Copy SMS

Ժամն է աշխատանքի գնալու...

Ժամն է աշխատանքի գնալու... - Ժամն է, աշխատանքի, գնալու,

Ինձ ասում են` կյանքս հունի մեջ է ընկել, ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լիներ, ես ստացա այն, ինչին ձգտում էի, ինչին արժանի էի: Եվ դա իսկապես այդպես է: Այժմ ես գրեթե երջանիկ մարդ եմ` առավոտյան արթնանում եմ և հաճույքով անջատում զարթուցիչի ձայնը: Գրկում եմ բարձս, ապա շրջվում, սկզբից բացում մի աչքս, ապա` մյուսը, ձեռքերով փակում  դեմքս ու ծածկվում վերմակով: Սակայն հետո հիշում եմ, որ պետք է պատրաստվեմ. աշխատանքի եմ: Բոբիկ գնում եմ խոհանոց, նայում պատուհանից, ապա մրսած վերադառնում անկողին: Կրկին ծածկվում եմ, ընտելանում անկողնուս ջերմությանը, գրկում սառած ուսերս ու ժպտում: Ես պիտի շտապեմ, որովհետև երկար եմ պատրաստվում: Բացում եմ զգեստապահարանս ու մի քանի րոպե անշարժ կանգնում հագուստներիս առջև, նայում եմ, նայում, որոշում, մտափոխվում, հագնվում-հանում-հագնվում, նյարդայնանում, պտտվում հայելու առջև, հարցնում մայրիկիս խորհուրդն ու անում հակառակը: Իսկ հետո սկսում եմ դիմահարդարվել: Շատ եմ սիրում ամենօրյա արարողակարգը, դրանից մեծ հաճույք եմ զգում. երբեք տհաճությամբ չեմ հարդարվել: Եթե այդպես է եղել, ապա ընդհանրապես չեմ դիմահարդարվել: Բարձրակրունկ կոշիկներս ինձ վստահություն են հաղորդում. ես արդեն մեծ եմ, ես աշխատանքի եմ գնում: Երբ բակ եմ դուրս գալիս և բարևում հարևան տատիկներին ու պապիկներին` հպարտ եմ, որովհետև նրանք գիտեն`ՍԱՌՈՒԼԸ աշխատանքի է գնում: Երթուղայինում նույնպես հպարտ եմ, մի-փոքր լուրջ… շատ լուրջ… Կանգառում տղամարդիկ հետաքրքրված հայացքներ են նետում, իսկ ոմանք էլ հաճոյախոսություն են անում` ես ավելի եմ հպարտանում: Ու հանկարծ հիշում եմ տաքուկ անկողինս, կարոտում եմ… Երթուղայինի վարորդներն արդեն ճանաչում են ինձ` դրանից ես նույնպես հպարտ եմ: Վերջապես հասնում եմ աշխատավայր, բարևում պահակներին, որոնք նույնպես ինձ արդեն ճանաչում են, բարձրանում եմ սենյակս, միացնում համակարգիչն ու հայտարարում աշխատանքային օրն սկսված… Ես սիրում եմ աշխատանքս, այժմ ես գրեթե երջանիկ մարդ եմ…

Ժամն է աշխատանքի գնալու... - Ժամն է, աշխատանքի, գնալու,Սիրով ձեր ՍաՌուԼԺամն է աշխատանքի գնալու... - Ժամն է, աշխատանքի, գնալու,

13

32

1658

  • Ճուտ♥Smizer-Lovatic MITUSA
    2013-08-02 21:32:00
    շնորհավորում եմ (ծաղիկ) :)
  • Arpy ...
    2013-08-02 21:37:02
    պոստդ դուրս շատ եկավ (բռավո) (ծաղիկ) որտեղ ես աշխատում Սառա ջան՞՞՞՞ :)
  • sssooo
    2013-08-02 21:45:12
    (լավ) (լավ) (լավ) (լավ) լավն որ ու որտեղ ես աշխատում Սառուլ ջան
  • ♥ I`m your angel (SaRa) ♥
    2013-08-02 21:50:08
    շատտտտտ շնորհակալ եմ ...աշխատում եմ տեղեկատվական հիմնարկությունում,որպես օպերատոր :)
    • sssooo
      2013-08-02 21:52:05
      (լավ) (լավ) դե շատ լավա որ հպարտ ես
  • Սառ բա մագարիչը ուրա՞ :) :) :) շնոևհավորում եմ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (գինի)
  • SaRgSyAnNnNnN
    2013-08-02 23:36:26
    IԻՆչՈւ ԵՔ Գողանում ուրիշի մտքերը և դարձնում ձերը,,,....եթե չունեք սեփական մտածելակերպ,մտքեր, չեք կարողանում սեփական բառերով,զգացմունքներով խոսել,արտահայտվել,ավելի լավ է լռել, քան խոսել ուրիշի բառերով....... :(
    • Sherlock
      2013-08-02 23:38:28
      ինչ ուրիշի մտքեր (վայքո)
      • ars
        2013-08-02 23:41:02
        հա էլի :D
      • Sherlock
        2013-08-02 23:46:51
        պարզա...հա դե լավ արել արել...բայց վատ չի (լավ)
      • SaRgSyAnNnNnN
        2013-08-02 23:48:19
        էԼԻ թՈՂ ԱՆԻ Sherlock, ջԱՆ, բայց թող ցույց չտա թե սեփական գրածն է
      • Sherlock
        2013-08-02 23:51:01
        պարզա..հասկացանք իրար (ծաղիկ) (ծաղիկ)
    • ♥ I`m your angel (SaRa) ♥
      2013-08-03 17:58:13
      Մարին իմ քույրնա ու ետ բլոգը իրաննա...ու ինքնա խնդրել որ ես դրանք տարածեմ ;) ;) ;) :^)
  • SaRgSyAnNnNnN
    2013-08-02 23:57:09
    O:) (պաղպաղակ)
    • ♥ I`m your angel (SaRa) ♥
      2013-08-03 18:03:47
      աշխատեք եթե չգիտեք ովա հեղինակն ու ինչ նպատակա հետապնդում նրա գործը.չքննադատեք.....ես ու Մարին քույրս,համատեղ ենք աշխատել :^)
      • ՎԱՐԴ
        2013-08-03 18:10:19
        Մարին քույրտա՞ :O
      • ♥ I`m your angel (SaRa) ♥
        2013-08-03 18:11:46
        այօօօ (ծաղիկ)
      • ՎԱՐԴ
        2013-08-03 18:13:15
        չգիտեի տաղանդավոր քույրիկ ունես :)
      • ♥ I`m your angel (SaRa) ♥
        2013-08-03 18:14:08
        ապիսսս (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • ՎԱՐԴ
        2013-08-03 18:14:55
        :) կբարվես ու իմ կողմից կասես որ շատ լավա ստեղծագործում :)
      • ♥ I`m your angel (SaRa) ♥
        2013-08-03 18:16:29
        անպայման.... նա էլ քեզա բարևում :) ու ասումա մերսի շատ զգացված եմ (ծաղիկ)
      • ՎԱՐԴ
        2013-08-03 18:16:49
        իրոք (օգո)
      • ♥ I`m your angel (SaRa) ♥
        2013-08-03 18:17:51
        հա իրոք (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • Kima♥
    2013-08-03 10:40:02
    շատ լավներ Սառուլ (լավ) շնորհավոր (ծաղիկ)