Copy SMS

Ընկերների միջազգային օր

 

Այս օրը համարվում է Ընկերների միջազգային օրը: Աշխարհի բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում շատ բարձր են գնահատել ընկերությունը և այն համարել բարոյական և սոցիալական մեծագույն արժեք: Բայց, որպես կանոն, «իսկական ընկերությունը» միշտ համարվել է հազվադեպ երևույթ: Բնական է, որ շատ ժողովուրդներ մեզ են թողել նաև ընկերության թեմայով ասացվածքներ, աֆորիզմներ, առակներ: Ինչպես օրինակ. «Հին ընկերը լավ է, քան 2 նորը», «Իսկական ընկերը կարիքի մեջ է երևում» և այլն:

 

Ընկերների միջազգային օր - Shnorhavor, Ynkerneri mijazgain, or

 

 Ընկերության միջազգային օրն ընդունվել է նրա համար, որ, անկախ կյանքի հանգամանքներից, մենք հիշեցնենք մեր ընկերներին այն մասին, թե ինչքան կարևոր է նրանց գոյությունը մեզ համար:


Ընկերների միջազգային օր - Shnorhavor, Ynkerneri mijazgain, or

Ընկերության միջազգային օրը, որ նշվում է այսօր, տոնացույցում համեմատաբար երիտասարդ տոն է: Ինչպես նշում է Calend.ru կայքը, դրա անցկացման մասին որոշումը կայացվել է 2011թ-ի ապրիլի 27-ին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նիստի ժամանակ: 

Ընկերների միջազգային օր - Shnorhavor, Ynkerneri mijazgain, or

ՄԱԿ-ն առաջարկել է պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին այս օրը նշել այս կամ այն երկրի մշակութային առանձնահատկություններից ելնելով:

Ընկերների միջազգային օր - Shnorhavor, Ynkerneri mijazgain, orՄԱԿ-ի Հռչակագրում հատուկ ընդգծված է այս տոնի կարևորությունը, որպես տարբեր երկրների միջև բարեկամական կապեր հաստատելուն ուղղված տոն: Բացի այս, այս օրվա նպատակներից մեկն է նաև ներգրավել երիտասարդությանը, այդ թվում և ապագա լիդերներին, հասարակական գործունեության մեջ, ինչն ուղղված կլինի այլ մշակույթների հարգալից ընկալմանը:

Ընկերների միջազգային օր - Shnorhavor, Ynkerneri mijazgain, or

Աղբյուրը նշում է, որ ներկայումս աշխարհի շատ երկրներում անցկացվում են բազմապիսի միջոցառումներ, որոնք միտված են ընկերության քարոզին և ահա այս տոնը ևս գումարվեց դրանց շարքին: 

15

24

3698