Copy SMS

Լուռ սեր


Լուռ սեր - սեր, լուռ, ցավ
                               ՖԻԶԻԿԱՊԵՍ ՀԵՌՈՒ,ՀՈԳԵՊԵՍ`ՔՈ ԳՐԿՈՒՄ:
Պատմությունս իրական է,այն իմ սիրո պատմությունն է`այսինքն հերոսուհին ես եմ,իսկ հերոսի անունը կփոխեմ:

2 տարի առաջ ծանոթացա նոր դասընկերուհուս բոլոր ծանոթների ու ընկերների հետ,որոնցից միայն մեկին առանց պատճառի սկսեցի ատել,ապա նաև զզվել Գոռից<<սա էլ թող լինի նրա պայմանական անունը>>:Բնավորությանս համաձայն ես դա չէի թաքցնում,սակայն Գոռը դա ասես չէր էլ նկատում:Երբ փողոցում,կամ ընկերական շրջապատում հանդիպում ու ստիպված էի լինում խոսել Գոռի հետ,ես իմ բառերի մեջ այնքան թույն ու զզվանք էի ներարկում,որ մարդիկ կարծում էին,թե թշնամիներ ենք: Այսպես անցավ 2 տարի և եկավ ամառ<<<այսինքն հենց այս ամառը եկավ>>>:
 Հունիսյան տաք երեկո,տանը մնալ անհնար էր,ընկերուհիս հիվանդ էր և դուրս գալ չէր կարող,և ես մայրիկիս համոզեցի միասին դուրս գանք զբոսնելու:Մենք զբոսնում էինք,ամեն ինչ նորմալ էր,մինչև որ հասանք Գոռից բակին<<<մենք իրար մոտ ենք ապրում>>>:Գոռը սովորականի նման ընկերների հետ էր,երբ անցանք նրանց կողքով ես զզվանքով լի հայացքս դարձրեցի նրան,ինքն էլ ինձ նայեց,բայց նրա աչքերում այնքան ջերմություն կար,որ ասես սրտիս սառույցը հալվեց:Հավանաբար ես էլ փոխեցի հայացքս, և հավանաբար շատ երկար նայեցինք իրար,որովհետև մայրս դա նկատեց:Տուն գալու ճամփին նրա մասին էի մտածում,իսկ երբ տուն մտանք մայրս մի հերթական անգամ հարցաքննություն սկսեց,որի թեման իմ և Գոռի հայացքներն էին:ՄԻ կերպ խուսափելով մայրիկիս տված հարցերից,գնացի սենյակս ու փակվեցի:Ողջ գիշեր մտածում էի Գոռի մասին:Հաջորդ օրը հանդիպեցի նրան փողոցում ու կրկին նույն հայացքով նայեց ինձ:Մենք իրար չբարևեցինք<<<երբեք չէի բարևում նրան>>>:Անցանք որպես օտարներ,բայց մեր հայացքները իրար հանդիպեցին ու հյուսեցին մի լուռ սիրո պատմություն:Հանդիպումներ շատ եղան:Ես ամեն մի պատրվակով գնում էի նրանց բակ,նա էլ հաճախ էր գալիս մեր բակ,կրնկափոխ հետևում էր ինձ,երբ հանկարծ մի փոքր ուշ էի վերդառնում տուն:Եվ կրկին հայացքներ,հայացքներ ու հայացքներ...Սիրահարվեցի,սիրեցի...ավելի ճիշտ`սիրում եմ:Գոռն էլ ինձ է սիրում այն նույն մեծ սիրով,որով ես եմ իրեն սիրում:Հիմա կասեք որտեղից գիտես,գուցե խաղում է?Ոչ:Ես դա զգում եմ այնպես,ինչպես կզգաս,թե ինչպես է սիրտդ զարկում:Բայց սա տարօրինակ սեր է`լուռ սեր,այո,լուռ:Ծիծաղելի է, չէ?Եկուսս էլ սիրում ենք<<< անպատասխան սեր չէ>>>,ոչինչ և ոչ ոք մեզ չի խանգարում<<<խանգարող հանգամանքներ էլ չկան>>>,բայց մենք իրար չենք խոստովանում մեր սերը,առանձնապես չենք շփվում,ուրեմն` սա լուռ սեր է:Եվ հիմա,նստած համակարգչի դիմաց,ես գրում եմ իմ պատմությունը,իսկ թե ինչու`դա էլ չգիտեմ:
 Երեկ ընկերներով հավաքվել էինք,այդ սովորական հավաքույթին ես կենաց առաջարկեցի`անմար սիրո կենացը,և բոլորս խմեցինք սիրո կենացը:Ես ու Գոռը հերթական հայացքով նայեցինք իրար,և երկուսս էլ դատարկեցինք գինու գավաթը արագ և կտրուկ կերպով:Դա իմ կյանքի ամենահաճելի պահն էր,որովհետև ես խմեցի մեկ գավաթ,որի մեջ պարզապես գինի չէր.իմ լուռ սիրո հրճվանքն ու ցավն էին գինի դարձել...
12

12

1167

  • SARA(ՔՈՓԻԻ ֆանտազիա)
    2013-07-31 15:56:47
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ...mariam...
    2013-07-31 16:21:41
    Բռավո,լավ էր գրված (լավ) (բռավո) (բռավո)
  • Օհօ ,հետաքրքիր էր,,,ես էլ եմ ունեցել,,,նման սեր,,,,իհարկե բոլորը գիտեին,,բայց սիրո խոստովանություն այդպես էլ չեղավ..
  • HaSiKa MaNuKyAn
    2013-07-31 18:49:09
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Lucky
    2013-07-31 18:50:30
    ........... (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ապրես դու,,,,,էէող որ հասնեք իրար ու ձեր սերը շատ երկար վայելեք (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ես միշտ ուրախացել եմ որ տեսել եմ սիրահար զույգի որ միշտ լօավ են իրար հետ,քանի որ ես ետպես էլ չկարեցա իմ սերը միչև վերջ վայելեմ :( :( :( :( ,ձեզ բարի բախտ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • MrUtIk
    2013-07-31 20:08:16
    ընտիր (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Mtiko
    2013-07-31 21:07:51
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥ I`m your angel (SaRa) ♥
    2013-08-01 12:46:13
    (լավ) (լավ) (լավ)
  • Твой Ангел :)
    2013-08-01 14:57:43
    Chisht en asum <> Uxxaki qo mot hakarakna... :) :) :) ...
  • -ЧуЖаЯ``鶐 能 望
    2013-08-02 20:51:18
    շնորհակալություն բոլորիդ O:)