Copy SMS

Ծննդաբերել է 5 տարեկան հասակում.?

Ծննդաբերել է 5 տարեկան հասակում.? - ապշեցուցիչ, նյութ

Բժշկության պատմությանը հայտնի ամենաերիտասարդ մոր պատմությունը

Լինա Վանեսա Մեդինա (1933 թվ.)՝ բժշկության պատմության մեջ ամենաերիտասարդ մայրը, ով ծննդաբերել է 5 տարեկան, 17 ամսական և 17 օրեկան հասակում: Լինային 5 տարեկան հասակում ծնողները տեղափոխել էին հիվանդանոց աճուկային հատվածի մեծացման պատճառով: Սկզբնական շրջանում ենթադրվել է, որ աղջկա մոտ ուռուցք է առկա, սակայն շուտով բժիշկները հայտնաբերել են, որ աղջիկը գտնվում է հղիության 7-րդ ամսում:

Բժիշկ Ժերարդո Լոզադան նրան տեղափոխել է Պերուի մայրաքաղաք, որպեսզի այնտեղի այլ մասնագետներ հաստատեն, որ Լինան իսկապես հղի է: 1 ամիս անց՝ 1939թ-ի մայիսի 14-ին նա որդի է ունենում: Աղջկա դեռևս ոչ լիովին կազմավորված կոնքի պատճառով կատարվում է կեսարյան հատում: Ծննդյան պահին նրա երեխան կշռել է 2,7 կգ և անվանակոչվել է ի պատիվ Լինայի բժշկի՝ Ժերարդո:

Ժերարդոն դաստիարակվել է որպես Լինայի եղբայր և միայն 10 տարեկան հասակում է տեղեկացել, որ Լինան իրականում իր մայրն է: Երեխան առողջ է մեծացել, սակայն մահացել է 1979թ-ին 40 տարեկան հասակում ոսկրածուծի հիվանդությունից:

6

15

857