Copy SMS

Թեստեր

Թեստեր - տեստ, մարդ

Մտածեք և նկարեք գոյություն չունեցող մի կենդանի և տվեք նրան գոյություն չունեցող անուն։ Ցույց տվեք, թե նա որտեղ է ապրում, ինչով է սնվում, ինչի է ձգտում, ինչ է ուզում:
Ուսումնասիրության այս մեթոդը հիմնված է հոգեշարժողական կապերի տեսության վրա։ Հոգեկան վիճակների գրանցման համար կիրառվում է շարժողական վիճակների սումնասիրում (մասնավորապես նկարող ձեռքի շարժողունակությունը, մոտորիկան): Համաձայն Ի.Մ. Սեչենովի ուսմունքի՝ յուրաքանչյուր պատկերացում, որ ծագում է հոգեկանում ավարտվում է գործողությամբ, "յուրաքանչյուր միտք ավարտվում է գործողությամբ": Եթե իրական շարժումը ինչ-որ մի պատճառով չի իրականացվում, ուրեմն գոյության մկանային խմբում որոշակի էներգիա է կուտակվում անհրաժեշտ տվյալ շարժումն իրանացնելու համար։ Այսպես, օրինակ՝ պատկերներն ու մտքերը, որոնք առաջ են բերում վախ, ոտքերի և ձեռքերի մկաններում առաջացնում են լարվածություն։ Վերջինս անհրաժեշտ է վազելիս ձեռքերի օգնությամբ վախին հակազդելու համար (ծածկել, խփել)։ Նկարելու ժամանակ թուղթը իրենից ներկայացնում է տարածության մոդել և, բացի մկանների վիճակից ֆիքսում է մարդուն տարածության մեջ։ Տարածությունը իր հերթին կապված է հուզական երանգավորման հետ (այսպես, թղթի վրայի, տարածության մոդելի ձախ կողմը և ստորին մասը կապված են հույզերի հույզերի բացասական երանգավորման հետ` անվստահության, պասիվության, իսկ թղթի աջ կողմը և վերին մասը երանգավորված է դրական հույզերով`  ներգիայով, ակտիվությամբ)։ Պետք է նկարել միայն մատիտով։
 

"Գոյություն չունեցող կենդանի"

Եթե նկարը գտնվում է թղթի աջ կողմի վերին մասում, կապված է իրական պահերի կամ ապագայի հետ դրական հույզերով։ Եթե նկարը գտնվում է ձախ կողմի ներքևի մասում, ապա կապփած է անցյալի բացասական հույզերի և պասիվության հետ։ Նորմայում նկարը գտնվում է թղթի մեջտեղում։ Ինչքան նկարը մոտ է թղթի վերին մասին, այնքան բարձր է ինքնագնահատականը և դժգոհությունը շրջապատում իր դիրքի համար, շրջապատողների ընդունման անբավարարվածությունը, այնքան բարձր է ինքնահաստատման և առաջընթացի հավակնությունը։ Եթե նկարը թղթի ներքևի մասում է, ապա դա անվստահության, ցածր ինքնագնահատականի, ճնշվածության և անվճռականության դրսևորում է։
Կենդանու գլուխը թեքված է աջ, դա վկայում է այն մասին, որ գրեթե ամենը, ինչ որ պլանավորում է մարդը, իրականանում է կամ սկսում է իրականանալ։ Եթե գլուխը թեքված է դեպի ձախ,  ուրեմն մարդուն, որը նկարել է, բնորոշ է շատ մտածելու միտում, սակայն միայն փոքր մասն է իրականանում։ Հաճախ նա պարզապես դրսևորում է վախ ակտիվ գործողությունից առաջ։ Եթե կենդանու գլուխն ուղղված է դեպի նկարողը, դա մեկնաբանվում է որպես էգոցենտրիզմ:

Գլխի մասերի նշանակությունը

Ականջներ - Հետարքրքրություն տեղեկատվության նկատմամբ, իր մասին շրջապատի կարծիքի մեծ նշանակությունը, մարդը հուզականորեն է հակազդում շրջապատողների՝ իր  մասին գհատականին։ Չնայած երբեմն էլ չի փոխում իր վարքը։
Բաց բերանը - Երբ երևում է նաև լեզուն, շատախոսության նախանշան է, պարզ նկարված շրթունքներով բերանը նշանակում է զգացմունքայնություն։ 
Բաց բերանը, առանց շրթունքի և լեզվի պարզ պատկերված լինելու, փրկվելու, վախի, անվստահության նշան է։ Ատամներով բերանը վերբալ (խոսքային) ագրեսիայի նշան է (կծում է, վիրավորում է)։ 
Աչքերը - Եթե լավ են արտահայտված աչքերը, ապա խորհրդանշում են վախ։ Թարթիչների առկայությունը` վարքի մեջ հիստերոիդ, ցուցադրական գծերի դրսևորումն է։
Կենդանու գլխին կարող են լինել լրացուցիչ մանրուքներ, կոտոշներ՝ ագրեսիա մակցված ագրեսիայի մյուս նախանշանների հետ, որով էլ (եղունգներ, ցցամազեր, փշեր) որոշվում է ագրեսիայի բնույթը ինքնաբուխ, ռեակտիվ։
Փետուրները - ինքնազարդարման, ինքնաարդարացման և ցուցադրականության միտում:
Երկարավուն կատարը, բուրդը խորհրդանշում են զգացմունքայնություն, իր սեռի, սեռական դերի ընդգծում։
Կենդանու ոտքերը, թաթերը։ Եթե թաթերը "ծանրակշիռ են"՝ համեմատած մարմնի մասերին, ուրեմն առկա է որոշում կայացնելու ռացիոնալություն, մտածվածություն։ Ոտքերի բացակայության կամ փխրուն ոտքերի դեպքում նկարողը հակում ունի մակերեսային դատողությունների, թեթևամիտ ենթադրությունների, իմպուլսիվ որոշումների։ Միանմանությունը, ոտքերի ձևի կրկնողությունը (բազմաոտ) նշանակում է դատողությունների ստանդարտություն։ Ոտքերի, թաթերի դետալների տարբեր ձևեր ունենալը ինքնուրույնության օրիգինալության, այլախոհության դրսևորում է, նույնիսկ ստեղծագործական խորհրդանիշ:
Մարմնի մակարդակից վեր բարձրացող մասեր։ Եթե այդ մասերը ֆունկցիոնալ են, օրինակ՝ թևեր, շոշափուկներ, ցույց է տալիս կյանքի տարբեր ոլորտներում դիրք գրավելու մարդու ցանկության դրսևորում, մտահոգվածություն, զբաղվածություն, համարձակություն, ինքնավստահություն։
Զարդարող տարրեր փետուրներ, գանգուրներ, ժապավեն ցուցադրականության դրսևորում, իրեն ուշադրություն դարձնելու ցանկություն, անբնականություն։
Պոչեր։ Եթե պոչը ուղղված է դեպի վեր, նշանակում է, որ մարդը դրական է գնահատում իր գործողությունները, որոշումները։ Պոչը ներքև՝ դժգոհություն սեփական անձից, արվածի, ասվածի համար ափսոսանք։ Եթե պոչը ուղղված է դեպի աջ, ապա ցույց է տալիս վերաբերմունքը իր գործողությունների կամ վարքի նկատմամբ, պոչը դեպի ձախ իր մտքերի և որոշումների նկատմամբ։
Պատկերի ուրվագծեր։ Վահան, զրահ՝ շրջապատողներից պաշտպանություն սուր տեսքով՝ ագրեսիա։ Ուրվագծերի մգացում, գծերի կրկնապատկում՝ տագնապի կասկածամտության դրսևորում, նման պաշտպանության ուղղվածությունը համապատասխան է տարածական դիրքին։
Վերին ուրվագծերը խորհրդանշում են անհանդուրժողականություն ծնողների, ուսուցիչների, տնօրենների նկատմամբ։ Ստորին ուրվագծերը՝ ծաղրանքներին դեմ, վախ քննադատումից։ 

Կողմնային ուրվագծերը՝ պատրաստվածություն պաշտպանության նկատմամբ ինքնապաշտպանություն տարբեր իրադրություններում։Այն հաստագծերը, որ նույնիսկ երևում են թղթի հակառակ կողմից, նշանակում են կտրուկ տագնապայնություն (ուշադրություն դարձնել, թե նկարի որ դետալն է լրացված հաստագծերով, ինչի հետ է կապված տագնապը)։
Կենդանու ընդհանուր գնահատականը՝ վախեցնող, վախեցող, չեզոք կենդանի վերաբերմունքն է իր անձի նկատմամբ, իր "ես"–ի նկատմամբ պատկերացումը, այսպես կոչված նույնականացումը իրեն ըստ նշանակության (նապաստակի, փղի, կարճ ասած նկարված կենդանին հենց նկարողի ներկայացուցիչն է)։ 
Թղթի դատարկ մասը խորհրդանշում է ինքնամփոփության միտում, իր ներքին աշխարհի փակ լինելը, թեստավորմանը չենթարկվելու ցանկություն:
Կենդանու անունը: Եթե անվան մեջ կա իմաստային մասերի ռացիոնալ միավորում, ապա նշանակում է ռացիոնալություն, հարմարվելու ընդունակություն։ 
Գիտական երանգավորմամբ անունը սեփական ինտելեկտի ցուցադրակւսնություն։ Ձայնային անունները առանց յուրահատուկ իմաստավորման՝ թեթևամտության դրսևորում, վնասակար ազդակները հաշվի առնելու անկարողություն։ 
Հեգնական անունները՝ հանդուրժողականություն, հեգնական վերաբերմունքի դրսևորում շրջապատի նկատմամբ։ Երկարացված անունները պաշտպանության միտում, հակում պաշտպանական երևակայության 
նկատմամբ։


Նկարեք ինքներդ Ձեզ

Մաքուր թղթի վրա նկարեք ինքներդ Ձեզ՝ ինչ-որ աշխատանքով զբաղված։ Դուք կարող եք նկարել Ձեզ մենակ կամ Ձեր ընտանիքի անդամների հետ, կամ էլ սւշխատանքային, ուսանող ընկերների հետ։ Փորձեք պատկերել մարդկանց ամբողջությամբ, մի նկարեք ծաղրանկար կամ հարթ ուրվագիծ։ Մեկնաբանությունը կարդացեք նկարելուց հետո։ Պետք է նկարել միայն մատիտով։

Մեկնաբանություններ "Ինքնանկար"

"Ինքնանկար" թեստը լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ի հոգեբանների կողմից: Բերենք այն  տարրերի նշանակությունը, որոնք կարող են հանդիպել Ձեր նկարի մեջ։

Գլուխը:

Նկարի մեջ մեծ գլուխը սովորաբար ենթադրում է մեծ ինտելեկտուալ հավակնություններ կամ դժգոհություն իր ինտելեկտից։ 
Փոքր գլխով նկարը սովորաբար արտացոլում է ինտելեկտուալ կամ սոցիալական ոչ ադեկվատության զգացում։

Աչքերը։ 

Նկարի մեջ մեծ աչքերը ցույց են տալիս կասկածամտություն, դրսևորում են նաև մտահոգվածություն և զգացմունքայնություն հասարակական կարծիքի նկատմամբ:
Երկար թարթիչներով աչքերը ցույց են տալիս պճնամոլություն, ես-ի ցուցադրում։ 
Փոքր կամ փակ աչքերը ցույց են տալիս ինտրովերսիայի միտում։

Բերանը։

Ընդգծված բերանը ենթադրում է խոսքի հետ կապված հնարավոր դժվարություններ: 
Բերանի բացակայությունը նշանակում է դեպրեսիա կամ շփման մեջ անաշխուժություն: 
Խեղկատակի բերանը նշանակում է հարկադրված սիրալիրություն։ 

Ատամները։

Ագրեսիվություն:

Ականջները  և քիթը։

Մեծ ականջները ենթադրում են քննադատության նկատմամբ զգացմունքայնություն, փոքր ականջները նշանակում են ոչ մի քննադատություն չընդունելու ձգտում: 
Քթի շեշտվածությունը ենթադրում է սեռական պրոբլեմի առկայություն։ Քթանցքների ընդգծվածությունը փաստում է ագրեսիայի հակվածության մասին։ 

Ձեռքերը:

Ձեռքերը խորհրդանշում են անձի շփումը շրջապատող աշխարհի հետ։ Կաշկանդված ձեռքերը ենթադրում են խիստ, փակ անձնավորություն։ 
Թույլ թողած ձեռքերը ենթադրում են  ֆիզիկական կամ հոգեբանական թուլություն, հոգատարություն, կախվածության պահանջմունք: 
Երկար, ուժեղ ձեռքերը ենթադրում են ամբիցիա (ինքնասիրություն, փառամոլություն) արտաքին աշխարհի տարբեր իրադրություններում ուժեղ ներքաշվածություն։ 
Շատ կարճ ձեռքերը կամ ձեռքերի բացակայությունը ենթադրում են անհամապատասխանության զգացում:
Ձեռքերը մեջքին կամ գրպանների մեջ՝ նշանակում է մեղքի, անվստահության զգացում։ 
Ձեռքը, որը նման է ձեռնամարտիկի ձեռնոցի, նշանակում է ագրեսիայի արտամղում։ 
Եթե ձեռքի մատները հինգից ավել են, նշանակում է ագրեսիվություն կամ ամբիցիա։ Բռունցք արած նկարը արտահայտում է խռովարարություն, բողոքարկում։


Ոտքերը:

Երկար ոտքերը նշանակում է անկախության պահանջմունք։ 
Նկարը առանց ոտքերի կարող է նշանակել անկայունություն և հենարանի, հիմքի բացակայություն, երկչոտություն:

Դիրքը:

Եթե մարդը պատկերված է այնպես, որ տեսանելի է նրա ծոծրակը, ապա դա ինքնամփոփության դրսևորում է։ 
Գլուխը՝ կիսապատկերով, մարմինը՝ դիմահայաց, նշանակում է, որ անհանգստության դրսևորումը առաջ է եկել սոցիալական միջավայրից։ 
Աթոռի ծայրին նստած պատկերը ենթադրում է իրադրությունից դուրս գալու ցանկություն, վախ մենակությունից:
Վազող մարդու պատկերը ենթադրում է ինչ-որ մեկից թաքնվելու ցանկություն։


Ծառ նկարեք…


Մարդու մասին չափազանց շատ բան կարող են պատմել ոչ միայն ձեռագիրն ու սովորական խզբզոցները, այլ նաև որևէ թեմայով արված նկարները: Ահա ձեզ պարզ մի առաջադրանք. ծառ նկարեք:

Ստո՛պ. դադարեցրեք ընթերցումը: Նախ ծառ նկարեք:

1. Մեծ փափուկ գնդակի նման սաղարթ (պսակ)

Դուք հասուն անձնավորություն եք, ձեր բանականության և հույզերի միջև լավ հավասարակշռվածություն կա: Դուք հաճելի անձնավորություն եք և սիրում եք ձեր տունը:

2. Կախված պտուղներով ծառ

Նշանակում է ուժեղ անձնավորություն, որը դրամատիկական ուժեղ զգացում ունի: Դուք հակված եք չափազանց մեծ նշանակություն տալու սովորական բաներին, բայց խելացի եք և հուզականորեն արձագանքող, կարեկից:

3. Մեծ, հաստ բուն և կլորավուն սաղարթ

Մեծ, հաստ բունն ու կլորաձև սաղարթը մատնանշում են առողջ դատողություն, հանգիստ ինքնավստահություն և սեր լավ իրերի նկատմամբ: Փոքր-ինչ խոշորացած <<Ես>>` դուք սիրում եք արտասովոր արարքներ գործել և դրանցով հոխորտալ ձեր ընկերների շրջանում:

4. Բնի վրա սպի ունեցող ծառ

Ձեր պրոբլեմների պատճառներն անցյալի սև բծերն են, քանի որ դուք չեք կարողանում ձեր գլխից դեն նետել դրանք: Ծառի` աչքի զարնող արմատները ցույց են տալիս, որ ձեզ անհրաժեշտ է այդքան բացահայտորեն չցուցադրել ձեր հույզերը, այլ թաքցնել դրանք:

5. Մեծ և փափլիկ սաղարթ

Դուք կարեկից եք, հուզականորեն արձագանքող, ագրեսիվ չեք և չեք սիրում կոնֆլիկտներ: Սիրում եք ընկերներ և ընկերություն, բայց ձեր անձնական կյանքում չափից ավելի դյուրահավատ եք:

6. Փոքրիկ շրջաններ (սաղարթ)

Ողկույզ հիշեցնող փոքրիկ շրջանները վկայում են, որ դուք ուժեղ կամք ունեք և միշտ ընտրում եք սեփական ուղին: Դուք չեք վախենում փոփոխություններից, ունեք սեփական կայուն, ամուր պատկերացումներն ու կարծիքները:

7. Ամանորյա եղևնի

Ամանորյա եղևնին դեպրեսիայի և հոռետեսության խորհրդանիշն է: Միգուցե դուք զգում եք, որ պետք է մեկուսանաք աշխարհից, բայց իրականում ձեզ հարկավոր է լքել ձեր պատյանը և ավելի ակտիվ կյանք վարել:

8. Ցցված ճյուղերով ծառ

Եթե ձեր ծառը մերկ է և առանց տերևների, ապա դուք դուք ավելի քան հակված եք սարկզմի: Կարող է պատահել`դուք հուզական կյանքում ինչ-որ պրոբլեմներ ունեք, որոնք պետք է գիտակցեք:

 


Տուն նկարեք…


Այս թեստն ամենատարածվածներից մեկն է։ Սակայն հոգեբանները անընդհատ կատարելագործում են այն, նորանոր տարրեր են ավելացնում։ Թեստի էությունը հետևյալն է։ Նկարեք այն, ինչն անմիջապես ծնունդ է առնում ձեր երևակայության մեջ` <<տուն>> բառը հիշատակելիս։ Այս թեստում հարցեր չկան, սակայն ձեր նկարի դետալները թույլ են տալիս ի մի բերելու ձեր հոգեբանական դիմանկարի որոշ տարրերը։

Քաղաքային տուն

Խոսքը գնում է բազմահարկ շենքի մասին։ Այսպիսի տուն գրեթե չեն նկարում, որովհետև մեծամասնությունը փորձում է այլ`<<իդեալական>> տուն պատկերել… մինչդեռ այսպիսի նկարը թույլ է տալիս դատելու չոր, ինքնամփոփ մարդու մասին։ Նա հակված է կենտրոնանալու սեփական պրոբլեմների վրա և չի կիսում դրանք այլ մարդկանց հետ։

Ոչ մեծ, ցածր տուն

Շատ ցածր տանիքով տուն նկարող մարդն ամենայն հավանականությամբ իրեն հոգնած և ուժասպառված է զգում, սիրում է հիշել անցյալը, թեև դրա մեջ էլ սովորաբար հաճելի ոչինչ չի գտնում։

Դղյակ

Այսպիսի նկարը բացահայտում է բնավորության որոշ մանկականությունը, անլրջությունը, թեթևամտությունը։ Դա ցույց է տալիս այն մարդու չափազանցված երևակայությունը, որը չի կարողանում իր պարտականությունների կատարումից գլուխ հանել։

Ընդարձակ գյուղական տուն

Խոսում է բնակտարածությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Եթե այսպիսի տուն նկարող մարդը երեխաներ չունի, միայնակ է, ապա, հնարավոր է, դրանում դրսևորվում է ընտանիք կազմելու, երեխաներ մեծացնելու նրա պահանջմունքը։ Եթե տունը շրջապատված է անմատչելի երկաթե պարիսպով, ապա դա, ամենայն հավանականությամբ, վկայում է ինքնամփոփ, փակ բնավորության մասին։ Եթե տունը շրջապատված է կենդանի պարիսպով, ապա դա հակառակ իմաստն է արտահայտում` վստահություն ուրիշների նկատմամբ։ Որքան ցանկապատը ցածր է, այնքան ավելի ընդգծված է շփվողականությունը, հաղորդակցման հակումը։

Պատուհանները

Շատ մեծ լուսամուտը վկայում է սրտաբացության, սիրալիրության, բարյացակամության մասին։ Դրանով մարդը ասես ցույց է տալիս, որ ինքը բաց է, թաքցնելու բան չունի։ Մեկ կամ մի քանի փոքրիկ պատուհանները, Ճաղապատ կամ փակոցափեղկերով լուսամուտներն, ընդհակառակը, վկայում են փակվածության, բարդույթների առկայության, ագահության, ուրիշներին ինչ-որ բան տալու կամ նրանցից ինչ-որ բան ստանալու անկարողության մասին։

Դռները

Եթե դռները նկարվում են տան ճակատի  (ֆասադի) մեջտեղում, ապա վկայում են սիրալիրության, հյուրասիրության մասին։ Սանդղամուտքի  (դռան առջևի աստիճաններ) առկայությունը խոսում է է՛լ ավելի շատ մեծահոգության, ինքնավստահության մասին։ Բաց դուռը վկայում է մարդամոտության մասին, փակ դուռը` ինքնամփոփության։ Եթե դուռը կողքից է նկարվում, ապա դա անբավարար հաղորդասիրության նշան է, այդպիսի մարդը շփումների այնքան էլ հեշտությամբ չի գնում։ Եթե դուռը ծածկում է տան գրեթե ողջ ճակատը, ապա դա վկայում է թեթևամտության, արարքների անկանխատեսելիության, բայց միաժամանակ մեծահոգության, երբեմն չափից ավելի մեծահոգի լինելու մասին։

Ծխնելույզները

Նկարի վրա ծխնելույզի բացակայությունը անզգա լինելու դրսևորում է։ Ծխնելույզը, որից ծուխ դուրս չի գալիս, արտահայտում է միևնույն իմաստը, միայն թե այս դեպքում այդ հատկանիշը պայմանավորված է կյանքում կրած մի շարք հիասթափություններով, դրանց հետևանքով է առաջացել։ Ծխնելույզը, որից ծուխ է ելնում, մեծահոգության ցուցիչ է, իսկ եթե միաժամանակ ծխնելույզի վրա փոքրիկ աղյուսիկներ կամ այլ մանր դետալներ են նկարված, ապա դա կենսական լավատեսության մասին է վկայում։



 






  • DASHA
    2013-07-27 12:30:56
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Knarik
    2013-07-27 12:42:06
    Էնքան երկարա,որ ալարում եմ (պաղպաղակ) :D :D
  • sssooo
    2013-07-27 12:46:08
    կարդամ թե չէ (օգո) :D :D :D մի հատ կարճ ասեք էլի հավես չկա կարդալու
  • MrUtIk
    2013-07-27 12:47:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • JokerGirl
    2013-07-27 14:27:54
    ացհքիս մենակ ես նկարեցի :D լավն էր ապրես դուրս եկավ ու շատ ճիշտ էր :)
    • JokerGirl
      2013-07-27 14:34:34
      http://i426.photobucket.com/albums/pp343/emmyrain_21/Canine/wolves/wongedwolf.jpg մօտավորապես սենց ինչ որ բան ուղակի առանց թևերի ու պոչի նման երկար ականջներով :)
    • ինչա լավա գոնե մեկը նկարեց (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Astghik
    2013-07-30 10:39:40
    երեխեն շատ ճիշտ է փորձեք (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Astghik
    2013-07-30 10:40:27
    վաղուց նկարչություն չեի արել մանկությունս հշեցի տուն, ծառ, ես ու իմ կենդանին
  • ♥Mari♥
    2013-08-08 15:24:47
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Q_Jp
    2014-06-23 20:44:29
    իմ կենդանու անունը Պոտուտիա, շատ մռութնա, ապրումա գրքերի դարակում, ուտումա բամբակ, մաքրասերա, պարաններա սարքում (ուրախ)