Copy SMS

Սարսափ Պատմություն (մաս 3)

Սարսափ Պատմություն (մաս 3) - Սարսափ, Պատմություն


Կար մի մանկապարտեզ "Սարսափ" անվանմամբ: Այդ մանկապարտեզ հաճախում էր մի երեխա՝ Լիզա անունով: Նրա հետ ոչ ոք ընկերություն չէր անում, քանի որ նրա հայրը գտնվում էր հոգեբույարանում 16 երեխա սպանելու պատճառով և բոլորը մտածում էին, որ Լիզան նույնպես իր հոր նման խելագար է: Մի անգամ երեխաները որոշեցին ձևացնել, որ ուզում են ընկերանալ նրա հետ: Լիզան շատ էր ուրախացել երբ իմացել էր, որ երեխաները ցանկանում են շփվել նրա հետ: Երեխաները նրան առաջարկեցին իջնել նկուղ՝ տեսնելու թե ինչ է պահվում այնտեղ: Իջնելով նկուղ երեխաներից մեկը Լիզային հրեց ներս և նրանք փակեցին դուռը՝ Լիզային այնտեղ թողնելով: Նա լացում էր, աղաչում էր որ բացեն դուռը, քանի որ այնտեղ ամենուրեք առնետներ էին, իսկ նա վախենում էր սակայն երեխաները ծիծաղեցին նրա վրա և բարձրացան վերև: Այդ պահին Լիզայի վրա հարձակվեցին առնետները և նա վազեց դեպի դուռը, երբ հանկարծ ընկավ և գլուխը հարվածելով դռան կողքին դրված ապակիներին՝ ՄԱՀԱՑԱՎ:

Մանկապարտեզում քնի ժամ էր, բոլորը պառկած էին, իսկ Լիզան չկար: Դաստիարակը երեխաներին հարցրեց, արդյոք նրանք տեսել են Լիզային և երեխաները որոշեցին ասել, որ նրանք Լիզային պակել են նկուղում: Դաստիարակը այդ իմանալուց անմիջապես հետո իջավ նկուղ, Լիզայի հետևից, սակայն այնտեղ գտավ նրա դիակը: Լիզային հուղարկավորեցին և ասում են, որ այդ դեպքից հետո մանկապարտեզի նկուղից անընդհատ գալիս են երեխայի լացի ձայներ և նրանք, ովքեր իջնում են այնտեղ՝ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ

11

7

2864

  • sssooo
    2013-07-14 15:51:42
    ես ինչ սարսափներա որ բաց ես թողում
  • Miley♥fan
    2013-07-14 16:32:40
    վույ 3ն էլ ահավոր էին (վայքո) (վայքո) :(
  • SARA(ՔՈՓԻԻ ֆանտազիա)
    2013-07-14 18:39:17
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
  • DASHA
    2013-07-14 18:55:22
    ես պատմությունը ես կարդացել եմ, ու հենց քոփիից եմ կարդացել