Copy SMS

Սարսափ Պատմություն (մաս 8)

Սա երևի կարդացած կլինեք,,,,,բայց դե գցեմ Սարսափ Պատմություն (մաս 8) - Սարսափ, Պատմություն


Սարսափ Պատմություն (մաս 8) - Սարսափ, Պատմություն

Կար մի աղջիկ, անունը Նաստյա: Նա ВКонтакте սոց. կայքով ծանոթացել էր մի աղջկա հետ, որն ապրում էր այլ քաղաքում, այդ աղջկա անունն էր Կատյա: Նրանք հաճախ էին գրում միմյանց: Եւ ահա մի օր Կատյան խնդրեց Նաստիայի հասցեն, ասելով որ այդ քաղաքում, որտեղ ապրում է Նաստյան, ապրում է նաև իր տատիկը: Նաստյան առանց տարակուսանքի տվեց իր հասցեն Կատյաին: Եւ Կատյան ուղարկեց հետևյալ հաղորդագրությունը...«Ես կգամ եւ կսպանեմ քեզ»: Նաստյան ընկերուհուն գրեց. «Լավ, վերջացրու, վերջացրու հահահա»: Իսկ Կատյան պատասխանեց, որ կատակ չի անում: Դրանից հետո ինչքան Նաստյան մտնում էր կայք, Կատյան առցանց չէր լինում:

Եւ ահա մի անգամ, երբ Նաստյան տանը մենակ էր, նրա բջջային հեռախոսին զանգ եկավ անհայտ համարից: Նաստյան պատասխանեց.

-Ալլո:

-Բարև Նաստյա, հիշում ե՞ս ինձ:

-Ոո-ո-ոչ,-շփոթվելով պատասխանեց Նաստյան:

-Այդ ես եմ՝ Կատյան, ես եկել եմ քո քաղաք, որպեսզի սպանեմ քեզ:

Նաստյան գունատվեց, և բաց թողեց ձեռքից հեռախոսը: Նա մտավ իր սենյակ, կողպեց դուռը...Նա այդ վիճակով մնաց մինչև երեկո: Ուղիղ ժամը 8-ին հնչեց դռան զանգը. Նաստյան սթափվեց, նրան թվաց, թե մայրիկն է: Սկզբում տարակուսեց, բայց մոտեցավ դռանը, անցքից նայեց. այնտեղ կանգնած էր մի աղջնակ 13-14 տարեկան, սպիտակ երկար զգեստով, թափված մազերով, և դուրս ընկած աչքերով: Նաստյան վախից ճիչ արձակեց և ուշաթափ ընկավ գետնին:

Երբ Նաստյան արթնացավ, նա արդեն հիվանդանոցում էր: Նրա կողքին նստած էր էր մի կին սպիտակ զգեստով, որը ննջում էր: «Հավանաբար բուժքույրն է»,- մտածեց Նաստյան: Նաստյան շրջվեց մյուս կողքի վրա եւ երկարեց ձեռքը, որպեսզի վերցնի իր հեռախոսը: Նա հեռախոսը վերցրեց եւ նկատեց, որ բջջային էկրանի վրա այն աղջկա նկարն է որից նա վախեցել էր, իսկ համարների ցուցակում միայն մի համար էր --Կատյա --: Նաստիայի մարմնով սարսուռ անցավ եւ նա տեսավ, թե ինչպես կարծեցյալ բուժքույրը ժպտաց նրան եւ ասաց.

-Ախր ես կատակ չէի անում Նաստյա...

8

38

1872