Copy SMS

Մանկական սիրված երգերի բառեր 2

Մանկական սիրված երգերի բառեր 2 - երգեր, երգեր, երգեր





















7.
ՃԿՈՒՅԹԻԿ
Ձեռքի մատները տարիներ առաջ
Եղբայրներ էին գործունյա ու քաջ.
Բոլորն էլ երկար,
Իրար հավասար,
Գործը շատ սիրող,
Մեկմեկու օգնող։Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ մատիկն է ա(յ)ն,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Փոքրիկ բարեկամ։Բայց թե Ճկույթի խելքին ի՞նչ փչեց,
Օրերից մի օր թարս ձիու նստեց.
Ո՛չ մուրճ էր բռնում,
Ո՛չ հունձ էր անում,
Ո՛չ կացին սրում,
Ո՛չ ծաղիկ ջրում։Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ փոքրիկ մատիկ,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ փոքրիկ մատիկ։Չէր հանում նույնիսկ իր մատի փուշը
Իր մատի փուշը,
Գնալով այսպես թուլացավ ուժը,
Օրեցօր մաշվեց
Բարակեց, քաշվեց,
Այսպես փոքրացավ
Ուղիղ կես դարձավ։Ճկույթիկ, ճկույթիկ,
Իմ մատիկն է ա(յ)ն,
Ճկույթիկ, ճկույթիկ,
Փոքրիկ բարեկամ։
8.
ՆԱՊԱՍՏԱԿՆ ԵՄ ՍԻՐՈՒՆԻԿ
Կանաչ-կանաչ բացատում
Վազվզում եմ, թռչկոտում,
Ուտում գազար ու տերև,
Կրծում արմատներ։Իմն է անտառը սիրուն,
Իմն են բացատն ու առուն,
Ծաղիկները բուրավետ,
Սար ու հովիտ, արահետ։Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։Երբ որ ես քուն եմ մտնում,
Աչքերս բաց են մնում,
Որ որսորդին շուտ տեսնեմ,
Զարթնեմ ու արագ փախչեմ։

Իսկ երբ ձմեռն է իջնում,
Ես արջի պես չեմ ննջում.
Թափառում եմ շարունակ,
Անցնում դաշտ–ձորակ։

Ճամփաներով ձյունապատ
Ես անցնում եմ յոթ բացատ,
Բանջարանոց եմ մտնում
Ու համեղ կեր եմ գտնում։

Նապաստակն եմ ես սիրունիկ,
Մորթս շատ փափուկ է ու ձյունիկ։


9.
***
Ոտքերով խաչեր եմ անում
գնում եմ, գնում
Եվ ցերեկը, և՜ գիշերը
այս օտար երկրում։
Եղանակաը խանգարում է
գնում եմ, գնում
Ես վաղուց արդեն հյուր եմ
Այս օտար երկրում…
10.
***
երբ սեպտեմբեր եկավ
մենք պայուսակ բռնեցինք
մանկապարտեզն ավարտած
դեպի դպրոց գնացինք
մանկապարտեզն ավարտած
դեպի դպրոց գնացինք
Երգ, ծիծաղ միացան
Զանգի անուշ ղողանջին,
Արևի պես մեզ ժպտաց
Մեր ուսուցիչն առաջին,
Արևի պես մեզ ժպտաց
Մեր ուսուցիչն առաջին
11.
***
Գիշերվա աստղազարդ երկնքում
Արթանցան շշուկները անուշ,
Եվ լուսինը դեմքիդ վրայով
Մեղմ սահեց ժպիտով իր քնքուշ:Կրկ. Պամ պարա պա պա…Նա փակեց քո աչքերը հոգնած,
Ու լցրեց քո հոգին պատրանքով,
Ականջիդ նոր հույսեր շշնջաց,
Որ դու արթնանաս ժպիտով:Կրկ. Պամ պարա պա պա…

Մոտեցիր ու բաց արա
Քո պատուհանը, ի՛մ փոքրիկ,
Երևաց կարմիր արևը,
Տե՛ս՝ թռչում է նա երկինք:
Արևի ոսկե շողերը
Նկարել են քո պատին
Այս փոքրիկ, հրաշք նկարը,
Այս ծառերն ու այս այգին:


12.
ՓՈՔՐԵՐԻ ԱՇԽԱՐՀ
Մեծերի աշխարհում ես իմ տեղը չեմ գտնում,
Շատ զբաղված են գործերով ու աշխատանքով:
Փոքրերով հավաքվենք, մեր աշխարհը կառուցենք
Ու հրավիրենք այնտեղ հեքիաթներ գունեղ:Փոքրերի աշխարհ, միշտ պայծառ,
Ձայն, հնչյուն ու բառ,
Օրը մեզ համար
Տոն է անդադար:Փոքրերի մոլորակ, պտտվում ես շարունակ,
Քո կողքին արևն է մեր՝ ժպիտով անկեղծ:
Թե տխուր եք, մոլոր, Ձեզ խորհուրդ կտամ այսօր.
Մեր աշխարհ Դուք համեցեք, սիրտը Ձեր բացեք:Փոքրերի աշխարհ, միշտ պայծառ,
Ձայն, հնչյուն ու բառ,
Օրը մեզ համար
Տոն է անդադար:
13.
***
Իմ լավ շնիկ, իմ սիրունիկ,
Արի, նստի, դաս տամ քեզ:
Լինես ուշիմ, գրաճանաչ,
Որ խեղճ երբեք չլինես:
Ախ, չէ որ առանց գրքի,
Տխուր է կյանքում,
Ինչ հեքիաթներ,
ինչ հրաշքներ,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում,
Զարմանալի-զարմանալի
Ինչեր ասես կան գրքում…
14.
Զինվորիկն եմ ես փոքրիկ
Հայոց բանակի,
Հարազատ թոռնիկն եմ
Քաջ Անդրանիկի:Համազգեստ հագիս ունեմ
Ես զինվորական,
Եվ ուսիս՝ զենք ու զրահ՝
Այն էլ իսկական:Միշտ առաջ, դու ետ մի մնա,
Ձախ, աջ, ձախ,
Քայլդ հստակ, քայլդ հաստատ,
Ձախ, աջ, ձախ:Մեր սահմանը կհսկենք մենք,
Ձախ, աջ, ձախ,
Որ խաղաղ ապրի մեր ազգը,
Ձախ, աջ, ձախ:

Կյանքում ինչ էլ որ դառնամ,
Թեկուզ գիտնական,
Նավաստի կամ օդաչու,
Կամ զինվորական,

Պիտի բարձր միշտ պահեմ
Դրոշը հայկական,
Որ աշխարհն իմանա
Ազգն իմ հայկական:

Միշտ առաջ, դու ետ մի մնա,
Ձախ, աջ, ձախ,
Քայլդ հստակ, քայլդ հաստատ,
Ձախ, աջ, ձախ:

Մեր սահմանը կհսկենք մենք,
Ձախ, աջ, ձախ,
Որ խաղաղ ապրի մեր ազգը,
Ձախ, աջ, ձախ:


4

12

4646