Copy SMS

Փոքրիկ Իշխան..........պատմություն որ փոխեց իմ կյանքը

Փոքրիկ Իշխան..........պատմություն որ փոխեց իմ կյանքը - Փոքրիկ, Իշխանը

Անկեղծ ասաց չգիտեմ ոնց  կիսեմ տպավորություններս կապված այս վիպակի հետ բայց կարդացողները համոզված եմ կհասկանան:Պատմություն որտեղ մի բառ անգամ ավելորդ չէ..............խնդրում եմ ամպայման կարդացեք գուցե ձեզ մոտ ել մի բան փոխվի:ՈՒզում եմ մեջբերել մի քանի մտքեր 

 

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա:

Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում էն, թե ճանաչեցին մարդուն…

Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել,- ասաց աղվեսը,- Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն:

Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է` միայն սիրտն է սրատես: Ամենակարևորը աչքով չես տեսնի:

 

Մի օր քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է արևը մայր մտնում:

ԵՎ մի փոքր սպասելով` դու ավելացրիր.

- Գիտես… երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը…

- ՈՒրեմն այն օրը, երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը, շատ էիր տխու՞ր:

Նա ոչինչ չպատասխանեց…

 Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:

Եթե դու մի ծաղիկ ես սիրում` միակը, որի անունը միլլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ` ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…»

Քո մոլորակի վրա,- ասաց Փոքրիկ իշխանը,- մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում … և չեն գտնում այն, ինչ փնտրում են…

- Չեն գտնում,- համաձայնվեցի ես:

-Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ , մի կում ջրի մեջ…

- Այո, իհարկե,- համաձայնվեցի ես

Եվ Փոքրիկ իշխանը ասաց.

- Բայց աչքերը կույր են: Հարկավոր է սրտով փնտրել:

Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն , հետո դրա համար կարող է և լաս:

Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք:

Եվ վերջում մի նախադասություն որը հաճախ կրկնվում էր<<ինչ տարօրինակ են մեծերը>>

18

36

2210

  • Narek.. An
    2013-07-16 08:17:03
    բռավո (բռավո) (բռավո) (բռավո) շատ լավն էր ես ել եմ կարդացել առտակարքա ուզում եմ որ բոլորն ել կարդան մի բան հաստատ կպոխվի իրանց մեջ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Narek.. An
    2013-07-16 08:26:29
    ետ կարդալուց հետո սախ օրը ինչ մերոնք ասում եին ասում եի ինչ տարօրինակ են մեծերը ;) ;)
  • ՎԱՐԴ
    2013-07-16 08:27:05
    ես փոքր տարիքում եմ կարդացել ու ընդհանրապես բան չեմ հասկացել (ծաղիկ) բայց որ ամեն մեկս ունենք մեր մոլորակը դրա հետ համաձայն եմ :) ապրես (բռավո) (բռավո)
    • մերսի շատ :) :) դե երևի փոքր ես եղել դրա համար բայց հիմա եթե կարդաս հաստատ կհասկանաս
  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-07-16 09:11:07
    շատ լավնա (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ես իրա դերը խաղացել եմ :)
  • Checeller
    2013-07-16 09:17:34
    շատ եմ սիրում էս ստեղծագոծությունը
  • Tony Montana
    2013-07-16 09:54:41
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) լավնա (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Knarik
    2013-07-16 10:31:25
    Ես էս տարի եմ կարդացել /ամոթ ինձ (ախ) :D /, ու նենց հուզվեցի վերջում,,,իրոք,ոչ մի ավելորդ բառ չկա մեջը...
    • ......
      2013-07-16 10:32:22
      էս գիրքը հենց մեծ տարիքում էլ պետքա կարդալ, գլխիդ մի տուր:Դ
      • Knarik
        2013-07-16 11:33:16
        Գիտեմ,էդ իմ խոսքնա,բայց մի ձևի ես շատ եմ ուշացել O:) :D
      • չէ չես ուշացե :)
  • puPuSh
    2013-07-24 10:48:16
    վայյյյյյյյյյյյյյյյյյյ ապրի իմ պուպուշը ;) ;) ;) մալաձեց
  • մի հատ գլուխ գովամ,,,ես էս գրքի ֆրանսերեն տարբերակն եմ կարդացել (խփո) O:) :D հրաշքա
  • puPuSh
    2013-11-13 00:16:52
    վայյյյ դու ապրես պուճուրս իմ սիրելի գրքերիցա (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • hrtdckgs
    2013-11-13 00:23:53
    Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում էն, թե ճանաչեցին մարդուն…
  • երևի են եզակի գրքերից ա,որ ամեն տարիքում էլ կարդաս տարբեր կերպ ես ընկալում ու մի նոր բան հասկանում (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրես,շաաաաաաաատ լավնա (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ✖Madness✖
    2013-12-26 10:48:29
    էս գիրքն ավելի շատ մեծահասակներին է պետք,չնայած,չգիտես ինչու բոլորը կարծում են ,որ մանկական է ))
  • 123
    2014-04-29 22:01:38
    (բռավո)
  • Մելինե
    2014-04-29 22:07:09
    լավագույներից լավագույնը (ծաղիկ) (ծաղիկ) փիլիսոփայական հեքիաթ