Սարսափելի զոհաբերություններ, որոնք անում էին կանայք
Յուրաքանչյուր կին ցանկանում է գեղեցիկ լինել և հանուն դրա նա պատրաստ է ամեն ինչի:և ահա ես ձեզ եմ ներկայացնում 7սարսափելի զոհաբերություններ, որոնք անում էին կանայք հանուն գեղեցկության:
1.
Տղամարդկանց համար ամենաձանձրալին համարվում է կնոջ առողջ մարմինը:Երևի տարօրինակ է, բայց փաստ է:19-րդ դարում տղամարդիկ ջանասիրաբար կետ էին որսում, որպեսզի կանայք կարողանային կետի ներքին օրգաններից սեղմիրան պատրաստել և վնասել իրենց սեփական օրգանները:
2.
19-րդ դարում նորաձև էր համարվում մկնդեղ խմելը:Առաջին չափաբաժինը պետք է շատ փոքր լիներ,որպեսզի օրգանիզմը սովորեր ու դիադրեր:Եթե մեկ անգամ կինը օգտագործած լիներ մկնդեղը, նա պետք է իր ամբողջ կյանքի ընթացքում խմեր դա,որպեսզի չմահանար:Շատ հաճախ մկնդեղը մահվան պատճառ էր հանդիսանում:Մկնդեղը դեմքին գույն էր հաղորդում, աչքերին՝փայլ, իսկ մարմնին՝գրավչություն:
3.Կանայք նաև հանուն գեղեցկության այս մակաբույծների ձվերն էին կուլ տալիս որպես հաբ,այնուհետև դրանք զարգանում էին աղիներում, սնվում էին այն բոլոր նյութերով, որոնք անհրաժեշտ էին առողջ օրգանիզմին: Կինը նիհարում էր, մակաբույծները՝ մեծանում: Որոշ որդերի երկարությունը հասնում էր 30 մետրի:Չնայած այս մակաբույծներին հնարավոր է հեռացնել:
4. Պատմաբանների մի խումբ կարծում է, որ «Մոխրոտի» արմատները պետք է փնտրել Չինաստանում: Որևէ այլ մշակույթում արժեքավոր չի համարվում աղջկա ոտքի բացառիկ չափսը: Եթե խոսքը նախկին հազարամյակի Չինաստանի մասին է, ապա ամեն բան տեղն է ընկնում:
Այս ավանդույթը, ըստ երևույթին, ի հայտ է եկել 10-րդ դարի վերջին: Փոքրիկ աղջկա ոտնաթաթերը կապում էին հնարավորինս ամուր, իսկ իմաստը նրանում էր, որ ժամանակի ընթացքում ոտքերը պետք է նմանվեին ոսկե լոտուսի: Ոտքերն այնպես էին սեղմվում ու ծալվում, որ նույնիսկ լվանալն էր անհնար դառնում: Տղամադիկ այս ամենը չէին տեսնում, քանի որ բաց ոտքերով նույնիսկ ամուսնու մոտ ներկայանալն անընդունելի էր:
Ընթացքը շատ ցավոտ էր լինում, արդյունքում ոտքերը դեֆորմացվում էին ու կանայք կաղում էին: Չինացիների նպատակն էլ հենց այս էր: Անվստահ քայլվածք, տիկնիկի ոտքի չափի ոտնաթաթեր. ահա թե ինչ համար էին այդ տանջանքները:
5.
1930-ականների Ֆրանսիայում Flo-radia կոսմետիկան մեծ պահանջարկ ուներ՝ դրանում օգտագործվող ռադիոակտիվ նյութերի շնորհիվ: Կոսմետիկ միջոցի գովազդը հրաշքներ էր խոստանում. «Ապահովում է բջիջների կենսունակությունը, կարգավորում է արյան շրջանառությունը, մաշկը դարձնում է հարթ, ազատում է ճարպից, օգնում է խուսափել մաշկի ծակոտիների լայնացումից, ազատում է կորյակներից, թարախային բշտիկներից, պիգմենտացիայից, պաշտպանում է, կանխում մաշկի ծերացումը, հարթում կնճիռնեը, մաշկին տալի է վառ ու թարմ երանգ»:
Կանայք հիացած էին այս կոսմետիկայով, քանի դեռ օգտագործումից չէին սկսել «կախվել» նրանց ծնոտները:
6.
Բելադոննա բույսի անվանումը թարգմանվում է որպես-գեղեցիկ կին-:Երբ բույսի հյութը կաթեցնում էին աչքերի մեջ,դրանք սկսում էին փայլել,իսկ բիբը լայնանում էր:Սակայն հետագայում կանայք կորցնում էին տեսողությունը:
7.
1700-ական թվականներին դեմքի գույնի նկատմամբ շատ խիստ էին:Այդ ժամանակ շատ քիչ էին հանդիպում մինչև խոր ծերություն ապրած մարդիկ:Կանանց դեմքին բշտիկներ էին առաջանում,իսկ լվանալուց հետո հետքեր էին մնում:Հետքերը փակելու համար համար նրանք օգտագործում էին կապարի փոշին:Սակայն հետո առաջանում էի բազմաթիվ հիվանդություններ՝ուղեղի ուռուցք, կաթված...գեղեցկուհիների միակ մխիթարանքը այն էր,որ նրանք դագաղում գեղեցիկ կլինեին:
❶ S a Q o ♚ ✔
2013-07-29 22:15:46Arpy ...
2013-07-29 22:19:55Մարիամ
2013-07-30 10:38:53Axunikk
2013-07-29 22:33:14Knarik
2013-07-29 23:31:07sssooo
2013-07-29 23:31:41ars
2013-07-29 23:32:57Knarik
2013-07-29 23:33:51sssooo
2013-07-29 23:34:24ars
2013-07-29 23:35:20sssooo
2013-07-29 23:36:02Knarik
2013-07-30 00:35:28Khachatryan
2013-07-30 01:28:43N.L.R
2013-07-30 07:20:51Մարիամ
2013-07-30 10:38:46♥♥♥ՍիրուՄ եմ ԱտելոՎ♥♥♥
2013-07-30 09:15:28Մարիամ
2013-07-30 10:38:35ՎԱՐԴ-թեբա ամենահամեստ ու ամենապուպուշ-aaamera..xd
2013-07-30 10:40:32Մարիամ
2013-07-30 10:44:44Astghik
2013-07-30 10:43:46fun of Ian Somerhalder
2013-07-30 10:45:21Man)E(Dreamer
2013-07-30 12:22:51Մարիամ
2013-07-30 12:25:02HPott
2013-07-30 12:23:05Մարիամ
2013-07-30 12:24:55Arsen.....(hima es el grem veteran?)
2013-08-30 04:15:52