20
        եսել իմացա գնումա :)
  • Lian
    2013-07-14 12:41:55
    մտա,որ գրեմ հաջողություն,մեկ էլ....... :) լավն ա
    • Knarik
      2013-07-14 12:53:35
      Մեկ էլ՝ քո պլաններն էլ խախտվեցին,չէ՞ :@ :D :D
  • 2013-07-14 12:43:24
    ապրես լավն էր..... (բռավո) ....
  • Mer..
    2013-07-14 12:54:05
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) Սիրում եմ իրա երգերը.... (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-07-14 13:57:56
    աօրես ............ (բռավո) ........... (լավ) ....
  • PARIS
    2013-07-14 14:21:47
    Մեսչյանին շաաատ եմ սիրում.....Էս երգն էլ Բարով մնաս իմ մանկություն, Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում, Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ, Աքսորների խուլ ահազանգ, -Կռիվ ու խաղ, -Բարով մնաք...
  • sssooo
    2013-07-14 15:44:00
    (բռավո) (բռավո) (բռավո)