Copy SMS

Սե՞ր, թե՞ սիրահարվածություն.

Սե՞ր, թե՞ սիրահարվածություն.  - Սիրել, կարողանալու, համար, հավատալ է, պետք,


Բոլորը խոսում են սիրո մասին: Բոլորը կամ համարյա բոլորըամուսնանալիս ցանկանում են երբեք չբաժանվել: Բոլորը կամհամարյա բոլորը ամուսնանալիս սիրահարված են: Բոլորը կամհամարյա բոլորը ամուսնանալիս երդվում են հավերժ սիրո մեջ:

Այդ դեպքում ինչու՞ են շատերը բաժանվում: Քանի որ կարճժամանակ անց նրանք արդեն սիրահարված չեն, ոմանք էլանգամ ատում են միմյանց:

Շատերին ամուսնանալու համար հերիք է միայն սիրահարվածլինելը: Իրականում դա բավարար չէ: Մարդուն պետք է սիրել:Իսկ սիրահարվածությունն ու սերը տարբեր բաներ են:

Սե՞ր, թե՞ սիրահարվածություն.  - Սիրել, կարողանալու, համար, հավատալ է, պետք,

Սերը ծագում է ինչ-որ բանից, այն բոլորին չէ, որ այցելում է:Ավելի ճիշտ, բոլորս էլ կարող ենք սիրել, բոլորս ունենք այդ հատկությունը, բայց քչերն են փնտրում սեր, գտնում այն և իրականություն դարձնում, որովհետև սիրելու ընդունակությունն աճում է անհատի զարգացմանը հավասար: Ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը որպես ընծա չեն տրվում: Միայն ճանաչելով ինքներս մեզ` կարող ենք ճանաչել սերը:

Պետք չէ նախանձով նայել երջանիկ զույգերին կամ հասուն անհատին: Պետք չէ մտածել, թե մեր բախտը չի բերել կամ էլ թե մենք անկարող ենք սիրել: Մենք սիրելու համար ենք ստեղծված: Դա է մեր առաքելությունը: Միակ առաքելությունը:

Բայց հարկավոր է հիշել, որ անհնար է սիրել, եթե կանգնած չենք հոգևոր աճի ճանապարհին: Դա սիրո ճանապարհով շարժվելու բանալին է, կախարդական գաղտնաբառը: Այն մարդը, ով չի զարգացնում սեփական անձը, լավ է չմտածի սիրո մասին:

Սե՞ր, թե՞ սիրահարվածություն.  - Սիրել, կարողանալու, համար, հավատալ է, պետք,

Գրեթե բոլորը շփոթում են սերը սիրահարվածության հետ: Կանանց համար նախատեսված ամսագրերում, հեռուստահաղորդումներում, ֆիլմերում, գրականության մեջ գովերգվում է սիրահարության պահը, ասես սիրո իրական էությունը դրա մեջ է: Բայց բավական է մի-փոքր բանականություն ունենալ, որպեսզի հասկանանք, որ կարճատև սիրահարվածությունը բավականին տարբերվում է մշտական սիրուց:

Այսօր մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ ցանկացած բանի արժեքը կախված է շուկայի պահանջարկից. ապրանքի ոճը ավելի կարևոր է հենց ապրանքից: Զանգվածային լրատվամիջոցներն այնքան հզոր են դարձել, որ իրենք են կերտում վարքագծային մոդելները: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում սիրուն, անձի հոգևոր  աճին քիչ նշանակություն է տրվում, դրանք չեն գնահատվում: Ժամանակակից հասարակությունում սիրահարվածությունը ընկալվում է որպես սեր, որովհետև կարևորվում է մարդու ոճը, այլ ոչ նրա հասունությունը:

Հասարակությունում, որտեղ մարդու կյանքը լի է աշխատանքով ու այլ պարտավորություններով, միայնակության և լքվածության զգացումը անկառավարելիորեն աճում է: Շփումը մարդկանց միջև գրեթե վերացել է, սեքսը ոչ հազվադեպ համարվում է միակ միջոցը, որ կարող է տալ շփման, ջերմության, մարդկանց միասնության զգացում: Եվ ցավոք շփման այս տեսակը, որ կարող է ընդունված համարվել միայն խիստ հատուկ համատեքստում, շատերի համար դառնում է առաջնային ու միակը:

Ինչ-որ մեկի նկատմամբ սեռական հակվածություն զգալով` մարդ սկսում է հավատալ, որ գտել է մեծ սեր: Ավելին` դա ընդունվում է որպես հարաբերությունների հաճախականության և ճիշտ լինելու ապացույց, մինչդեռ այն իրականում ապացուցում է մարդու` այլ տեսակի շփում հաստատելու խորն անկարողությունը:

Այսպիսով, մենք շփոթում ենք սիրահարվածությունը սիրո հետ: Իսկ ինչպե՞ս տարբերել` սե՞ր է այն, ինչ զգում ենք, թե՞ հասարակ սիրահարություն: Իրականում գոյություն ունեն հստակ տարբերություններ սիրո և սիրահարվածության մեջ: Նշենք երկուսի որոշ հատկություններ, որոնք կօգնեն որոշել, թե որ զգացմունքն է բույն դրել մեր հոգում:


 

 

Սե՞ր, թե՞ սիրահարվածություն.  - Սիրել, կարողանալու, համար, հավատալ է, պետք,



  • Սիրահարությունը կապված է մարդու կենդանական բնույթի հետ, սերը` նրա հասունության: Սիրահարվելու համար խիզախություն պետք չէ. հերիք է ամեն ինչ բախտի քմահաճույքին թողնել և ազատության տրվել: Սակայն հարկ է հիշել, որ պետք է օգտագործել բանականությունն ու հոգևոր վեհ ապրումների ձգտումը: Հակառակ դեպքում` ինչո՞վ ենք մենք տարբերվում կենդանիներից:

  • Սիրահարվածության ժամանակ սեքսը վճռորոշ նշանակություն ունի, սիրո մեջ այն առաջնային չէ:

  • Սիրահարված մարդը փոփոխում ու աղավաղում է իրականությունը` այն հարմարեցնելով ներկա հարաբերություններին: Սիրող մարդը դառնում է հարաբերությունների անբաժանելի մասը` ազնվացնելով ու ամրապնդելով դրանք:

  • Սիրահարված ժամանակ սիրած էակի կերպարը աստվածացվում է, առանց նրա կյանքն անիմաստ է թվում: Սիրո մեջ սիրած էակը միշտ առկա է, հարաբերությունները նրա հետ միշտ շարունակվում են, որովհետև միասին կերտել կամ կերտում են կյանքը:

Սե՞ր, թե՞ սիրահարվածություն.  - Սիրել, կարողանալու, համար, հավատալ է, պետք,



  • Սիրահարվածությունը պահի խանդավառությունն է, անգամ երբ դա տևում է ամիսներ կամ տարիներ:

  • Սիրահարվածության հետևում խորը ներքին միայնություն է թաքնված. մարդ ձգտում է լինել սիրած էակի հետ, որպեսզի իրեն կենդանի զգա: Սիրո մեջ մեր ներաշխարհը ինքնավար է և սիրած մարդուց անկախ:

  • Սիրահարությունը կրակ համարվող կայծ է. սերը խարույկ է, որ անընդհատ վառ է պահվում:

  • Սիրահարվածության ժամանակ խանդավառ վիճակը հնարավոր է միայն սիրած էակի ներկայության դեպքում: Սիրո մեջ երջանկությունը կյանքի մշտական հիմքն է:

  • Սիրահարությունը ստեղծում է աճի պատրանք` իրականում լինելով նյարդային խանգարման ժամանակավոր դադար: Սերն ինքնին անհատի աճն է:

  • Երբ սիրահարվածությունն անցնում է, մարդն ապրում է սարսափելի դատարկության զգացում (հավանաբար այն միայն բացահայտում է այն դատարկությունը, որ կար մինչ այդ, իսկ այժմ ավելի դառն է դարձել), ինչպես նաև բռնության, խաբեության, լքվածության և մահվան զգացում: Սիրո դեպքում վերջ չի երևում, որովհետև դատարկություն չի եղել, անգամ սիրուց առաջ:

Սե՞ր, թե՞ սիրահարվածություն.  - Սիրել, կարողանալու, համար, հավատալ է, պետք,



  • Սիրահարությունը վախենում է մահվանից ու կորուստից. սիրո դեպքում մարդ շատ կորուստներ է տեսնում, բայց դրանք բոլորն անցնում-գնում են` ամենում իմաստ ու նշանակություն տեսնելու հատկության շնորհիվ:

  • Սիրահարվածության ժամանակ զգուշությունն անտեսվում է, սիրո դեպքում այն կարևոր դեր է խաղում:

  • Սիրահարությունը սեփականություն է («վերցնել»), սերը` նվիրաբերում («տալ»):

  • Սիրահարությունը ղեկավարում է սիրահարված մարդկանց, մինչդեռ սիրո ճանապարհով գնացող մարդիկ միասին կառավարում են սերը, այլ ոչ թե կառավարվում դրա կողմից:

  • Կասկածները խոցում են սիրահարությունը, բայց ամրապնդում են սերը:

  • Սիրահարությունը հիմնականում կազմված է զգացողություններից, սերը, բացի դրանից, պարունակում է կամք:

  • Սիրահարությունը մակերեսային է և բավարարվում է արտաքինով, սերը երբեք մակերեսային չի լինում:

  • Սիրահարությունը թեթև է, բայց դատարկում է, սերը դժվար է տրվում, բայց այն լցնում է մարդու կյանքը:

  • Տառապանքը սպանում է սիրահարությունը, սերն առանց տառապանքի չի լինում:

Սե՞ր, թե՞ սիրահարվածություն.  - Սիրել, կարողանալու, համար, հավատալ է, պետք,

Սիրել կարողանալու համար հավատալ է պետք: Իսկ հավատը չի վաճառվում ու չի գնվում: Այն չի կարելի սահմանել: Պետք է պարզապես ապրել հավատով:Սե՞ր, թե՞ սիրահարվածություն.  - Սիրել, կարողանալու, համար, հավատալ է, պետք,

13

31

3538

  • Normal is boring
    2013-07-18 16:57:08
    ոսկե միջինը (ծաղիկ) :D :D :D :D
  • ՎԱՐԴ
    2013-07-18 17:15:45
    հիմա ոնց հասկանանք որը որնա (:|
    • Knarik
      2013-07-18 17:16:18
      Սիրով Վարդ ջան,սի-րով (ծաղիկ) :D :D
      • ՎԱՐԴ
        2013-07-18 17:20:58
        :D այ Քնար :D ուտեմ քեզ :D
      • Ռիմա
        2013-07-18 18:11:01
        եեեեե Վարդ,,,,որ հանդիպես միակիդ կհասկանաս (ծաղիկ)
      • ՎԱՐԴ
        2013-07-18 18:12:36
        ես հանդիպել եմ թող ինքը ինձ հանդիպի :D
      • Ռիմա
        2013-07-18 18:13:47
        (ուրախ) աղչի աղչի ,,,,,,,, (խփո) :D
      • #NC Evelina
        2013-07-18 18:14:37
        Ռիմուլ ստեղես՞եսե զանգելեմ եսիմ ում Ռիմայինեմ ուզում... ]:) ]:) ]:) Լսի Էդգարը չպրծաավ՞ ;) :D :D :D :D :D
      • ՎԱՐԴ
        2013-07-18 18:19:53
        (:| (:| (:| (:|
      • Ռիմա
        2013-07-18 18:22:01
        :D :D աղչի եկավ գնաց,,,,,քեզ պաչիկ մաչիկ ա ուղարկելլլլ (ուրախ)
      • #NC Evelina
        2013-07-18 18:26:57
        Հահահահաահ :D :D :D :D
      • Knarik
        2013-07-18 18:42:29
        Կկանգնեմ բկիդ աղչա (օգո) :D :D
  • Lil♥
    2013-07-18 17:21:56
    ete ka siraharvacutyun urem ka nayes ser :) :)
    • ars
      2013-07-18 17:28:11
      օյ O:) :D չկա տենց ճիշտ
      • Lil♥
        2013-07-18 17:32:31
        sepakan porcics em asum...chnayac kan shat lakotner vor axchiknerin xapum en u anuni het xaxum bayc ete axchik@ chsht @ntrutyun katari tenc ban chi lini...husovem hamadzayneq indz het :D
      • ars
        2013-07-18 18:01:59
        իհարկե չէ
      • Ռիմա
        2013-07-18 18:03:48
        չէ,,,,Լիլ,,,,,,,սիրահարվածությունն ու սերը տարբեր շաաաատ տարբեր են,,,,,,,,,օրինակ ես կարամ հինգ հոգու սիրահարվեմ,,,,բայց սիրեմ միայն մեկին,,,,, (ծաղիկ)
      • #NC Evelina
        2013-07-18 18:06:48
        Լիլիթ ջան դու քանի տարեկանես...՞ :D :D :D
      • ՎԱՐԴ
        2013-07-18 18:08:15
        բայց ըտեղ խնդալու բան չկա ուղղակի կարծիքնա ասում Էվելինա ջան :)
      • #NC Evelina
        2013-07-18 18:09:16
        Դեռ երեխայա երևի դրա համարել ետ կարծիքինա :) ժամանակը կգա կհասկանաս...ես բան չասեցի.... :)
      • ՎԱՐԴ
        2013-07-18 18:10:30
        երեխա՞կոնկրետ ես կվիրավորվեի մենակ էտ բառից :) ես էլ բան չասեցի :)
      • #NC Evelina
        2013-07-18 18:12:39
        ԵՐևԻ բառը չես նկատել Վարդ..՞ (:|
      • ՎԱՐԴ
        2013-07-18 18:14:40
        դու գրել ես երեխայա էլի....լավ է մի խոսքով
      • #NC Evelina
        2013-07-18 18:15:10
        Միհատե կարդա ու ենքան մինչև ետ բառը նկատես... (ծաղիկ)
      • Ռիմա
        2013-07-18 18:16:00
        Վարդ գրել ա Դեռ երեխայա ԵՐևԻ,,, :)
      • ՎԱՐԴ
        2013-07-18 18:19:37
        ես արդեն նկատել եմ ուղղակի չեմ սիրում որ սպասում էք մեկը մի կոմենտ գրի որ ձեր կարծիքը հայտնեք
  • Nora Winchester
    2013-07-18 17:29:59
    իմ պատասխանն է այո, չէ չէ Հուլիոս Կեսար
  • ♥ SaRa ♥
    2013-07-18 17:58:49
    (ուռա) (ուռա) (ուռա) մերսի երեխեքքքքք
  • ՄԱՐԻA
    2013-07-18 21:07:25
    Սիրել կարողանալու համար հավատալ է պետք: Իսկ հավատը չի վաճառվում ու չի գնվում: Այն չի կարելի սահմանել: Պետք է պարզապես ապրել հավատով: :( :( :( :( (բռավո)
    • ♥ SaRa ♥
      2013-07-23 17:18:06
      մերսիիիիի (ծաղիկ)