Copy SMS

Երբ խառնվում է իրականն ու երևակայությունը.

ԿԱՐՈԼԻՆԱ ՀԵՐԵՐԱ

Երբ խառնվում է իրականն ու երևակայությունը.  - հետաքրքիր, է, կարդացեք,


 

Երբ ուզում ես լավ տեսք ունենալ, ուշադրություն դարձրու մանրուքներին: Իսկական ոճը գումարով չես գնի. այն  արտահայտվում է մանրուքներում: Ոճը այն հագուստը չէ, որ կրում ես. այն քո շարժվելու, խոսելու, գործելու կերպն է:
Կարոլինա Հերերա

Երբ խառնվում է իրականն ու երևակայությունը.  - հետաքրքիր, է, կարդացեք, Կարոլինա Հերերայի ստեղծած հագուստերը բնորոշելու համար ամենադիպուկ բառը դասականն է: Նրա ստեղծագործությունները հարուստ տեսք ունեն և երբեք չեն ձանձրացնում: Կարոլինա Հերերան ծնվել է 1939 թվականի հունվարի 8-ին, Կարակասում: Մանկության տարիներն անցել են ընտանեկան ագարկում, որտեղ փոքրիկ Կարոլինան երկար ժամեր էր անցկացնում պարտեզում՝ խաղալով ամենատարբեր ծաղիկների հետ: Երբ աղջնակն արբենում էր այդ բազմերանգ, գեղեցիկ ծաղիկներով, նա անգամ չէր պատկերացնում, որ մի օր կստեղծի մեր ժամանակների ամենահայտնի օծանելիքնենից մեկը՝ «212»-ը:

Երբ խառնվում է իրականն ու երևակայությունը.  - հետաքրքիր, է, կարդացեք, Փոքր հասակից Կարոլինան սովորել էր լինել պատասխանատու և կազմակերպված: Նա հավատում էր ինքն իրեն և իր ներքին ձայնին:
12 տարեկանում Կարոլինան ծնողների հետ տեղափոխվում է Նյու Յորք: «Ես սկսեցի բացահայտել այդ հիասքանչ քաղաքը՝ իր տաքսիներով, իր մետրոպոլիտենով, զբոսայգիներով ու թանգարաններով: Ես խենթի պես կարոտում եմ այս ամենը, երբ ստիպված եմ մեկնելու ճանապարհորդության»,- նշում է Հերերան:
Ավարտելով դպրոցը՝ Կարոլինան  կրթությունը շարունակում է Նյու Յորքի քոլեջներից մեկում՝ ուսումնասիրելով այնտեղ կենսաքիմիա և հոգեբանություն: Երիտասարդ Կարոլինայի կյանքը հավանաբար հենց այս ուղիով էլ ընթանար, եթե չպատահեր շրջադարձային մի դեպք:
«Ես զգացի, որ այն ճանապարհը, որով ընթանում եմ, իմը չէ. սիրտս դեմ էր դրան: Մի երեկո ես հանդիպեցի մի կինոռեժիսորի, ով նկարահանումների համար ասիստենտ էր փնտրում: Թեև ես զգուշացրի նրան, որ չունեմ համապատասխան փորձ այդ ոլորտում, այնուամենայնիվ, նա ինձ վերցրեց իր հետ»,- վերհիշում է Կարոլինան:

Երկու տարի անց Հերերան մեկնում է Լոս Անջելես, որտեղ նա անցկացնում է շուրջ երեք տարի: Հենց այս տարիների ընթացքում է ծնվում օծանելիք ստեղծելու գաղափարը: «Ես կարծում էի, որ հրաշալի միտք է  բույրերի լեզվով թարգմանել  Նյու Յորքը, այն քաղաքը, որը ես այդքան շատ էի սիրում և կարոտում»,- պատմում է Հերերան:

Երբ խառնվում է իրականն ու երևակայությունը.  - հետաքրքիր, է, կարդացեք, Եվ Կարոլինայի երազանքը կատարվեց: Նրա ստեղծած օծանելիքը տարածվեց հազարավոր կանանց կողմից, ովքեր հենց «212»-ի մեջ գտան Նյու Յորք, էլեգանտություն, արտասովորություն… «212»-ը դարձավ միջազգային բույր:
Օծանելիքի հաջողությունն այնքան մեծ էր, որ Կարոլինան որոշեց թողարկել հագուստի սեփական հավաքածուն: Վերջինս նույնպես սիրվեց և գնահատվեց նորաձևության սիրահարների և քննադատների կողմից: Իսկ 1980 թվականին Նյու Յորքում Կարոլինա Հերերան հիմնադրեց  «Կարոլինա Հերերա Նյու Յորք» ընկերությունը, որը ևս մեծ հաջողություն  գրանցեց: Այժմ  աշխարհի  ամենատարբեր անկյուններում գործում են «Կարոլինա Հերերա» բուտիկներ: Ւսկ օծանելիքների վաճառքն օրեցօր աճում է:
Կարոլինա Հերերան մեծ հարգանք է վայելում այս ոլորտում. նա հաջողակ կին է, կանացիության ու ճաշակի էտալոն: «Ես սիրում եմ փոփոխություններ, սիրում եմ կանանց և աղջիկներին նորաձև և էլեգանտ տեսնել: Իսկ իմ ստեղծած հագուստներով և բույրերով ես հավատում եմ, որ լավ է լինել ռեալիստ, բայց երբեք չմոռանալ իրականությանը մի փոքր երևակայություն խառնել: Դա նույնն է, ինչ կյանքը, հավատացեք»

Երբ խառնվում է իրականն ու երևակայությունը.  - հետաքրքիր, է, կարդացեք,

ՀՈՒՍՈՎԵՄ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է,,,ԿՆԵՐԵՔ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ 

7

13

1545

  • շԱՏ ԼԱՎՆԱ ՏԱՌԱՍխԱԼՆԵրՆԵԼ ՀԵչ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ԱՆԻ...
    2013-07-23 17:54:12
    Մերսի շատ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ---բայց շատ եմ արել տառասխալներ ՞՞՞
  • ԱՆԻ...
    2013-07-23 18:11:31
    մերսի արժանի ես (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • ՎՈՒՅ ԴՈՒ էԼ ԵՍ ՄԼՈՒթ O:) O:) O:) O:) O:) O:) O:) O:) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (խոնարհվել)
      • ԱՆԻ...
        2013-07-23 20:51:24
        ՄԵԼՍԻ ՄԵԼՍԻ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո)
  • Astghik
    2013-07-26 12:38:05
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)