Copy SMS

Հոգեբանական թեստեր 1

ԿԱՐԵԼԻ՞ Է ՁԵԶ ՀԵՏ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵԼ

Հոգեբանական թեստեր 1 - Ardyunqnere, ampayman, grel

1. Շու՞տ եք վիրավորվում:
2. Սիրու՞մ եք առանձնություն:
3. Շուն սիրու՞մ եք:
4. Ձեր խոսքի տե՞րն եք:
5. կարողանու՞մ եք հասկանալ գրվածի ենթատեքստը:
6. Սիրու՞մ եք գլուխ գովել:
7. Պատահու՞մ է, որ մարդիկ ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար:
8. Կարո՞ղ եք դիմանալ ձեզ ուղղված սևեռուն հայացքին:
9. Մեղքի զգացում ունենու՞մ եք, երբ մտերիմ մարդը լալիս է ձեր ներկայությամբ:
10.Հօգուտ ուրիշի կարո՞ղ եք ձեր ծրագրերից հրաժարվել:



2,3,4,5,8,10 հարցերին «այո» և 1,6,7,9 հարցերին «ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր:



ԱՄՓՈՓԵՔ
14-20 միավոր
Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին և հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ և մխիթարել:
8-12 միավոր
Մտերիմ մարդիկ հաճախ են ձեզ մոտ անկեղծանում, բայց միշտ չէ, որ դուք կարող եք համարժեք կերպով ընկալել լսածը: Երբեմն պարզապես չեք լսում ձեր զրուցակցին, իսկ երբեմն էլ ասես խլանում եք, որովհետև լսում եք միայն ձեզ:
0-6 միավոր
Դժվար է ձեզ հետ անկեղծ լինել: Դուք դրան պարզապես չեք տրամադրում: Թոթափեք ներքին լարվածությունը, դադարեք բոլորի մեջ թշնամի տեսնել, և կյանքը կհեշտանա ձեզ համար: 
 Արդյունքները գրել մեկնաբանությունում...

7

4

1264

  • nnn
    2013-07-28 00:30:18
    20միավոր (խփո) ,,,,,,լավա վատ չի,,,, :)
  • ⊰♥⊱ SeLi ⊰♥⊱
    2013-07-28 11:26:10
    14-20 միավոր (լավ) (լավ) (լավ)
  • Mariam
    2013-07-28 12:09:28
    14 վատ չի
  • L.S.H.™
    2013-07-28 12:13:53
    14-20 :) :)