Copy SMS

Մանկական սիրված երգերի բառեր

Մանկական սիրված երգերի բառեր - երգեր, երգեր, երգեր

Մեր յուրաքանչյուր երեխայի հետ մենք կամա թե ակամա մեր մանկությունն ենք վերապրում:
Հիշու՞մ եք մեր մանկության երգերըՄանկական սիրված երգերի բառեր - երգեր, երգեր, երգեր

Կաշխատեմ այստեղ հավաքել բոլոր “հին” և նոր երգերի բառերը, որ մեր բալիկների համար երգենք Մանկական սիրված երգերի բառեր - երգեր, երգեր, երգեր

















1.
ԲԱՐԻ ԳԻՇԵՐ
Մութն է ընկել, ուշ է արդեն
Աչիկներն են ձեր փակվում,
Երազի մեջ մութ գիշերվա
Հեքիաթներն են արթնանում:
Եվ գիշերը մոր պես բարի
Մեզ շոյում է երազում,
ՈՒ մինչև լույս աստղ ու լուսին
Անուշ հեքիաթ են պատմում:
Դե, փոքրիկ ջան, նանիկ արա,
Քեզ օրոր եմ ես ասում,
Ինչ ուզում ես կտեսնես դու
Քո անուշիկ երազում:
2.
ԱՐԵՎ
Արև, արև, եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ,
Սև-Սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տվեք:
Թողեք նա գա մեզ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ,
Կարմիր արև, եկ, եկ,
Զիզի քարին վեր եկ:
Արևն հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տես, տես,
Պսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, միշտ եկ,
Զիզի քարին վեր եկ:
3.
***
Մի փոքրիկ բացատում,
Մի փոքրիկ տնակում,
Ապրում էր մի փոքրիկ աղջնակ:Այդ փոքրիկ աղջկան,
Այդ սիրուն աղջկան,
Սիրում էր մի փոքրիկ պատանի:
(կրկն.)Բայց դևը չար դևը,
Փախցրեց աղջկան,
Ու տարա՜վ պալատը:Տղան իր ձին նստեց,
Թուր կեծակին կապեց,
Աղջկան չար դևից ազատեց:
(կրկն.)
4
ԹԶՈՒԿԻ ԵՐԳԸ
Երազ, երազ այս աշխարհում
Ես ապրում եմ, թռվռում,
Ճամփորդներին թափառական
Դեպի իմ տուն եմ կանչում
Իմ տուն եմ կանչում:
Բայց բոլորը ծիծաղում են միշտ,
Թե թզուկ ես թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես:(
Բայց իմ հոգում կա մի երազանք,
Ճերմանկ, ճերմակ, թևավոր`
Մեծանալ եմ ես երազում
Այս աշխարհում լուսավոր,
Վառ ու լուսավոր:
Ու բոլորը ծիծաղում են միշտ
Թե թզուկ ես թիզ ու կես,
Ու ես կրկին մենակ եմ մնում,
Միշտ տխրում այսպես:(
5.
ԵՐԱԶԱՆՔ
Մեծ երկնքում փայլող աստղեր
Ձեզ խնդրում եմ ինձ հիմա տարե՛ք վերև,
Որ երկնքից նայեմ ներքև,
Իմ փայլով սիրո լույսեր այնտեղ վառեմ:
Իմ մեծ սիրուն փոքրիկ լուսին
Ես խնդրում եմ քեզ դու ինձ դի՛ր քո ուսին,
Թող երկուսով փայլենք ու շողանք, որ
Բոլորին թվա, թե կա երկու լուսին:
Կրկ. Երազանքների բարի՛ փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարի՛ր
Ու մանուկներին անհոգ, բարի
Անհամար երգեր, ուրախ օրեր դու պարգևի՛ր:
Երազանքների բարի՛ փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարի՛ր
Ու մանուկներին, ու մանուկներին
Դու անհոգ օրեր պարգևի՛ր:
Թող որ տանենք մեզ հետ այսօր
Ողջ աստղերը, որ թվում են հեռու, բայց մոտ (շատ մոտ):
Այդ ժամանակ արդեն մենք էլ ձեզ պես
Կփայլենք ու կշողանք արևի պես:
Հե՜յ, հե՜յ, սիրու՛ն լուսին, բա՛րկ արև անմար,
Մեզ համար, մեզ համար գարուններ բերե՛ք լուսե,
Նոր երգեր ու սեր:
Կրկ. Երազանքների բարի՛ փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարի՛ր
Ու մանուկներին անհոգ, բարի
Անհամար երգեր, ուրախ օրեր դու պարգևի՛ր:
Երազանքների բարի՛ փերի,
Քեզ խնդրում ենք մեր երազը վառ դու կատարի՛ր
Ու մանուկներին, ու մանուկներին
Դու անհոգ օրեր պարգևի՛ր, պարգևի՛ր:
6.
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ
Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա։Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ։Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,
Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում
Գետի ալիքները խելագար։Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ։

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ։

Թե ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին։



9

19

8413

  • իմ սիրած երգը չկա :'( :D :D :D
  • էս էլ դնեմ, խիղճս հանգիստ գնամ քնելու...................
  • Անյուտա(Veteran)
    2013-07-31 00:59:16
    հրաշք են ես երգերը ուղղակի (բռավո) (բռավո) (բռավո)
  • իմ սիրած երգն էլ չկար :'( :D փիսոն գնաց մուկ ուտի ձուկ ուտի (պաղպաղակ) փիսոն գնաց մուկ ուտի ձուկ ուտի (պաղպաղակ) :D :D
    • SARA(ՔՈՓԻԻ ֆանտազիա)
      2013-07-31 11:11:03
      էս երգն էլ եմ առաջին անգամ լսում :( :( :( համ էլ մի լացի (ոչոչ) էս էլ վերցրա տրամդ բարձրանա
  • Fan of Messi<<< BARCELONA♥
    2013-07-31 10:19:03
    ԹԶՈՒԿԻ ԵՐԳԸԵրազ, երազ այս աշխարհումԵս ապրում եմ, թռվռում,Ճամփորդներին թափառականԴեպի իմ տուն եմ կանչումԻմ տուն եմ կանչում:Բայց բոլորը ծիծաղում են միշտ,Թե թզուկ ես թիզ ու կես,Ու ես կրկին մենակ եմ մնում,Միշտ տխրում այսպես:(Բայց իմ հոգում կա մի երազանք,Ճերմանկ, ճերմակ, թևավոր`Մեծանալ եմ ես երազումԱյս աշխարհում լուսավոր,Վառ ու լուսավոր:Ու բոլորը ծիծաղում են միշտԹե թզուկ ես թիզ ու կես,Ու ես կրկին մենակ եմ մնում,Միշտ տխրում այսպես:(
  • Fan of Messi<<< BARCELONA♥
    2013-07-31 10:19:43
    ԻՄ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿՊատրաստեց փոքրիկ տղանՄի ճերմակ թղթե նավակ,Իջեցրեց նավակը նաԳետակի ալիքների վրա։Իմ փոքրիկ նավակ,Իմ փոքրիկ նավակ,Կհասնե՞ս, արդյոք,Ծովին կապուտակ։Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,Ու՞ր են քեզ, ու՞ր են տանումԳետի ալիքները խելագար։Իմ փոքրիկ նավակ,Իմ փոքրիկ նավակ,Կհասնե՞ս արդյոքԾովին կապուտակ։Արեգակն անհետացավ,Ամպերի ետևն անցավ,Երկնքից անձրև թափվեց,Ու փոքրիկ գետակը վարարեց։Իմ փոքրիկ նավակ,Իմ փոքրիկ նավակ,Դու հասա՞ր արդյոքԾովին կապուտակ։Թե ճանապարհինԽորտակեց քամինԵվ դու քնեցիրԳետի հատակին։
  • L.S.H.™
    2013-07-31 11:07:57
    սաղ ել շատտտտ եմ սիրում :) :) :) :) :) մերսի լավ տրամադրություն փոխանցելու համար (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)