Copy SMS

ՈՒ հանկարծ չասես........

ՈՒ հանկարծ չասես........ - կյանք, սեր


Ու կարծես ինչ-որ բան է պակասում ինձ, ինչ-որ կարևոր բան , որ չի թողնում շնչել, չի թողնում ապրել: Չգիտեմ` կհավատա՞ս, եթե ասեմ, որ քեզնից հեռանալուց հետո, կարծես պակասել է թթվածինը, որի շնորհիվ ապրում էի: Այժմ, երբ դու այլևս ինձ հետ չես, փոխվել է ամեն ինչ, ամեն ինչ դատարկ է, անգույն: Այո՛, դու գիտես, որ ես ուժեղ եմ, ես չեմ կտրի երակներս, չեմ վնասի ինձ, ես ուժեղ եմ, կշարունակեմ ապրել, բայց ու՞մ է պետք նման կերպ ապրելը: Ու՞մ է պետք ապրել հենց այնպես` առանց իմաստի, առանց նպատակի: Գիտե՞ս, երևի այդպես էլ դու ինձ չներեցիր, որովհետև ես հեռացա` առանց բացատրելու ներսիս կուտակվածը: Բայց հավատա, ես այնքան եմ փորձել խոսել քեզ հետ, այնքան եմ գրել քեզ, և հետո անմիջապես ջնջել բոլոր գրածներս ու կրկին փակվել իմ մեջ: Խոսքերս շատ են թափառել, բայց այդպես էլ քեզ չեն հասել: Այժմ էլ, երբ չկաս կողքիս, ինչ-որ տագնապ կա իմ մեջ, ինչ-որ անհանգստություն: Չեմ ուզում մոռանալ քեզ, առավել ևս չեմ ուզում, որ երբևէ դու ինձ մոռանաս: Թեկուզ հեռու, բայց խնդրում եմ հիշի՛ր ինձ, համարի՛ր , որ վերջին խնդրանքս է: Չգիտեմ`այս խոսքերը վերջապես կհասնե՞ն քեզ, թե՞ նորից այնքան կթափառեն, որ աղոտ դառնան իմ հիշողության մեջ: Բայց այս անգամ ուզում եմ խոսել քեզ հետ, ուզում եմ պատմել,  իսկ վերջում, եթե կուզես, կկոտրենք բաժակը. 


դու՝ քո գինու, իսկ ես՝ համբերությանս: Ուզում եմ կիսվել քեզ հետ, պատմել ներսիս տագնապի մասին: Ասում ես՝ սթրե՞ս է : Ո՛չ, ու հանկարծ չասես, որ մի փոքր զբոսնելուց հետո կանցնի: Գուցե կարո՞տ է, թե՞ մոլորություն կամ հիվանդություն: Ո՛չ, ինձ թվում է՝ դա ՍԵՐ է:


 


 


ՈՒ հանկարծ չասես........ - կյանք, սեր

16

9

1093