Copy SMS

Երազ եմ տեսել

Երազ եմ տեսել - Գորիս, բանաստեղծություն, կարոտ


Եկ գնանք Գորիս:
Եկ Զանգեզուրի թագուհուն տեսնենք:
Հիմա երևի մառախուղը խիտ
Գոհ թիկն է տվել ծեր Լաստի Խութին:

Եկ գնանք Գորիս:
Եկ Լաստիս ուսին մի խարույկ վառենք,
Որպեսզի պարզ ու ջինջ գորիսեցին
Տեսնի ու կարծի` թռչող ափսե է:

Վեր կաց, եկ գնանք,
Գնանք, չափչփենք արևից խանձված նիհար ձորերը`
Երկնքից կախված:
Գնանք ու լռե՜նք,
Խորհե՜նք…
Եկ խորհենք, թե ոնց է լինում,
Որ մորս երգը արձագանքում է
Հպարտ ժայռերի խուլ ականջներում
Ու լռության մե՜ջ
Ու անհետ կորչո՜ւմ:
Թե ոնց է լինում, որ աչքերդ փակ
Քսան տարի հետո ջանում ես լսել դու այդ նույն երգը,
Բայց խանգարում է քաղաքի ձայնը`
Մայրաքաղաքի օտար մի ազգի:
Լռենք նաև եկ այն բանի մասին,
Թե ինչու է մի կյանք շարունակվում,
Երբ ամբողջ սրտով օտար ճանկերում
Ուզում ես սրտիդ ամեն թրթիռով,
Որ նույնը մնա, նույն Գորիսը` լույս:

Եկ գնանք` փայտի տաք բույրը զգալու,
Փայտի, որ հորս հարվածների տակ
Հիմա երևի քառապատկվում է
Րոպե առ րոպե…
Ինչպես ամեն պահ կրկնապատկվում են կնճիռները խոր
Նրա ճակատին…

Եկ գնանք, խորհե՜նք,
Բարձրաձայն լռենք եկ ճանապարհին
Ու հոգնած ճամփից եկ մի քիչ նստենք
Վար ուղին բռնած չոր Վարարակնի
Տանջված աջ թևին:
Եկ գնանք ոտքով մինչև ուռենին դպրոցի բակի,
Վազենք պապիս տուն,
Հասնենք նոր եփած քաղցր փլավի՜ն,
Հայաթի գամփռին եկ ասենք` հաչի
Մեզ ծանոթ երգեր…

Մի հայացք ձգիր կանաչ բոստանի 
Թաց առավոտին,
Թթենու սյուքին,
Ելակի զույգին,
Որ հողին հպված լուռ ծերանում է
Մի տերևի տակ:
Եկ նստենք, ժպտա՜նք,
Շնչենք եկ նորից,
Եկ հոգնած գործից լուռ գնանք Գորիս
Եկ գնանք Գորիս…

Մանուշակագույն աչքերով լուսնին
Եկ ասենք` սպասի,
Եկ նստենք թախտին
Ու թարմ կանաչո՜ւ, լավաշի՜, պանրի՜
Համը մեր սրտում եկ դառնանք արծիվ,
Եկ թռչենք Գորիս գյուղի հներում
Ու կենդանացնենք քարանձավներում
Շունչը պապերի…
Թափ տանք թևերը մեր լայն ու ուժեղ
Ու ստվեր գցենք հին գերեզմանի 
Քարերին աճած մոլախոտի հետ խեղճ կռիվ տվող
Ծեր կնոջ ուսին,
Լաստի մորուսին…
Եկ թռչենք Գորիս…

Եկ գնանք մեր տուն,
Հիմա երևի խաշիլ են եփում,
Բոլորի գորգերը հիմա հավաքել
Ու մեր բակում են նրանք լվանում.
Հարսները սիրուն,
Գորիսի` սիրո՜ւն:

Եկ գնանք տատիս վարդ գերեզմանին,
Արցունքի ցողից հյուսենք ծաղկաման,
Եկ հարց տանք երգող հրեշտակներին,
Թե ոնց է լինում, որ եթե նույնիսկ 
Խելացի մարդկանց խոսքից չենք անցնում,
Ու թոռն է եթե տատին իր թաղում,
Մեկ է սիրտն էլ է նա հետը թաղում,
Հուղարկավորում հուշ գերեզմանում,
Էդ ո՞նց է լինում…

Եկ գնանք էլի,
Եկ Դիլան դայու աշունում նստենք`
Բոստանի ժանգոտ դռներից այն կողմ
Եկ տատիս պատմած հեքիաթը լսենք`
Բակունցի ձայնով,
Եկ վարդեր քաղենք,
Փիլաքյաններով` ծուռումուռ շարված 
Եկ բարձրանանք տուն,
Հիմա երևի եղբայրս` գարուն,
Հարս է բերել տուն`
Քրոջս նմա՜ն,
Մայրիկիս նմա՜ն,
Հիմա երևի էլի ինձ հիշում
Կենացս են խմում…

Եկ գնանք Գորիս…

26-27.12.2012
Մոսկվա


Նշեմ, որ բանաստեղծությունը հեղինակային չէ...


Երազ եմ տեսել - Գորիս, բանաստեղծություն, կարոտ

12

23

1583

  • ԱՆԻ...
    2013-07-26 15:59:35
    վայ ինչ լավեր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Էլմիրա ✔
      2013-07-26 16:00:57
      Շնորհակալ եմ շատ,,,
      • ԱՆԻ...
        2013-07-26 16:01:55
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) իսկ հեղինակային չունես ՞ (գինի)
      • Էլմիրա ✔
        2013-07-26 16:03:54
        Հեղինակային ունեմ, բայց քոփիում չեմ դրել, հնարավոր ա նաև մոտակա օրերը դնեմ...
      • ԱՆԻ...
        2013-07-26 16:05:46
        լավ կսպասեմ :)
  • ՎԱՐԴ
    2013-07-26 16:02:38
    հեղինակային՞
    • ԱՆԻ...
      2013-07-26 16:03:30
      Նշեմ, որ բանաստեղծությունը հեղինակային չէ... :) չես կարդացել ՞
      • ՎԱՐԴ
        2013-07-26 16:03:59
        չէ հա կարդալու հետ սեր չունեմ
      • Էլմիրա ✔
        2013-07-26 16:04:56
        ափսոս,,,իսկապես գեղեցիկ բանաստեղծություն է..
      • ԱՆԻ...
        2013-07-26 16:05:24
        հա,,, լավ չես անում ----- կարդա մեկ մեկ պետքա գալիս :D :D :D :D :D :D
  • Suren2013
    2013-07-26 16:14:17
    ...Մի տեսակ կարոտել էի քեզ...Պոստդ տեսա ու որոշեցի արագ մեկնաբանեմ(բռավո) (բռավո) (բռավո)...
  • Meri♥
    2013-07-26 16:30:38
    Լավն էր շատ.... (լավ)
  • Kima♥
    2013-07-26 16:59:53
    ճիշտն ասաց չգիտեյի որ տենց պոստա լինելւո միանգամի ագռեսիվ մուտք գոժեցի ես պոստ :D ուզում եյի կռվեյի ասեյի ետ առդեն երազների մասինեք մեք տեղեկացնում ենել արի ու տես որ ուրիշ բաներ :D :D :D :D :D
    • Էլմիրա ✔
      2013-07-28 17:12:42
      Բնականաբար ոչ, ես նման անիմաստ պոստեր չեմ սարքում O:)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) Շատ լավն էր
  • ⒶⓇⓂⒶⓃ
    2013-08-15 13:12:18
    համեցեք (գինի)
  • Մարիամ
    2013-10-23 02:42:25
    ԳՈՐԻՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)