Copy SMS

...Թե լինեի ես իմաստուն...

...Թե լինեի ես իմաստուն... - Խելացի, իմաստուն, հրաշագործ


...Կամք.երբ տեսնում ես նրան, սիրտդ աղմկում է, պահանջում է մոտենալ, խոսել, համբուրել, նայել աչքերին, ներում հայցել ու ներել...Իսկ գիտակցությունդ հրամայում է անդարձ հեռանալ:

Արհամարհանք.երբ նրան տեսնելիս սիրտդ լռում է...

Ասում են` հիմարները անպատասխան սիրո պատճառով կախվում են, խելացիները գրում են բանաստեղծություններ ու պոեմներ, ուժեղներն ուղղակի հեռանում են, իսկ իմաստունները...Իմաստուններն ընդհանրապես չեն սիրահարվում...

...Թե լինեի ես իմաստուն... - Խելացի, իմաստուն, հրաշագործ

...Ես էլ մի ժամանակ խելացի էի, երբ դեռ ինձ չէիր սիրում, հետո դառա ուժեղ, երբ դադարեցիր սիրել ինձ...Իսկ հիմա ես իմաստուն եմ: Դա էր մեր չսկսված սիրո միակ լուսավոր կետը.ես հասկացա, որ սեր կոչվածը պարզագույն մաթեմատիկական թեորեմ է...Միշտ չէ, որ սերը երջանկության հիմքն է: Թերևս երջանիկ է նա, ով այդպես է կարծում...

...Թե լինեի ես իմաստուն... - Խելացի, իմաստուն, հրաշագործ

Ու թե իրոք կգա մի օր, ու ես կդառնամ հրաշագործ, քեզ կտամ միայն մի շնորհ.հասկացողություն:Որ հասկանաս, թե որքան եմ տանջվել առանց քեզ, իսկ քեզ տեսնելիս ժպտացել եմ,որ արցունքի իմ խոր ծովում քո աչքերը չխորտակեմ, ու իմ սիրո անմար խարույկի մեջ սիրտդ չայրեմ, որ միշտ ժպտաս, ու երբեք չզգաս այն, ինչ զգացել եմ ես`քո պատճառով...Բարով մնաս... 

30

67

1389

  • ▲ MuKoOo …】
    2013-08-01 16:25:17
    ինչպես միշտ լավ պոստ էր ապրես (բռավո) (բռավո)
  • ես էլ եմ ուզում իմաստուն լինել,,,,,,,,,,,,,,,,,,,,,շատ եմ ուզում......................
    • Suren2013
      2013-08-01 16:29:50
      ...Իմաստուն լինելը լավ բանա...Իմ մոտ կամաց-կամաց ստացվումա...
  • Lian
    2013-08-01 16:27:27
    քեզ կտամ միայն մի շնորհ.հասկացողություն:Որ հասկանաս, թե որքան եմ տանջվել առանց քեզ, իսկ քեզ տեսնելիս ժպտացել եմ..............ինչպես միշտ Սուրեն ջան...ապրես
    • Suren2013
      2013-08-01 16:30:05
      ...Մերսի Լիան ջան :) շ...
      • Lian
        2013-08-01 16:32:54
        :)
  • Mariam95(MAP)
    2013-08-01 16:28:56
    ես չեմ ուզում իմաստուն լինել :)
    • Suren2013
      2013-08-01 16:30:35
      ...Բայց իմաստուն լինելը հավեսաաաա :)...
      • Mariam95(MAP)
        2013-08-01 16:33:04
        իմաստուն լինելու համար շատ բաների միջով պետքա անցնես ու դրանք կյանքի ապտակներ են, ինչքան որ կամ, հերիքա, ու հետո որ խորանաս, կհասկանաս, որ կկորի հետաքրքրությունը շփման մեջ, դու կասես իմաստուն բաներ ու մարդիկ իրենց միջակ պատասխաններով կձանձրացնեն, չասես, որ չեն ձանձրացնի, որովհետև անիմաստ հակառակվելու եմ :)
      • Suren2013
        2013-08-01 16:34:22
        ...Ճիշտ ես (բռավո)...
      • Mariam95(MAP)
        2013-08-01 16:35:46
        ուրախ եմ :D :D
    • A )
      2013-08-01 16:31:54
      եսել չեմ ուզում :D
  • ՎԱՐԴ
    2013-08-01 16:30:42
    իմաստունները չեն սիրահարվում :^)
    • Suren2013
      2013-08-01 16:31:15
      ...Չէ, հաստատ չեն սիրահարվում (ժպիտ)...
      • ՎԱՐԴ
        2013-08-01 16:34:36
        կարելիա դառնալ իմաստուն (ժպիտ)
      • Suren2013
        2013-08-01 16:36:18
        ...Հա, իմ սեփական փորձից եմ ասում, շատ ընտիր բանա...
      • ՎԱՐԴ
        2013-08-01 16:37:47
        ոնց դու իմաստուն ես այ տղա (ժպիտ)
      • Suren2013
        2013-08-01 16:39:03
        ...Դե էն չսիրահարվելու պահով կարելի ա ասել այո...
      • ՎԱՐԴ
        2013-08-01 16:43:14
        պահ չեմ հավատում (պաղպաղակ)
  • L.S.H.™
    2013-08-01 16:30:53
    դու արդեն իմաստուն ես եսել հո քեզ ճանաչում եմ :) :) :)
    • Suren2013
      2013-08-01 16:32:01
      ...Մերսի Լիլ ջան...Բայց սկզբում ատում էիր ինձ :)...
      • L.S.H.™
        2013-08-01 16:33:11
        հա բայց չգիտեի ով ես :) գիտես իմ մեջ ինչը հարցական մնաց՞
      • Suren2013
        2013-08-01 16:34:59
        ...Ի՞նչը մնաց հարցական...
      • L.S.H.™
        2013-08-01 16:36:02
        ինչ իմացար ով եմ՞ կամ անունս որտեղից գիտեիր՞
      • Suren2013
        2013-08-01 16:37:49
        ...Նկարիցդ ճանաչեցի...Իսկ իմ մոտ հարցական մնաց էն, թե դու ինչի՞ էիր ասում, որ ես քոփիի ամենավատ մարդն եմ...
      • L.S.H.™
        2013-08-01 16:40:30
        մի տեսակ շատ ինքնավստահ էիր թվում :) դրա համար ենել որ իմացա դու ես ասեցի ես ինչ ապուշություն ասեցի
      • Suren2013
        2013-08-01 16:41:29
        ...Բայց գոնե իմացա՞ր ով եմ...
      • L.S.H.™
        2013-08-01 16:42:39
        հա 9ԻԱԻՑ ՉԵՍ՞
      • Suren2013
        2013-08-01 16:43:46
        ...Արդեն տասի 3-ից, դուք էլ դառաք 9 ա...
      • L.S.H.™
        2013-08-01 16:44:27
        հա իսկ էտի որ հոսքն ա՞
      • Suren2013
        2013-08-01 16:45:27
        ...Հումանիտարի 3...Հայոց լեզու, Գրականություն, Հայոց պատմություն, Անգլերեն...
      • L.S.H.™
        2013-08-01 16:47:00
        պարզ ա եսել եմ Էտ վերցնելու ուղղակի ֆռռռանսով
  • Твой Ангел :)
    2013-08-01 16:31:27
    Apres.shat lavn er (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Linkin Park∞
    2013-08-01 16:32:56
    ես էլ կուզենայի լինել ուժեղ և իմաստուն որը իմ մոտ չի ստացվում :( :( պոստտ (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Suren2013
      2013-08-01 16:33:33
      ...Կստացվի...Ոչ մեկի մոտ էլ միանգամից չի ստացվում, բայց կստացվի հաստատ (ծաղիկ)...
      • Linkin Park∞
        2013-08-01 16:34:44
        հա դեռ հույսս չեմ կորցրել բայց դե շատեմ սպասել :(
      • Suren2013
        2013-08-01 16:38:12
        ...Հասկանում եմ քեզ :(...
      • Linkin Park∞
        2013-08-01 16:41:33
        դե լավա որ գոնե կա մեկը ով ինձ հասկանումա :(
      • Suren2013
        2013-08-01 16:42:59
        ...Ժպտա, պետք չի տխրել :)...
      • Linkin Park∞
        2013-08-01 16:44:40
        դե ժպիտս պիտի իրական լինի որ կարողանամ ժպտալ
      • Suren2013
        2013-08-01 16:46:09
        ...Ճիշտ ա...Ես էլ չեմ սիրում անիմաստ ժպտալ...
  • 2013-08-01 18:33:51
    Երևի պետք է ամեն ինչից մի քիչ-մի քիչ լիներ՝ և՛ հիմար, և՛ խելաց, և՛ ուժեղ, և՛ իմաստուն... բոլորին այս ամենը պետք է համաչափ տրվեն, որպեսզի կարողա ճիշտ ապրել, և՛ սիրել, և՛ ատել.. ...
    • Suren2013
      2013-08-02 12:15:31
      ...Համաձայն եմ (ծաղիկ)...
  • ......
    2013-08-01 19:48:05
    լավ էր գրված,,,,,, մինչև իմաստուն դառնալդ եղել ես հիմար, հետո խելացի, իսկ հետո ուժեղ....,,,, երկար ճանապարհա,,,,,,, երևի չարժի էլ անցնել.....
    • Suren2013
      2013-08-02 12:15:51
      ...Չարժի անցնել.էտ պահով համաձայն եմ O:)...
      • ......
        2013-08-02 16:24:52
        ... բայց արդյոք դարձել ես՞... մինչև վերջին փուլը ոչ մեկն էլ չի ձգել իմ կարծիքով
  • իսկ ես մտածում եմ իմաստությունը կյանքի փորձի հետ ա ձեռք բերվում,ու մենք եռ շշաաատտտ չնչին մասն ենք տեսել կյանքի
    • Suren2013
      2013-08-02 12:16:11
      ...Դե հնարավորա :)...
  • ♥♥♥
    2013-08-01 21:06:59
    hrasaliaaaaaaaaaaaaaa xosqer chkan (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) hexinakayina? :O (լավ)
    • Suren2013
      2013-08-02 12:16:23
      ...Մերսի...Հեղինակային ա...
  • Liushik))
    2013-08-01 21:10:07
    ...Կամք.երբ տեսնում ես նրան, սիրտդ աղմկում է, պահանջում է մոտենալ, խոսել, համբուրել, նայել աչքերին, ներում հայցել ու ներել...Իսկ գիտակցությունդ հրամայում է անդարձ հեռանալ: (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ապրես շաաաատ լավն էրրրր (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո)
    • Suren2013
      2013-08-02 12:16:48
      ...Մերսի շատ (ծաղիկ) :)...
      • Liushik))
        2013-08-02 12:21:29
        (ժպիտ) խնդրեմ
  • Էլմիրա ✔
    2013-08-02 15:59:59
    ԵՐԻՏԱՍԱ՛ՐԴ, ԴՈՒՔ ՄԵԾ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՔ...
  • Էլմիրա ✔
    2013-08-02 16:00:03
    Երկար ժամանակ պոստ չէիր բացել, անհամբերությամբ սպասել եմ ու ասեմ որ հիացած եմ,,,,ամեն անգամ նույն հիացմունքի խոսքերն եմ ասում, չմտածես, որ անգիր արած գրում եմ, ուղղակի իրոք շատ լավն էր, էլ չեմ կորելու, որ քո ոչ մի պոստը բաց չթողնեմ, ...
  • Gayan.( ◔̯◔
    2013-08-02 23:48:59
    Սուր ջան ես ամեն անգամ կառդւմ եմ քո գրած պոստերը ու ամեն անգամ պարզարես խոսքեր չեմ գտնում քեզ գովաբանելու համար, պարզապես այնքան հիացմունքով եմ կարդում քո գրածները, որ էլ չեմ կարողանում ինչ որ բան ասել (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)