Copy SMS

Մոռացված հուշեր . . .

Մոռացված հուշեր . . .  - բանաստեղծություններ, սեր, տխուր պատմություն



Չգնահատեցիր իմ գոյությունը,
Այժմ կգնահատես բացակայությունս,
Չգնահատեցիր էությունս,
Այժմ ստիպված ես գնահատել մենությունդ,
Չգնահատեցիր բառերս,
Այժմ կգնահատես կորած լռությունը…
Ու այդպես էլ չսովորեցիր գնահատել…
Մարդիկ երբեք չեն գնահատում այն ինչ ունեն,
Երբեք չեն բավարարվում, միայն դատում են, մեղադրում ու փնտրում,
Փնտրում փնովելու արժանի գեթ բիծ…
Դու էլ մյուսների նման չգնահատեցիր գոյությունս,
Ու նկատեցիր լոկ մենությունդ…

 

Մոռացված հուշեր . . .  - բանաստեղծություններ, սեր, տխուր պատմություն
Ասում են մարդու ամենասիրելի խաղալիքներն ուրիշի զգացմունքներն են և իր սեփական ճակատագիրը. Դու` տարված այդ երկու խաղալիքներով վերջ դրեցիր մեր երջանկությանը. այդքան բաղձալի, այդքան կարճատև, բայց երբևե ամենահեքիաթային երջանկությանը… Չէ՞ որ վերջապես գտել էինք իրար… դու գտել էիր մի աղջկա, ով անվերապահորեն նվիրեց քեզ իրեն, իր սիրտն ու հոգին, ով չսպասելով ոչնչի....


Մոռացված հուշեր . . .  - բանաստեղծություններ, սեր, տխուր պատմություն




Չեմ հավատում, որ կա աշխարհում այն ինչ չկա, եւ որ չկա աշխարհում այն ինչ կա… Կարծես մեղավորներ եմ փնտրում, իսկ միակ մեղավորը ժամանակն է, որի համար ամեն ինչ ոչինչ է, որի համար չկան ոչ մի կարեւոր ու անկարեւոր բաներ, կա միայն ու միայն առաջ շարժվելու սկզբունք` իր ճանապարհին փոխելով ամեն ինչ…

Մոռացված հուշեր . . .  - բանաստեղծություններ, սեր, տխուր պատմություն
Ես այնքա՜ն ասելիք ունեմ, իսկ բառերը շուրթերիս սառել են. քո բառերն են մեղավոր… Շատ հաճախ ուզում եմ ընդհատել քեզ, մտքերս բառեր դարձնել ու դրանց ազատություն տալ…. բայց… լռում եմ…. Շուրթերս վախվորած դողում են բառերիս ծանրությունից, ու չնայած, որ այնքա՜ն ասելիք ունեմ, միևնույն է, լռում եմ…. նույնիսկ այն ժամանակ, երբ խոսելու իմ հերթն է....

Մոռացված հուշեր . . .  - բանաստեղծություններ, սեր, տխուր պատմություն
Մոռացված հուշեր . . .  - բանաստեղծություններ, սեր, տխուր պատմություն
Մոռացված հուշեր . . .  - բանաստեղծություններ, սեր, տխուր պատմություն

Մոռացված հուշեր . . .  - բանաստեղծություններ, սեր, տխուր պատմություն

Արցունքները հանգստացնում են Պատահում է այնպես,երբ արցունքներդ ցանկանում են թափվել աչքերիցդ: Հանկարծ,  կոկորդիդ սեղմում է մի ցավ, և դու չես կարողանում խոսել, և գուցե ոչ արտահայտվել խոսել այդ ամենի մասին:ՈՒ այդ ցավը քեզ ստիպում է հիշել այն քո արարքները, որոնք ոչ ուրախալի են: Իսկ երբ ցավը մարում է ,արցունքները դանդաղ սահում են քո աչերից...
 

Մոռացված հուշեր . . .  - բանաստեղծություններ, սեր, տխուր պատմություն


nbsp;



25

87

2991