Copy SMS

Ջրվեժներ

Ջրվեժներ -  հրաշք, իրականություն,


 Վիկտորիայի ջրվեժ (Զիմբաբվե) 
Վիկտորիայի բարձրությունը 108 մետր է, հզորությունը` 1 մլն լիտր ջուր մեկ վայրկյանում: Հաճախ էքստրիմի սիրահարները ցատկում են ջրվեժի բարձունքից` երկար «թռիչքի» ընթացքում վայելելով ջրվեժի գեղեցկությունը:

Ջրվեժներ -  հրաշք, իրականություն,Նիագարայի ջրվեժ (ԱՄՆ) 
Անհնար է գեղեցիկ ջրվեժների շարքում անտեսել Նիագարա կոչվող հրաշքը: Ջրվեժը գտնվում է ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան հատվածում, որտեղ ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են հյուրընկալվում: Այն աշխարհի ամենահզոր ջրվեժներից մեկն է. մոտ 2.8 մլն լիտր ջուր մեկ վայրկյանում բարձրից գահավիժում է ներքեւ: Զբոսաշրջիկները շատ են սիրում այս ջրվեժը, քանի որ այն հնարավոր է դիտել բոլոր կողմերից:

Ջրվեժներ -  հրաշք, իրականություն,Պլիտվիցյան ջրվեժ (Խորվաթիա) 
Զարմանալի գեղեցիկ ջրվեժների այս համակարգը գտնվում է Խորվաթիայի Պլիտվիցյան ազգային պարկում: Ջուրն այդտեղ վառ կապույտից կարող է դառնալ մուգ կանաչ` գեղեցիկ տեսք հաղորդելով ազգային պարկին: Ջրվեժը շրջապատող սաղարթախիտ ծառերն էլ ավելի զարմանալի տեսք են տալիս բնության այդ հրաշքին:

Ջրվեժներ -  հրաշք, իրականություն,Իգուասուի ջրվեժ (Բրազիլիայի եւ Արգենտինայի սահման) 
Ջրվեժը գտնվում է Բրազիլիայի ու Արգենտինայի սահմանային հատվածում եւ համարվում է բնության 7 հրաշալիքներից մեկը: Իրականում Իգուասուն միայն մեկ ջրվեժ չէ, այլ մի ամբողջ համակարգ` կազմված 275 ջրվեժներից:

Ջրվեժներ -  հրաշք, իրականություն,Անխելի ջրվեժ (Վենեսուելա) 
Անխելի ջրվեժն ամենաբարձրն է աշխարհում: Նրա բարձրությունը 979 մետր է, որը 15 անգամ ավելի մեծ է, քան հանրահայտ Նիագարայինը: Անխելի ջրվեժը գտնվում է Վենեսուելայի Կանամայի ազգային պարկում, ու ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ բնության այս հրաշքը տեսնելու համար հատուկ ժամանում են Վենեսուելա: Ավելի խիզախներն էլ որոշում են ռիսկի դիմել ու ցատկել դեպի ներքեւ: Ջրվեժն Անխել է կոչվել ամերիկյան օդաչու Ջիմմի Անխելի անունով. վերջինս Վենեսուելայի վրայով թռչելիս նկատել է այդ ջրվեժը եւ այն հայտնի դարձրել ամբողջ աշխարհում:

9

9

2917

  • sssooo
    2013-07-24 21:53:06
    ուխ ինչ սիրունա
  • Man)E(Dreamer
    2013-07-24 21:54:07
    amboxj posterd copi en ,,mi ara tenc,, |(
  • Նարե
    2013-07-24 21:55:56
    սիրուն ջրվեժներ են (խփո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • sssooo
    2013-07-24 22:17:07
    բայց եթե քոփիյա փակի O:)
  • Lusine Kirakosyan
    2013-07-24 23:12:52
    Anxel jrveji bardzrutyun@ 1054metra
    • ...Ǻ....
      2013-07-25 12:12:39
      1054մետր չի ճշտված տվայալ է
      • Lusine Kirakosyan
        2013-07-25 13:20:33
        isk es el asum em 1054metra,,,u hastat inch vor asum em sxl chem asum
      • ...Ǻ....
        2013-07-27 13:42:01
        սխալ է
  • Lusine Kirakosyan
    2013-07-24 23:15:47
    Viktoriainn el 120metr