Copy SMS

Հետաքրքիր մտքեր գրքերից

 Հետաքրքիր մտքեր գրքերից - 	Անդամների բլոգեր , Հետաքրքիր նյութ  ,


 

1.-Դուք հիասքանչ եք...
-Ցավոք նույնը չեմ կարող ասել Ձեր մասին:
-Իսկ Դուք վարվեք այնպես, ինչպես ես`խաբեք...

Մարկ Տվեն

2.Կյանքում անպայման պետք է լինեն դադարներ: Այնպիսի դադարներ, երբ Ձեզ հետ այլևս ոչինչ չի կատարվում: Երբ Դուք պարզապես նստած նայում եք աշխարհին, իսկ աշխարհը Ձեզ...

Կարլ Ռենց

3.Նա միշտ էր պայքարում և միշտ էլ պայքարել էր, ոչ թե որ ցույց տա, թե ինչ կարող է, այլ որ թաքցնի այն, ինչ չի կարող:

Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»

4.յանքն ինձ սովորեցրել է երբեք հույսը չկորցնել, բայց և այնպես լիովին չհենվել միայն դրա վրա: Հույսը դաժան է և փառասեր, այն խիղճ չունի:

Կառլոս Ռուիզ Սաֆոն «Քամու ստվերը»

5.Հաննայի մասին հիշողություններին, իհարկե, հրաժեշտ եմ տվել, բայց չեմ հաղթահարել: Հաննայինց հետո այլևս երբեք ոչ ոքի թույլ չեմ տվել նվաստացնել ինձ, ոչ ոքի հետ այնպես չեմ վարվել, որ հետո ինձ մեղավոր զգամ, այլևս ոչ ոքի այնպես չեմ սիրել, որպեսզի նրա կորուստից նորից ցավ չապրեմ...

Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»

6.Գեղեցկություն ամեն ինչում էլ կա, բայց ոչ բոլորին է տրված տեսնելու դա:

Կոնֆուցիոս

7.Եթե դուք չեք կարողանում ինչ-որ բան բացատրել վեց տարեկան երեխային, ապա դուք ինքներդ էլ դա չեք հասկացել:

Ալբերտ էյնշտեյն

8.Մեզնից յուրաքանչյուրը սիրում է այնպես, ինչպես որ կարողանում է:

Կառլոս Ռուիզ Սաֆոն «Քամու ստվերը»

9.Երբեմն հիշողությունը երջանկությանն այլևս հավատարիմ չի մնում, երբ վերջը ցավ է պատճառում: Մի՞թե երջանկությունը երջանկություն է համարվում միայն այն դեպքում, երբ հավերժական է...

Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»

10.Նա ինձ ներել էր, բայց չէր մոռացել այդ բառերը և քանի դեռ ապրում ենք, դրանք երբեք չէր մոռանա:

Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր»

11.Ես մտածում էի, թե որքան քիչ բան կարող եմ առաջարկել նրան և որքան շատ բան եմ ուզում ստանալ նրանից...

Կառլոս Ռուիզ Սաֆոն «Քամու ստվերը»

12.Դեռատի աղջիկները հաճախ իրենց համար ազնիվ, հրապուրիչ պատկերներ են ստեղծում , ամբողջապես իդեալական ֆիգուրաներ, հնարում ցնորական գաղափարներ` տղամարդկանց, զգացումների, հասարակության մասին, հետո, նրանք անմեղորեն մի որևէ նկարագիր օժտում են այն կատարելություններով, որ իրենք երազել են և վստահում են նրան. իրենց ընտրած տղամարդու մեջ նրանք սիրում են այդ երևակայական արարածին: Բայց, հետագայում, երբ այդ խաբուսիկ երևույթը , որ նրանք գեղազարդել էին իրենց առաջին այդ կուռքը, վերջապես, վերափոխվում է դժպհի մի կմախքի:


Օնորե դը Բալզակ «Երեսնամյա կինը»

13.Դա անակնկալ հանդիպում էր, և ես տանջալից կերպով խեղդեցի ուրախությունս: Դժվարությամբ կարողացա զսպել ինձ, որպեսզի չբացականչեմ և չնետվեմ առաջ` դեպի նա:

Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր»

14.Ոչ մի բան այնքան անիմաստ ու անհիմն չէ, որքան այն, երբ ստիպված ես քարշ տալ օրերդ, ակնկալելով, որ հանգամանքների մեջ կկատարվի ինչ-որ անհնարին փոփոխություն, որը նորից ինձ կմիացնի նրա հետ:

Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր»

15.Նրա ներկայությամբ ինքս ինձ էլ ավելի մեծ էի զգում, քան կայի, քանի որ այն ամենն էի, որ կարող էի լինել:

Յոհան Վոլֆգանգ Գյոթե «Երիտասարդ Վերթերի տառապանքները»

16.Երբեմն տանջանքներդ այնքան շատ են լինում, որ իրավունք ես վերապահում քեզ՝ երբեք չասելու. «ես չափազանց երջանիկ եմ»:

Ալեքսանդր Դյումա «Սև կակաչ»

17.Նրան արգելել էին սիրել. նա սկսեց ատել...

Թեոդոր Դրայզեր «Ֆինանսիստը»

18.Իր սերը կարողանում է մեկնաբանել միայն նա, ով թույլ է սիրում...

Ֆրանչեսկո Պետրարկա

19.Սիրո ամբողջ իմաստությունը`
Տալ մեկմեկու ազատություն:

Ռիկլե





  • MrUtIk
    2013-07-23 15:56:33
    (լավ)
    • 2013-07-30 01:05:43
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • SARA(ՔՈՓԻԻ ֆանտազիա)
    2013-07-23 16:08:03
    (բռավո) (բռավո)
    • 2013-07-30 01:05:46
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ♥ SaRa ♥
    2013-07-23 17:22:37
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ)
    • 2013-07-30 01:05:50
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Miss Devil
    2013-09-04 03:55:25
    Երբեմն տանջանքներդ այնքան շատ են լինում, որ իրավունք ես վերապահում քեզ՝ երբեք չասելու. «ես չափազանց երջանիկ եմ»: աաաաախ էս տողերը ամեն ինչ արժեն ,գրքի ամբողջ հմայքն են կազումում հենց էս տողերը :) :)