Copy SMS

Ալեքսանդր Շիրվանզադե ՝ Քաոս (Մաս 1)

 Ալեքսանդր Շիրվանզադե ՝   Քաոս (Մաս 1) - Շրվանզադե, քաոս


                                                     մաս 1

Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր:

Յոթ օր առաջ նա իր նոր կառուցվող տասնումեկերորդ տան վրա արհեստավորներին պատվերներ տալիս մարմնի մեջ զգաց անսովոր ցուրտեկավ տունպառկեց անկողին ևայլևս չկարողացավ վեր կենալԲժիշկները մարդուն ուշադիր քննեցին և միաձայն հաստատեցին թոքերի բորբոքում:

Լուրը նույն ժամին տարածվեց ամբողջ քաղաքումՈ՛վ չէր ճանաչում կալվածատեր և հանքատեր Մարկոս Ալիմյանին — այդ վաթսունհինգ տարեկանկլորիկ մարմնովուռածթշերովեռանդուն ու աշխույժ ծերունուն և չէր լսել նրա բազմավաստակ կյանքի խրատական պատմությունըՈւղիղ հիսուն տարի առաջթողնելով իր աննշան ծննդավայրը,եկելհաստատվել էր այն փոքրիկաննշան ծովեզրյա քաղաքըորին վիճակված էր մոտիկ ապագայում ստանալ համաշխարհային հռչակ իր ստորերկրյա գանձերի շնորհիվ:

Այժմ տասնուիններորդ դարի վերջին քառորդում նրա մասին կազմվել էին կատարյալ առասպելներՊատմում էինոր նրա հոյակապ տան ներքնահարկում կա մի առանձինսենյակմթին ու սառն ինչպես շիրիմՈչ մի հողեղեն էակ նրա երկաթե դռներով ներս չի մտելԱյնտեղ են դարսված Մարկոս Ալիմյանի ոսկիներով լի տոպրակներըԱսում էին,որ ամեն գիշեր մռայլ ծերունին մեն-մենակերկայն թավիշե խալաթը հագինգիշերային սև թասակը գլխին ձեռին բռնած մի ճրագիջնում է վարբաց է անում երկաթե դռներըժանգոտ բանալիովհամրում է տոպրակները և ավելացնում նոր ոսկիներՀավատացնում էինթե այնտեղ մի պողպատե պահարանի մեշ փայփայելով պահում է այնտրեխներըորոնցով գաղթել էր իր ծննդավայրից տասնուհինգ տարեկան հասակումԱսում էին նաև այնոր զատիկ ու ջրօրհնեք տոների նախընթաց գիշերըմի զույգ մոմվառելովաղոթում է պահարանի վրա չոքած և օրհնում է նվիրական տրեխները:

Նրա հոյակապ տներըոր հպարտ ճակատներով կանգնած էին քաղաքի կենտրոնական փողոցներումմի-մի փուշ էին դարձել քաղաքացիների աչքումնրա բազմաթիվ հողերիցբխող նավթը խեղդում էր և գործարանի ծուխը կուրացնում նրանց աչքերըԲայց մարդիկ գիտեին ինչպես զովացնել իրենց նախանձավառ սրտերըՉէ որ Մարկոս Ալիմյանը եղելէ ջրկիրհետո դռնապանհետո խոհարարհետո մրգավաճառայնուհետև գինեվաճառ և այլնև այլն... Եվ ոչ մի գործ նա չի վարել ազնվաբարԳնալով Ռուսիանա այնտեղիցբերել է կեղծ դրամներ և տգետների վրա սաղացրելՆա խաբել էգողացել էգռփել ու կողոպտել է խեղճերիննա նույնիսկ թունավորել է իր մի ընկերոջըՍա ժլատ էնրաձեռները դողում են գրպանից դրամ դուրս բերելիսապրել չգիտեդրամն է նրա հավատըհոգինաստվածըՆրա ընդարձակ տունըուր ոչ մի օթյակ ծածկված չէ պաստառով,մռայլ բանտ է իր կնոջ ու զավակների համարԱյնտեղ կահ-կարասի չկածառա չկախոհարար չկաՆա իրեն տան համար պաշարեղեն ինքն է տուն բերում իր ձեռքովառավոտները կանուխոր ոչ ոք չտեսնենա գրպանում ունի երկաթաթելից շինած մի օղակ և միայն այն ձուն է գնումոր այդ օղակով չի անցնում և շատ անգամ պտտում էամբողջ շուկան այդ չափի ձվեր գտնելու համար:

Շատ շատերը գիտեինոր այդ բոլորը մտացածին էոր Ալիմյանի տանը ձառաներ էլ կանխոհարար էլկահ-կարասի էլնույնիսկ փարթամ կահ-կարասիԳիտեինոր եթեՄարկոս աղան մի օղակ ունիայդ այն էորով անխնա սեղմում է իր պարտապանների կոկորդըԲայց սև նախանձը կուրացրել էր մարդկանց և հնարում էին ամեն ինչոր կարողէր քիչ թե շատ հանգստացնել կյանքի անհաջողություններից ժանգոտված ու թթված սրտերը:

Սանձարձակ ծաղրում էինզրպարտումհայհոյում քաղաքի առաջին միլիոնատիրոջսակայն միայն հետևիցԻսկ երբ աղանկլորիկ փորը դուրս ցցածբադի պես աջ ու ձախերերվելովգնում էր փողոցով կամ անցնում էր խանութից խանութ և կամ կլուբ էր մտնումամենքն աշխատում էին որսալ նրա հայացքըորպեսզի բարևեն խոնարհ ևարժանանան նրա արհամարհական պատասխանինԱյնինչ Մարկոսըայդ նախկին ջրկիրըդռնապանըինքը ոչ ոքի բարևին չէր սպասումբացի մեկից և այդ մեկը երկրիիշխանն էր — նահանգապետըՔսանուհինգ տարի էրոր վերադարձնում էր իր ինքնասիրության և պատվի կորուստներըընդունելով ուրիշներից այնինչ որ ինքը քսանուհինգտարի շարունակ շռայլել էր իրենից մեծերին ու զորավորներին:

Եվ ահա այսօր մեռնում է անվանի քաղաքացինխելացի մարդըտոկուն վաճառականըոր ամբողջ կյանքն անց է կացրել անդուլ գործունեությամբքրտինքը ճակատինխիղճըհանձնած երկաթե սնդուկին և հոգին գրպանը դրած:

Նրա բնակարանը գտնվում էր քաղաքի կենտրոնումՏունըհարկավսեփական էրԱյդ մի երկհարկանի շինություն էր սրբատաշ քարիցտափածկպրածածկ տանիքովՍտորինհարկը բաղկացած էր խանութներից ու գրասենյակներիցվերինն ամբողջովին Ալիմյաններինն էր:

Օգոստոսի չոր և ջերմ օրերից մեկն էրԱրեգակը թեքվել էր դեպի մուտքը և նրա վերջին ճառագայթները ողողել էին բուսականությունից զուրկանհրապույր քաղաքը և նրաառջև տարածված ծովի մակերևույթըԾանր ու ճնշող է այդ քաղաքի արտաքին տպավորությունըՀեռվից դիտողին նա իր տափակ տանիքներովմերկ փողոցներով,պատկերանում է այնպեսոր կարծես մի սոսկալի հրդեհ լափել է բոլորըինչ որ կարող է լափվել կրակիցև թողել է մի վիթխարի կմախքՇրջակայքն ավազուտ կամ նավթիլճերով ծածկվածայստեղ ոչինչ չի մեղմացնում արեգակի տրոպիկական տապընույնիսկ ծովըՔարե պատերը շիկանում են կիզիչ ճառագայթներիցավազը խանձվում էօդըդառնում հեղձուցիչԲնակիչները շտապում են լողարանները և օրը մինչև երեկո ծովը լի է մերկ մարմիններովորոնք մերթ փայլփլում են արեգակի տակ և մերթ սուզվում ջրիմեջ որպես դելփիններ:

Ալիմյանների բնակարանի լուսամուտները դրսի կողմից նայում էին դեպի արևմուտքԱմառըսկսած տասներկու ժամից նրանց փեղկերը միշտ ծածկված էին լինում մինչև մութերեկոԱյսօր նրանք բաց էինբաց էին նաև ապակե փեղկերը և փողոցի տոթն առատորեն հոսում էր ներս:

Այնտեղ տիրում էին անսովոր շարժում և իրարանցումԾառաներն ու գործակատարները շտապ-շտապ դուրս էին գալիս ու ներս մտնումմիմյանց հրամայումմիմյանց վրաբարկանումզուր աշխատելով չաղմկելՏան մուտքի առջև րոպե առ րոպե կանգ էին առնում կառքեր և նրանց միջից դուրս էին գալիս Ալիմյանների ազգականները,բարեկամներըծանոթները կեղծ ու անկեղծ վշտակցության արտահայտությունը դեմքերի վրա:

Ամենքն շտապում էին մահամերձ միլիոնատիրոջ տունըոր վերջին անգամ տեսնեն նրան և գուցե մի բան իմանան կտակի մասինԱյնինչ մահամերձի ննջարանի դռները փակէինԱյնտեղմահճակալի շուրջը հավաքվել էին մեռնողի ընտանիքի անդամներըմի քանի մերձավորներծխական քահանան և երկու-երեք բժիշկՄյուս այցելուները խմբվելէին հյուրասենյակումԱյդտեղ օդն այնքան խեղդուկ էրոր մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել և չնայելով դրանեկողը չէր ուզում հեռանալԹանկագին պարսկականգորգերից բարձրացել էր նոսր փոշիԼուսամուտների թանձր ասվյա վարագույրների միջով ներս սփռվող արեգակի շողերը ոսկեզօծում էին այդ փոշինօդի մեջ գոյացնելով թեքսյուներորոնք հետզհետե երկայնանում էին և հորիզոնական ձև ստանումՆրանցից մեկի ծայրը հասավ անկյունում մարմարյա վառարանի վրա դրած բրոնզե ժամացույցին:Փայլեց ձվաձև ապակե ծածկոցը և նրա տակ հրավառվեց գեղեցիկ կնոջ մի արձան վեհ ճակատովթուրը ձեռինմի ոտը դրած ամեհի առյուծի կոկորդինորպես հաղթությանաստվածուհի:

Այցելուների համբերությունը քանի գնում սպառվում էրՍպասում էին մահամերձի մահինիսկ նա դեռ չէր մեռնումՈմանք ստեպ-ստեպ թեքվում էին և փակ դռների բանալիիանցքով նայում դեպի մահամերձի սենյակը կամ ականջ էին դնումճգնելով մի բան տեսնել կամ լսելՀետո հեռանում էինշշնջում միմյանց ականջին և գաղտուկ կատաղիհայացքներ ձգում սրա ու նրա վրաԲանն այն էոր յուրաքանչյուրն իր սրտում գաղտնի աղոտ հույս ուներորևէ կերպ հիշված լինել Մարկոս աղայի կտակում:

Ննջարանի դռները հանդարտիկ բացվեցինշշնջյունները վայրկենաբար ընդհատվեցինինչպես ագռավների կռկռոցը հրացանի ձայնիցԴուրս եկավ մի մարդ մոտ վաթսունտարեկանբարձրահասակառույգ ու խրոխտՆրա մաքուր սափրված երեսըդեմքի խոշոր գծերըաչքերի սուր արտահայտությունըխիտ հոնքերը և մանավանդ թանձր ուալեխառն ընչանցքըորի ծայրերին միացած էին միրուքից մի-մի մաս և քունքերից քաշ ընկած բակերը — նիկողայոսյան զինվորականի տպավորություն էին գործումՆա հագածէր ռուս քաղաքացիական աստիճանավորի հնամաշ ու գունատ մունդիր — ու կրծքի վրա քաշ արած մի կարմրագույն խաչաձև շքանշան:

— Սրաֆիոն Գասպարիչը, — ասացին այս ու այն կողմից և անմիջապես շրջապատեցին ծերունունոր դարձավ մի տեսակ թիկնապահներով պաշտպանված գոռոզհրամանատար:

— Փո՛ւչ աշխարհփո՛ւչ աշխարհ, — արտասանեց աստիճանավորըաչքերը շրջապատողների վրայով ուղղելով դեպի դիմացի պատն ու կրծք շքանշանն ուղղելով, — մարդըհոգին չի կարողանում աստծուն տալ որդուն չտեսած...

Բոլորը միաձայն զարմացած հարցրին: — Մի՞թե մահամերձ աղայի բոլոր զավակները այս խորհրդավոր պահին նրա մահճակալի քով չեն:

— Խոսքս մեծ որդու մասին է, — հառաչեց Սրաֆիոն Գասպարիչըգլուխը տխրորեն շարժելով:

— Մեծ որդո՜ւնՍմբատի՞ն, — հարցրին շրջապատողներըավելի ու ավելի մոտենալով ծերունուն և իրարու հրելով:

— Այո՛Սմբատին, — պատասխանեց Գասպարիչը, — պիտի գարոպե առ րոպե սպասում ենք նրանՄարդը մի շաբաթ առաջ նրա անունը լսելիս դեմքը թթվեցնում էրհիմահոգին չի տալիս չտեսած:

— Հեռագրե՞լ եք:

— ԻհարկեԱյսօր սպասում ենքԳնացքը ո՞ր ժամին է գալիս Մոսկվայից:

— Հինգ ժամից քառասուն րոպե անցած...

— Վեց ժամին հինգ րոպե է մնումհիմա եկած պիտի լինի, — ասաց ծերունիննայելով իր ծոցի ժամացույցին և խումբը ճեղքելովմոտեցավ լուսամուտներից մեկին:

Բոլորը հետևեցին նրանմիշտ իրարու հրելով ու իրարու առաջելով:

— Գալիս է, — գոչեց մեկըոր ամենից թեթևաշարժը լինելովամենից արագ էր մոտեցել լուսամուտին:

Սրաֆիոն Գասպարիչը շտապեց նախասենյակՄի քանի րոպե անցած վերադարձավհասակով իրենից մի փոքր ցածառողջադեմ մի երիտասարդ տղամարդու հետԲոլորըճանապարհ տվեցին նորեկինաջ ու ձախ բաժանվելով երկու շարքերի և շտապելով իրենց դեմքերին տալ ավելի տխուր արտահայտությունՆորեկըվերցնելով իր հարդե նեղեզրերով գլխարկըբարևեց աջ ու ձախքաղաքավարիբայց շատ սառը և շտապ քայլերով գնաց հիվանդի ննջարանըՆերկա եղողները նորից մերձեցան իրարմիանգամիցվախելով իրենց դեմքերի տխուր արտահայտությունը մի տեսակ արհամարհականի:

Մահամերձի մահճակալը դրված էր պատի տակլուսամուտի առջևՄի կողմում կանգնած էր մեռնողի կինն աղջկա հետմյուս կողմումորդիներըԻնքը մահամերձը նստած էրանկողնի մեջհենված փափուկ բարձերինծնկները մետաքսե վերմակով ծածկածուսերն ու կուրծքը կիսով չափ մերկգլուխն անզոր վար թեքածԲժիշկը նորից նրա կաշվի տակմեջքի կողմից սրսկում էր ինչ-որ սթափեցուցիչ հեղուկԱնհրաժեշտ էր քանի մի րոպե ևս պահպանել նրա կյանքը հյուծված ու քայքայված անոթի մեջ:

Մահամերձն աչքերը բաց արավգլուխը դանդաղորեն բարձրացրեցՆրա դեմքն արդեն ընդունել էր մահանիշ հողագույն ստվերագծերբերանի անկյունների բնորոշ ակոսներնայժմ հարթվել էինկլորիկ երեսը երկայնացել էրմնում էր ինչ-որ անհանգստության մի թույլ ժպիտ թառամած շրթունքների վրա:

Բժիշկը կամացուկ հաղորդեց նրան որդու ժամանման լուրըՆույն վայրկյանին եկվորըմի կողմ ձգելով գլխարկն ու ճամփու պայուսակըչոքեց ծերունու մահճակալի առջև ևգլուխը թեքեցոր համբուրե մեռնողի չորսառած ձեռը:

Կյանքի վերջին շողը լուսավորեց Մարկոս Ալիմյանի հողագույն դեմքըաչքերը լայն բացվեցինև մի անցողիկ ուրախություն վայրկենաբար պարզեց հոնեղ ճակատըոր նրավաթսունամյա գոյության ընթացքում երբեք չէր արտահայտել զվարթությունԱրյունաքամ շրթունքների միջից արձակելով մի խուլ մրմունջթույլ ձեռներով գրկեց որդուգանգրահեր գլուխը և սեղմեց կրծքինորքան կարող էր ամուր:

Տիկին Ալիմյանն սկսեց հեկեկալՆրան հետևեց իր աղջիկըհետոորդիներըԱյժմ ծերունին կարող էր իր հոգին ավանդելօ՜օոչ հանգիստինչպես կփափագերայլ միանջնջելի վիշտ սրտի մեջութ տարի էր նա չէր տեսել որդունանդրանիկ որդունորի վրա այնքան հույսեր էր դրելորին սիրել էր ամենից ավելի և որին պիտի հանձներ իր բոլորգործերըԵվ ոչ միայն չէր տեսելայլև չէր ուզում տեսնելնույնիսկ լսել անգամ նրա անունըԱ՜հո՛րքան հուսախաբ արավ նրան այդ սիրված որդին և ո՛րքան տանջանքներպատճառեցորպիսի՜ հոգեկան մորմոքորը թշնամիներից և նախանձամիտներից գաղելու համար հարկավոր էր գերբնական կամքի զորությունԱնիծվի՛ այն օրըերբ նա թույլտվեց ի՛ր Սմբատին գնալ ուրիշ երկիրուսումը շարունակելուանիծվի նաոր կորզեց իրենից իր որդուն...

Մահամերձը ցանկանում էր դուրս թափել սրտի մեջ կուտակված դառը մաղձըասել բոլորըբոլորը ինչ որ զգացել էր ութ տարվա ընթացքումԱսելարտասուքով ողողելովճամփից շեղված որդու մոլի գլուխըԲայց ուժերը դավաճանում էինԲժշկի ջանքերն այլևս անզոր էին կենդանություն ներշնչել սառող մարմնինՍակայն մի երկարատևխորը,շատ խորը հայացքոր գալիս էր գերեզմանի խորքիցամեն ինչ պարզեց մեղսագործ որդու համարոր այժմ ոտքի ելածճգնում էր զսպել իր արցունքըորպեսզի ցույց չտա իրհոգու տկարությունը:

— Մենա՞կ ես եկել, — կարողացավ միայն հարցնել մեռնողը:

— Մենակ, — պատասխանեց որդին հակիրճհասկանալով թե ինչ իմաստով է տրվում իրեն այդ պարզ հարցը:

Մռայլ ժպիտը ծերունու դեմքի վրա մի ակնթարթ տեղի տվեց հուսո շողին մի՞թե նրա տանջանքները լուրջ պատճառ չեն ունեցելմի՞թե անիրավաբար է անիծել որդունԲայցահա ծերունու պղտոր հայացքն ընկավ որդու ոսկե մատանու վրաոր նրա ամուսնության նշանն էրև նրա անզոր գլուխն ընկավ բարձի վրա ու աչքերը փակվեցին:

— Անցածը վերադարձնել չի կարելիհա՛յրօրհնի՛, — արտասանեց որդին մի տեսակ խուլ ձայնովորի մեջ զգացվում էր դառը կսկիծև ոչ զղջում:

Ոչ ոք ներկա եղողներից չհասկացավ խոսքի բուն իմաստը և չըմբռնեցթե ո՛րքան է մորմոքվում այդ պահին այդ առողջակազմինքնավստահ դեմքով որդու վիշտը:

Հայրը ժողովեց վերջին ուժերը և արդեն սառչող շրթունքների միջից արձակեց.

— Անիծվի՛սեթե վերջին կամքս չես կատարի՜լ...

Այդ վայրկյանին նա սոսկալի էրինչպես ինքը մահըսոսկալի մեղսագործ որդու համար:

— Տո՛ւր ինձ, — լսվեց դարձյալ ծերունու անդրգերեզմանային ձայնը և նրա սառցային հայացքը գամվեց կնոջ երեսին:

Կինը նրա բարձի տակից դուրս բերեց մի մեծ ծրարորը կնքված էր կարմիր զմուռսովՄեռնողն ապակյա աչքերով նշան արավ դեպի Սմբատըև մայրը ծրարը տվեց որդուն:

— Անիծվի՛սեթե չես կատարիլ:

Այս եղավ Մարկոս Ալիմյանի վերջին խոսքըոր սակայն դուրս թռավ նրա բերանիցշատ պարզ և շատ որոշՉքացող կյանքի վերջին զորավոր ցնցումն էր այդսպառվածաղբյուրի վերջին կաթիլներըոր մի առանձին թափով են ընկնում ցամաքած ավազանի մեջԾերունու դեմքըթեթևակի աղավաղվեց մահու ցուրտ սյուքիցԴառնանհանգիստժպիտըոր միայն մի քանի վայրկյան էր հեռացելմնաց սառած բերանի անկյուններումՄիլիոնների տերը և ընդհանուր նախանձի առարկան մեռավիր հետ տանելով մի ծանրվիշտորից ազատվելու համար պատրաստ էր իր հարստության կեսը զոհելԵվ այդ վիշտը նրա զավակներն էին:

Այրիացած Ոսկեհատն ազատություն տվեց հեկեկանքինհարձակվելով ամուսնու սառչող դիակի վրաՆրա հետևեց աղջիկը — տիկին Մարթա ՄարութխանյանըՍրաֆիոնԳասպարիչըոր Ոսկեհատի եղբայրն էրբռնեց նրանց թևերիցհետ քաշեցՀարկավոր է հանգուցյալին թողնելոր հանգիստ փչե իր վերջին շունչը:

— Խե՜ղճ մարդտանջվեցիր որդիներիդ ձեռքումտանջվեցիր, — կրկնում էր Ոսկեհատը:

Նույնը կրկնում էր և նրա աղջիկը:

Սրաֆիոն Գասպարիչը գրեթե ուժով նրանց տարավ մյուս սենյակըԱյնտեղ նրանք կարող են ազատություն տալ իրենց լեզուներին ու արցունքներինՀետո նա բոլորին խնդրեցանցնել այնտեղՍմբատը դուրս եկավթաշկինակն աչքերին սեղմածՆրա հետևից գնացին մյուսներըԱյնտեղ Ոսկեհատն հարձակվեց նորեկ որդու վրա և սկսեց համբուրելխանդավառությամբՎիշտը նրա մեջ խառնվել էր ուրախության հետԿորցնելով ամուսնունորի հետ քառասուն տարի ուրախացել էր ու տխրելնա գտնում էր որդունորին ութտարի էր կորած էր համարում:

— Շատ տառապեց խեղճմարդըշատ, — կրկնում էր նա հեծկլտանքով, — գիշեր-ցերեկ բերանի խոսքն էր. «որդիս մոռացավ իր պապերի հավատըորդիս խայտառակեց ինձ»:

Սմբատըմեջքը պատին հենածգլուխը թեքած կրծքինշրթունքները կրծոտում էր անխնա: «Անիծվի՛սեթե չկատարես», — հնչում էին նրա ականջին հոր վերջին խոսքերնայնքան ահեղոր նա ցնցվում էր ամբողջ մարմնովաջ ձեռքի մեջ ամուր սեղմելով նվիրական ծրարը:

Բոլոր ներկա եղողների հայացքներն ուղղված էին դեպի այդ ծրարըիսկ ամենից ավելի մեկինըԴա հանգուցյալի երկրորդ որդին էրՄիքայելըքսան և ութ տարեկան միերիտասարդնուրբ կազմվածքովնիհարգունատածխի պես սև մազերով և նորաձև սրուկ միրուքովՆրա խոշորմուգ ընկուզեգույն աչքերն արտահայտիչ էինխելացի ևմիևնույն ժամանակկարծեսանտարբեր դեպի ընտանեկան վիշտըԱրդարև նրա համար կորուստն այնքան մեծ չէրորքան իր եղբորը հանձնված ծրարի բովանդակությունը:Գիտերոր այդ ծրարի մեջ ամփոփված է հանգուցյալի կտակըբայց ի՜նչ կտակ — ահա խորհրդավոր ժամի էականըահա այնոր պիտի որոշե իր ճակատագիրն ու ապագան:Մերթ ընդ մերթ նա այնպիսի անհամբեր և ներվային շարժումներ էր անումոր կարծես ուզում էր հարձակվել ավագ եղբոր վրա և խլել նրանից ծրարըոր սպունգի պես ծծում էրնրա ամբողջ ուշադրությունընույնիսկ բոլոր զգացումները:

— Չլինի՞ թե ծերունին խենթացավ և ինձ զրկեց ժառանգությունից, — դարձավ նա մոտ քառասուն տարեկան մի տղամարդիոր քայլ առ քայլ հետևում էր նրան:

Դա հանգուցյալի փեսան էրՄարթայի ամուսինըքաղաքում բավական ականավոր գործարանատեր և միևնույն ժամանակ սպեկուլյանտ Իսահակ Մարութխանյանը:Արտաքինն այդ մարդուն պատկերացնում էր վերին աստիճանի անվրդով հոգու տերհաշվագետսառըեսամոլՀագած էր երկայնափեշ սև ռեդինկոտմոխրագույնանդրավարտիք և սև մետաքսե խոշորագույն փողկապՄիջահասակ էրկարճ խուզած սև մազերովփոքրիկ իսպանական ձևի մորուսովխնամքով սանրած և վեր ցցածբավական թանձր բեղերովՉնայելով իր տարիքիննրա այտերը կարմիր էինինչպես տասնևմեկ տարեկան պատանու թշերՄինչդեռ պարզ ակնոցների տակից նայում էին միզույգ կանաչ-դեղնավուն աչքերորոնց արտահայտությունը ոչ այնքան խելացի էրորքան նենգամիտ ու հրողՈւռած և նույնպես կարմիր շրթունքների վրա ծփում էր մի շինծու ևանախորժ ժպիտոր կարծես ասում էր. «Մի կարծեքոր ես հիմարի մեկն եմ»: Կանգնած էր նա հանդարտանվրդովգլուխը միշտ բարձր պահածայնպես որկարծես,պարանոցը դրված էր երկաթե սեղմիչի մեջԳուցե նրան նեղում էր խիստ մաքուր և խիստ փայլուն օսլայած շապկի բարձր և ամուր օձիքըՆրա կանաչ դեղնագույն բիբերըձվաձև շրշակակների մեջ դառնում էին այս ու այն կողմ անագից շինած խաղալիքի աչքերի պես նույն չափ մեքենայաբարորչափ մեքենայական էին նրա բոլոր ձևերն ուշարժումները:

Պարզ էրոր աներոջ մահը մազու չափ չէր խլրտում նրա ազգակցական զգացումների նիրհըՊարզ էր նաևոր եթե բոլոր ներկա եղողները րոպեաբար և տեղն ու տեղըմահանանդարձյալ նրա աչքերը չպիտի թրջվիԻսկ իր կնոջ հեկեկանքներին ու արցունքներին նա նայում էր արհամարհանքովԱյնինչ պճնազարդ Մարթանթաշկինակնաչքերին սեղմածշարունակ հեկեկում էր բավական վարպետորենԵվ Իսահակն ավելիքան ուրիշ մեկը նրա որդիական ողբի մեջ զգում էր հոգու անսահման կեղծիք և տեսնումէրոր կինը թաշկինակի տակից գաղտուկ դիտում է բոլորինոր իմանաինչ ազդեցություն է գործում իր ողբը շրջապատողների ու մանավանդ այն եղբոր վրաորի ձեռքումն էրհոր կտակըԵվ ոչ ոք չէր լալիս անկեղծորենբացի այրիիցիսկ տասնուվեց տարեկան Արշակըոր ընտանիքի մեջ ամենակրտսերն էրանտարբեր աչքերով նայում էր մերթմեկինմերթ մյուսինկարծես գիտնալու համարթե ինչ է կատարվում իր շուրջըՔիչ անցած սգալի տեսարանն սկսեց նրան ձանձրացնելև նրա թուխ գույնի և խոշոր գծերովդեմքըորի վրա նկատվում էր մի տեսակ անժամանակ զարգացում և նույնիսկ չափահաս տղամարդի հավակնությունանկարող էր թաքցնել այդ ձանձրույթը:

Այրին և՛ լալիս էրև՛ արտասվախառն ձայնով պատմում հանգուցյալի տանջանքներընա գլխավորապես դառնում էր իր ավագ որդունև նրան հաղորդում բոլորըինչ որ անցելէր ութ տարվա ընթացքումԽեղճ մարդնա չկամեցավ հիսուն տարվա արյուն-քրտինքով վաստակածը քամուն տալայսինքնձգել երկրորդ որդուՄիքայելի ձեռքը:

— Մի՛ չարանար, — դարձավ այրին երկրորդ որդունոր մի կատաղի հայացք էր ձգել նրա վրա, — ես հորդ խոսքերն եմ կրկնումՆա վախեցավոր դու մի տարի չանցած չորտափի վրա կթողնես ամենքիս և կանչեց Մոսկվայից ՍմբատինԱսաց, «կասես նրանոր շռայլ եղբորը ճանապարհի բերեԱրշակին լավ մտիկ անեքեզ էլ մենակ չթողնե:Կասեսոր ինչքան ինձ տանջեց — հերիք էթո՛ղ գոնե քեզ խնայեդու էլ խեղճ եսդու էլ անուն ու պատիվ ունես»:

«Անուն ու պատիվ», կրկնեց իր մտքում Սմբատը, «այդ ես եմոր արատավորել եմ այդ անունն ու պատիվը մեր գերդաստանի»...

Այրին կանգ առավնոր հեծկլտանքը խեղդեց կոկորդի մեջ դառն խոսքերի հոսանքըՄի քիչ զսպելով իրեննա կրկին դարձավ ավագ որդուն:

— «Ինչո՞ւ գնացկյանքը կապեց օտարազգի աղջկա հետ», կրկնում էր խեղճըՏեսա՞րո՛րդիինչպես նայեց ձեռիդինչպես փոխվեց հանկարծայդ մատանին տեսնելով մատիդ:Նա գիտերոր օրենքով ամուսնացել ես ռուս եկեղեցումգիտերոր երեխաներ ունեսբայց էլի չէր ուզում հավատալ այդ դժբախտությանը: «Չէասում էրչէխելքի կգա,կբաժանվի»: Այժմորդիահա դու և ահա հորդ կտակը... Արաինչ ուզում եսբայց չլինի թե հորդ անեծքին արժանանասԼսեցի՞րլսեցի՞ր, «անիծվիսեթե կամքս չկատարես»:Մեռնող հոր վերջին անեծքը երկնքից է գալիսհոգին էոր բերում էԽեղճ մարդու միակ իղձն էրոր թողես այնտեղ նրանց և գաս մտնես ծնողներիդ օջախըԱյժմ դու գիտես:

Սմբատը լուռանշարժ կանգնած էր միևնույն դիրքումմիշտ ծրարը ձեռքում բռնածմոր խոսքերը ճնշում էին նրա հոգին և սիրտը մորմոքումՆրանց մեջ զգում էր իր արածքայլի բոլոր պատասխանատվությունն իր համար և ծանր հետևանքներըիր ծնողների համարԲայց ի՞նքըմի՞թե նրա դառնությունը պակաս էր եղելքան ծնողներինը:

— Իսե եթե չկարողանա՞մ կատարել հանգուցյալի պահանջը, — հարցրեց նա գրեթե անգիտակցաբար և այնքան ցածր ձայնովոր հազիվ լսվեց:

— Եվ չես կարող կատարելեթե ազնիվ մարդ ես, — ասաց հանկարծ Միքայելը զգալի չափով գրգռված ձայնով:

Երկու եղբայրները նայեցին միմյանց երեսիՄիքայելի աչքերը վառվել էին մի տարօրինակ չարախնդությամբև նա շարունակ կրծոտում էր բարակքնքուշ բեղերը:

Մայրն ապշած նայեց նրանԻ՜նչմի՞թե ազնիվ որդին պարտավոր չէ կատարել իր հոր վերջին կամքը:

— Միխա՛կ, — արտասանեց նա սպառնալից հանդիմանությամբ:

— Այո՛, — բորբոքվեց Միքայելը, — դու կտակը գրել տվեցիր մեծ որդուդ անունովբայց չզգացիր ի՛նչ մեծ պատասխանատվություն և ծանր պարտք ես դնում նրա վրաԱյժմթո՛ղ նա վարվի ինչպես մի անազնիվ մարդ կամ ընդունե իր հոր անեծքը... նա ուրիշ ելք չունի:

Արտասանելով այս խոսքերընա շտապով դուրս գնացՆրան հետևեց Իսահակ Մարութխանյանըմի սուր ու զննիչ հայացք ձգելով Սմբատի երեսինՆրա քայլվածքն էլնույնպես հանդարտ էրինչպես ձևերը:

— Բաց արա ու կարդա հորդ կամքը, — ասաց այրին որդուն:

— Ո՛չ վաղը կկարդանքթո՛ղ առայժմ մնա իմ մոտ:

Նա ծրարը դրեց գրպանը և մի ծանրերկարատև հառաչանք արձակելով անցավ հյուրասենյակուր ոմանք այցելուներից դեռ սպասում էինհուսալով որևէ բան իմանալհանգուցյալի կտակի բովանդակության մասին:

9

43

2832

  • Depp
    2013-07-30 11:43:31
    (բռավո) կրճատվածա՞
  • Mariam95(MAP)
    2013-07-30 11:44:19
    սաղ պետքա գրեք/՞ (:|
    • Մարիամ
      2013-07-30 11:44:52
      հա ամբողջ գիրքը :)
      • Mariam95(MAP)
        2013-07-30 11:45:41
        (վայքո) (վայքո) (վայքո) էդ քանի պոստ ես բացելու՞ (վայքո) (վայքո) (վայքո)
      • Depp
        2013-07-30 11:45:52
        (խոնարհվել) բա որ ասում եմ... :) մենակ քաոսնես կարդացել՞
      • Mariam95(MAP)
        2013-07-30 11:46:30
        ով՞ (:|
      • Depp
        2013-07-30 11:47:47
        դուււ
      • Mariam95(MAP)
        2013-07-30 11:48:20
        իհարկե ոչ :D :D
      • Մարիամ
        2013-07-30 11:48:47
        չէ Շիրվանզադեյից շատ բաներ եմ կարդացել :)
      • Մարիամ
        2013-07-30 11:49:14
        դե եթե երեխեքը չուզենան չեմ բացի :) չնայած կաարամ մի քանի մաս իրար հետ մի պոստում գրեմ :)
      • Mariam95(MAP)
        2013-07-30 11:50:40
        եթե գրքով չեն կարդացել, ստեղ չեն էլ կարդա :)
      • Depp
        2013-07-30 11:50:42
        հա լավ ստեղծագործություններ են (բռավո) :) :)
      • Մարիամ
        2013-07-30 11:51:58
        դե չէ շատերը կան որ փնտրում են գրքեր, որպեսզի ինտերնետով կարդան,բայց ինձ թվումա տենց ավելի վատա՝ համել աչքերը կսկսեն ցավալ :)
      • Mariam95(MAP)
        2013-07-30 11:53:24
        սենց չի ցավա՞ :)
  • Depp
    2013-07-30 11:44:50
    (վայքո) կրճատաաաաաա (դեմք)
    • sssooo
      2013-07-30 11:48:33
      սեղմավեպնա երևի համել հո չէր դնելու ետքան հաստ գիրքը գրեր
      • Depp
        2013-07-30 11:49:52
        բա ասում եմ ասումա չէ հա չէ :D
      • Մարիամ
        2013-07-30 11:50:04
        երեխեք սա ուղղակի առաջին մասնա :)
      • sssooo
        2013-07-30 11:52:03
        հա վայ նոր կարդացի :)
  • Titiz Mitiz Miqichel Kapriz
    2013-07-30 11:46:58
    KRKNUTYU@ GITUTYAN MAYRNA (լավ)
  • Depp
    2013-07-30 11:48:06
    :D :D :D :D :D :D եղավ ղավ
  • Մար էսքանը բռնել գրել ես :O թե քոփի ես արել :O
    • Titiz Mitiz Miqichel Kapriz
      2013-07-30 11:52:19
      ET INDZELA HETAQRQRUM? :O
    • Depp
      2013-07-30 11:52:27
      :D :D արտագրելա
    • Մարիամ
      2013-07-30 12:03:55
      գրել եմ, բայց սայտեր կան որտեղ որ կա այս գիրքը կարող եք այդտեղով կարդալ, մինչև ես գրեմ :)
  • Knarik
    2013-07-30 11:51:52
    Երեխեք մեկա չեն կարդալու,սկի էն յոզալ հեղինակային մժպոստերը չեն կարդում,էլ ուր մնաց սաաաա (ախ) :D :D :D
    • Depp
      2013-07-30 11:53:20
      այո այո (խոնարհվել)
      • Knarik
        2013-07-30 11:53:51
        Ճիշտ եմ ,չէ՞ :D :D :D
      • Knarik
        2013-07-30 11:54:06
        գյոզալ* :D
      • Depp
        2013-07-30 11:55:49
        :D :D :D հա բաաաաաաաա... :) :) 5 օրա պոնչիկներս չեն ծախվում ուր մնաց եսի :)
      • Knarik
        2013-07-30 11:58:04
        Եթե Էն քռչոտ պոնիկներիցա,ուրեմն նորմալա (ծաղիկ) :D :D
      • HPott
        2013-07-30 11:59:09
        հա բա մի մտեք պոստս ջրիկնալու :D :D
      • Knarik
        2013-07-30 12:00:21
        Անցար քնելու ]:) ]:) ]:) :D
      • HPott
        2013-07-30 12:03:55
        չե լուրջ մտի :D :D
      • Knarik
        2013-07-30 12:06:09
        Երդում եմ կերել :D :D :D
  • Titiz Mitiz Miqichel Kapriz
    2013-07-30 11:53:30
    ET MEK@ CHISTA (օգո)
  • nnn
    2013-07-30 13:11:56
    (վայքո) Ես դու գիրքը սաղ գրում ես՞
  • N.L.R
    2013-07-30 13:27:35
    ԿՆԵրԵՔ,ԲԱՅՑ ԻՄՄՄՄՄՄՄՄՄՄԱԱԱԱԱԱԱՍՏԸԸԸԸԸԸԸ....
    • Մարիամ
      2013-07-30 14:59:15
      եթե դու գիրք կարդալ չես սիրում կարաս իմ պոստերը չմտնես...էս պոստը էն մարդկանց համարա ովքեր որ գիրք են կարդում ;) շատ մարդ կա ով ինտեռնետովա գիրք կարդում
  • Arpy ...
    2013-07-30 14:24:28
    շաատ լավն շաաատ եմ սիրում էս գիրքը (ծաղիկ) (օգո) (օգո) :) :) :) :)
    • Depp
      2013-07-30 14:25:43
      մենակ ետ//Զ՞՞՞