Copy SMS

ճշմարտություն

ճշմարտություն - Ավելի ,լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:


Ոչինչ ավելի արժանի չէ պատվի, քան ճշմարտությունը, բայց ոչինչ ավելի անարգված չէ, քան նա: Մարդիկ միմյանց հետ խոսելիս նրա փառքը մեծացնում են և իբրև ճշմարտության ջատագով ցույց տալիս իրենց, բայց իրենց գործերում շարունակ արհամարհում են նրան և պատվում ստությունը:
    Սակայն ճշմարտությունը, իր մարդասիրությունը գործադրելով, երկայնմտությամբ դիմանում է իր անարգանքներին և լիովին չի հեռանում աշխարհից՝ սպասելով նրա դարձին: Կամենում է, որ ինչպես որ խոսելիս են ամենքը ճշմարտությանը մոտ, նրան միանան նաև գործելիս: Ուստի ամեն ոք, որ բարիք է գործում, ճշմարտությանն է միանում, որովհետև ամեն բարի բան ճշմարիտ է, և ամեն ճշմարիտ բան՝ բարի: Իսկ ով չարիք է գործում, ճշմարտությունից հեռանում է, որովհետև այն բանն է չար, որ ճշմարտություն չունի:
   Տեսա՞ր ճշմարտության ներողամտությունը. իրեն անարգողներից իսկույն վրեժխնդիր չի լինում ու իրավունք պահանջում, այլ ամենքին ընդհուպ մոտենում ու հաճախ օգնում է, որ շահի նրանց, թեպետ ամենքը չէ, որ նրան մոտ են գտնվում ու ընդունում նրա օգնությունը:


ճշմարտություն - Ավելի ,լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:


 Ուր ճշմարտություն չկա, այնտեղ չկա և բարություն. որովհետև սրանք երկուսն անբաժան ընկերներ են՝ էությամբ միմյանց հետ նույնն են և միայն կերպարանքով են տարբերվում: Ուրեմն պարզ է, որ չարերի մեջ չկա ճշմարտություն, որովհետև բարի չեն. իսկ ովքեր ճշմարտություն չունեն, նրանց միտքը խավարած է, որովհետև ճշմարտությունն է մտքի լույսը: Ուստի և չարերը մոլորության բոլոր խորքերն ընկել ու այդ չեն հասկանում:
    Ուրեմն՝ եթե մեկը կամենում է չար մարդուն բարի դարձնել, նախ պիտի ճշմարտությամբ լուսավորի նրա միտքը, որպեսզի միտքն ի՛նքը հափշտակվի դեպի բարու հանդեպ սերը, ապա թե ոչ՝ խրատիչն իզուր է տքնում, ասես խուլ ականջների է ջանում հայտնի դարձնել երգերի ներդաշնակությունը:


ճշմարտություն - Ավելի ,լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:Հիմա մի քանի աֆորիզմներ ճշմարտության մասին


Ճշմարտությունը կայանում է նրանում,որ չկա ճշմարտություն :



Ավելի հեշտ է գտնել սխալը,քան ճիշտը :


♥♥


Ճշմարտությունն այն է,ինչին հավատում է մեծամասնությունը :


♥♥♥


Ճշմարտությունը շատ կողմնակիցներ ունի,սակայն քիչ պաշտպաններ :


♥♥♥♥


Մինչ ճշմարտությունը հագնում է իր կոշիկները,սուտն ամբողջ աշխարն է պտտվում :


♥♥♥♥♥


Առանց սիրո ասված ճշմատրությունը սուտ է :


♥♥♥♥♥♥


Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

10

12

1356