Ռոմանտիզմ: Ռոմանտիզմը որպես աշխարհայացք ձևավորվել է 18-19րդ դարերում, լայն արձագանք գտնելով տարբեր ոլորտներում:Ռոմանտիզմի պոետիկայի իրական առանձնահատկությունը իդեալի և իրականության հակադրումն է և իդեալի հաստատումը:Ռոմանտիկները անհատի դրսևորումներով են որոշում թեմաները:Ռոմանտիզմը լինում է առաջադիմական և հատադիմական:Առաջադիմական ռոմանտիզմի հետևորդները դժգոհ են ներկայից և հայացք են նետում դեպի ապագա, իսկ հետադիմական ռոմանտիզմի հետևորդները հայացք են նետում անցյալ:Համաշխարհային գրականության մեջ ռոմանտիզմի ներկայացուցիչներն են Ջորջ Բայրոնը, Վիկտոր Հյուգոն և այլք:Իսկ հայկական գրականության մեջ Խաչատուր Աբովյանը,Ղևոնդ Ալիշանը,Պետրոս Դուրյանը և այլք: Սակայն այսօր կխոսեմ ոչ թե գրականության այլ գեղանկարչության մասին...

Ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակուան համարվում է գեղանկարչության մեջ ռոմանտիզմի հիմնադիրը:Մի քանի նկարներ Էժեն Դելակուանից






Ռեալիզմ:Լատիներենից թարգմանաբար նշանակում է իրեղեն, իրական:Ռեալիստների նպատակն է ներկայացնել , արտացոլել կյանքն այնպես ինչպես այն կա:Այս ուղղությունն առաջացել է 18դարում: Ռեալիզմ իրատեսության տերմինն առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի գրաքննադատ Շանֆլյորին:..Գեղանկարչության մեջ ռեալիզմի ծնունդը կապում են ֆրանսիացի գեղանկարիչ Գուստավ Կուրբեի աշխատանքների հետ:1870ական թթ. ռեալիզմը բաժանվեց երկու հիմնական ուղղությունների Նատուրալիզմ և Իմպրեսիոնիզմ:




Եվ վերջում մի քանի նկար հայազգի հիպերռեալիստ Պետո Պողոսյանի նկարները:



Այսքանը,,,,կետադրական և մյուս սխալների համար կներեք
