Copy SMS

Բուսկետսը դարձավ 25 տարեկան

Այսօր Սերխիո Բուսկետս Բուրգոսը դառնում է 24 տարեկան: Այս տարիքում նա համարվում է աշխարհի լավագույն հենակետայիններից մեկը, եթե ոչ լավագույնը:

Բուսկետսը դարձավ 25 տարեկան - Սպորտ, ծնունդ


Սերխիո Բուսկետսն ամեն խաղում մեծ ծավալի աշխատանք է կատարում, որը շատերի կողմից աննկատ է մնում: Երկրպագուներից ոչ բոլորն են համակրում Բարսայի 16 համարին: Պատճառը նախկինում կատարած մի քանի սիմուլյացիաներն են և այն, որ Բուսկետսի կատարած ահռելի աշխատանքը բոլորին չէ, որ տեսանելի է:


 


Պատահական չէ, որ նա, նոր գալով առաջին թիմ, հիմնական կազմից դուրս թողեց Յայա Տուրեին: Նրան Գվարդիոլան շատ էր վստահում: Եվրո 2012 - ում Բուսկետսն առանց փոխարինման մասնակցեց բոլոր հանդիպումներին: Անկասկած, նույնը կլինի նաև Տիտոյի դեպքում:


 


Բարսելոնայի լեգենդ Յոհան Կրույֆը նրան Բարսայի կարևորագույն խաղացողներից է համարում, իսկ կատալոնական ակումբի նախկին մարզիչ Սեզար Լուիս Մենոտտին այս կերպ է արտահայտվել Բուսկետսի մասին. "Բուսկետսն այն կարևորագույն տաղանդներից է, ում մեզ տվել է իսպանական ֆուտբոլը: Նա իսկական գանձ է: Առաջին անգամ, երբ ես տեսա նրան, զանգահարեցի ընկերոջս ու ասացի, որ տեսել եմ մի խաղացողի, ով ներկայացնում է ֆուտբոլի անհետացող տեսակը":


 


Իսկ հայտնի ֆուտբոլային մասնագետ Պաչո Մատուրանան էլ Բուսկետսին լավագույնն է համարում. "Սովորաբար մենք` մարզիչներս, ունենք մեր նախընտրած խաղացողները, որին մեծամասնությունը չի համակրում: Դրա պատճառները հաճախ անհասկանալի են: Ինձ համար լավագույնը հանդիսանում է Սերխիո Բուսկետսը: Երբեք նա վատ չի խաղում: Միշտ նա լուծում է բոլոր խնդիրները և դա ոչ ոք չի տեսնում: Բոլորը սպասում են, որ նա ինչ - որ տեղ սխալվի, որպեսզի խոսեն դրա մասին":


 


Բուսկետսի նման խաղացողներ միշտ էլ եղել են: Ոմանք կընկալեն Սերխիոյի խաղը, ոմանք արդեն ընկալել են, իսկ նրանք, ովքեր այդպես էլ չեն ընկալի, շատ բան կկորցնեն:


Շնորհավոր, Բուսկետս!Բուսկետսը դարձավ 25 տարեկան - Սպորտ, ծնունդ


Սիրով՝ ԴինուլԲուսկետսը դարձավ 25 տարեկան - Սպորտ, ծնունդ

9

22

1173

  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-07-16 18:04:02
    (լավ)
    • Mickey...♥
      2013-07-16 18:05:01
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • JokerGirl
    2013-07-16 18:04:07
    ես ընկալում եմ Սերխիոյի խաղը բայց Սերխիո Ռամոսի :D :) համենայն դեպս որպես Ռեալի ֆանատ շնորհավորում եմ (ծաղիկ) որովհետեվ երկրպագում եմ նաև Իսպանիայի հավաքականին իսկ ինքը հավաքականում լավ հանդեսա գալիս :) :) (բռավո)
    • Mickey...♥
      2013-07-16 18:05:52
      (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ)
  • 2013-07-16 18:16:54
    շնորհավոոր (ծաղիկ) ,,,,,,փոստդ լավն էր ապրես (լավ)
    • Mickey...♥
      2013-07-16 18:17:39
      մերսիի (ծաղիկ) :)
  • Superstar
    2013-07-16 18:48:56
    Բուսկեցը շատ լավ ա խաղում էտ անկասկած :lavna :ու շնորհավոր (գինի)
  • AshoT ♥ BTR
    2013-07-16 19:26:46
    ապրես բայց 24 տարեկան 25՞ (ուրախ)
    • Mickey...♥
      2013-07-16 19:44:41
      չգիտեմ մեկը ասւմա 24 մեկը 25 հիմա որնա :D :)
      • Mickey...♥
        2013-07-16 19:51:27
        բայց 25ա ինքը 1988 տվականինա ծնվել (ժպիտ)
  • sssooo
    2013-07-16 19:47:44
    ես իրան չգիտեի
    • Mickey...♥
      2013-07-16 19:52:00
      բարսի ֆան ես՞ (ժպիտ)
      • sssooo
        2013-07-16 20:00:33
        ըստ օրենքի հա :D
      • Mickey...♥
        2013-07-16 20:02:04
        :D յաա չեղավ,,,,,բայց գոնե հիմա իմացար՞ (ժպիտ)
      • sssooo
        2013-07-16 20:02:47
        ըհը (ախ) :)
      • Mickey...♥
        2013-07-16 20:03:48
        (ժպիտ) (ժպիտ)
  • ❣Maria H❣
    2013-07-16 19:57:33
    Շնորհավոր (ծաղիկ)
  • Checeller
    2013-07-16 19:58:06
    էտ ովա՞
    • 2013-07-16 19:59:50
      Բուսկետսը՞
    • Mickey...♥
      2013-07-16 19:59:57
      Բարսելոնայի հենակետայիններից :)
  • 2013-07-16 19:59:06
    շնորհավորրրրրրրրրրրրրրրր (ծաղիկ) (ծաղիկ)