Copy SMS

Սարսափ Պատմություն (մաս 5)


Սարսափ Պատմություն (մաս 5) - Սարսափ, Պատմություն

Հարավային Կորեայում շատ կարևոր է դպրոցում լավ սովորելը: Ծնողները մեծ ջանք են թափում, որպեսզի իրենց զավակները լավ սովորեն և լավ գնահատականներ ստանան: Հաճախ անհատական պարապողներ են վարձում երեխաների համար, իսկ որոշ աշակերտներ մնում են դպրոցում` լրացուցիչ պարապելու համար:
Կորեայի համար դա մի մեծ խնդիր է, քանի որ շատ աշակերտներ, պարապելու համար մնալով դպրոցում, քնում են և մնում այնտեղ մինչ առավոտ: Կորեայի որոշ թաղամասերում անգամ արգելել են դպրոցում մնալ երեկոյան 10-ից հետո:
Մի անգամ` գիշերը, Սանհի անունով կորեացի մի աղջիկ մնում է դպրոցում: Բավականին ուշ էր, և նա պարապում էր գրադարանում իր մի քանի դասարանցիների հետ:
Գրադարանում լույսը վառվում էր, բայց դպրոցի մնացած մասը չէր լուսավորվում:
Որոշ ժամանակ անց Սանհին ցանկացավ զուգարան գնալ: Ասելով ընկերներին, որ կվերադառնա մի րոպեից, դպրոցի մութ միջանցքներով քայլեց դեպի զուգարան:
Մի քանի րոպեից գրադարանում կամաց թակոց լսվեց: Այն պատուհանի կողմից էր գալիս: Այնտեղ մի գունատ և հյուծված կին էր կանգնած: Նա դեմքով պատուհանին էր հենված, և նրա աչքերն ամուր փակված էին:
Մի երկար, ծալած մատով նա թակում էր պատուհանը: Երեխաները սկսեցին մտածել, թե ինչ է անում կինն այս ժամին դպրոցի մոտ:
Կինը հանկարծ բացեց աչքերը, և երեխաները սարսափահար եղան: Նա չուներ աչքեր: Աչքերի տեղը միայն խորը, մութ անցքեր էին: Կինը բարձրացրեց բռունցքն ու իջեցրեց պատուհանի ապակուն: Պատուհանը ջարդվեց:
Հանկարծ ամբողջ դպրոցի լույսերը հանգեցին:
Սանհին դպրոցական զուգարանում ձեռքերն էր լվանում, երբ անսպասելի կերպով հայտնվեց կատարյալ մթության մեջ:
Լռություն տիրեց: Նա չլսեց Գրադարանում հնչող սարսափի ճիչերը: Նա չէր կարող պատկերացնել, որ իրենից մի քանի մետր այն կողմ մորթոցի է:
Նա շարունակում էր լվանալ ձեռքերը երանելի չիմացության մեջ, անտեղյակ լինելով, թե ինչ է կատարվում գրադարանում:
Գրադարանի ճիչերը դադարեցին այնպես հանկարծակի, ինչպես և սկսվել էին:
Սանհին դուրս եկավ զուգարանից և անշտապ քայլեց հետ` դեպի գրադարան: Մտնելով գրադարան` նա քարացավ:
Ամբողջ գրադարանը շաղախված էր դպրոցականների դիակներով: Որոշ դիակներ ընկած էին գետնին, որոշ դիակներ գցած էին սեղանների կամ պահարանների վրա:
Սանհին վախից ցնցվեց: Նա քիչ էր մնում խելագարվեր` փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել այդտեղ:
Եվ ահա լսվեցին քայլերի ձայներ, որոնց արձագանքը տարածվում էր միջանցքով:
Սանհին խելացի աղջիկ էր, և, արագ կողմնորոշվելով, նա ընկավ հատակին` ձևացնելով, թե մահացած է:
Նա լսեց, թե ինչպես ինչ-որ մեկը լուռ մտավ գրադարան: Սանհին աչքերը փակ էր պահում, որ չմատներ իր կենդանի լինելը: Նա շրշյուն լսեց, ասես, ինչ-որ բան էր շարժվում սենյակում: Ակնկալելով ամենավատը` Սանհին աշխատում էր չշարժվել:
Նա լսեց, թե ինչպես ինչ-որ մեկի ձայնը շշնջաց.<<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>>
Հետաքրքրասիրությունը հաղթանակեց, և Սանհին զգուշորեն բացեց աչքերն ու արագ նայեց, թե այդ ով էր:
Սենյակի կենտրոնում կանգնած էր գունատ, ուրվականի նման մի կին` սպիտակ հագած:
Ճչալու ցանկության դեմ պայքարելով`Սանհին նորից փակեց աչքերը: Նա լսում էր, թե ինչպես էր ուրվականը սողում սենյակով, մի դիակից մյուսի մոտ գնալով և` քթի տակ ասելով.
<<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>>
Աղջիկը աչքերը ամուր փակած էր պահում: Նա հուսով էր և աղոթում էր, որ ուրվականը գնա:
<<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>>
Կին-ուրվականը ավելի ու ավելի էր մոտենում Սանհիին:
<<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>>
Ուշադիր լսելով ուրվականի սառը ձայնը` Սանհին աշխատում էր չշարժվել, որպեսզի ուշադրություն չգրավեր:
<<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>>
Ուրվականն ավելի էր մոտենում: Սանհին չէր համարձակվում շարժվել:
<<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>><<Մեկ, երկու…>>
Ուրվականը գրեթե նրա կողքն էր: Աղջիկն աշխատում էր չշնչել:
Հանկարծ հաշվարկը դադարեց:
Սանհին անշարժ պառկած էր: Նա լարված լսում էր, թե ինչ է կատարվում:
Ոչ մի ձայն չկար: Գրադարանում կասկածելի լռություն էր:
Մի քանի րոպե կատարյալ լռությունից հետո Սանհին մտածեց, թե Ուրվականը գնացել է:
Սանհին դանդաղ բացեց աչքերը:
Ուրվականը կախվել էր նրա վրա և նայում էր ուղիղ աչքերի մեջ: Նրա մի գունատ և ոսկրոտ մատն ուղղված էր Սանհիի վախեցած դեմքին:
<<Մեկ, երկու>>,-ասաց ուրվականը` հանելով նրա աչքերը:


Սիրով՝ ԴինուլՍարսափ Պատմություն (մաս 5) - Սարսափ, Պատմություն

11

16

2601

  • Tony Montana
    2013-07-16 10:20:57
    (խփո) (խփո) (խփո) սիրումեմ նեխած մաշկ
    • Mickey...♥
      2013-07-16 10:24:00
      հաա,,,,,բա որ տապակում ես ու սրտի հետ ուտում ես (խփո) (խփո) (խփո)
      • Tony Montana
        2013-07-16 10:24:34
        բա որ մայոնեզես լցնում դառնումա մեռելի մսի դելիկատես (խփո)
  • Mickey...♥
    2013-07-16 10:26:05
    :D :D աաա շաաաատ համովաա (խփո) (խփո)
  • Joker ♥ ♥ ♥
    2013-07-16 10:33:53
    Սիրում ես այսպիսի պատմություններ (խփո) :)
    • Mickey...♥
      2013-07-16 10:34:39
      եսել,,,,շուտ շուտ կփոստեմ :)
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-07-16 10:57:55
    (լավ)
    • Mickey...♥
      2013-07-16 10:58:54
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lusin...♥♥♥
    2013-07-16 11:27:45
    (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
  • Miley♥fan
    2013-07-16 14:25:31
    վաաաայ սրանք որ կարդում եմ գիշերը նորմալ չեմ կարում քնեմ :( բայցթե էլի կարդումեմ :D :D
    • Mickey...♥
      2013-07-16 14:57:55
      ես էլ,,,,, (վայքո) :D :D
  • I ♥ NY
    2013-09-17 06:32:19
    լավնա (լավ) (լավ) (լավ) հավեսով միստիկ պատմությունա :D :D :D :)