Copy SMS

Համո Սահյան

Տեսա Սևակի (իմ շաաաատ սիրելի գրողի) պոստը ու որոշեցի սարքմ պոստ մյուս իմ կողմից շատ սիրված գրողի վերաբերյալ

Համո Սահյան - ՀԱմո, Սահյան, ՀԱմե սահըան, բանաստեղծություններ,


ԻՄ ամենա- ամենա սիրելի բանաստեղծությունները................ գնացինք.........................


երբ առաջին անգամ լսեցի ու կառդացի ես բանաստեղծությունԹ ուղղակի փշաքաղվեցի .....

ԿԳԱՄ ♥
Եթե մինչև անգամ 
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, 
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, 
Ուր էլ լինեմ, կգամ: 
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, 
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, 
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, 
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ 
Մենության մեջ լացող երգիդ վրա: 
Եթե մինչև անգամ 
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես 
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, 
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, 
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, 
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, 
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, 
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, 
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից... 
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք, 
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա: 
Եթե մինչև անգամ հազար սարի ետև 
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ, 
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ, 
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ, 
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ 
Անակնկալ դարձիս իրողությամբ— 
Քո տան ու քո հոգու տարողությամբ, 
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ: 
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ 
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված, 
Արտասուքից խաշված դեմքիդ վրա: 
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, 
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, 
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի, 
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ: 
Գետնի տակից կգամ, 
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ, 
Կգամ ու թափ կտամ 
Հարդագողի փոշին շեմքիդ վրա: 

_______________________________________________

*** ♥
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում...

_______________________________________________

Ինչ անեմ: Աչքերս փակեմ 
Անրջեմ... ոու բանամ նորից: 
Հուշերս հավաքեմ մեկ - մեկ 
ՈՒ մտքով մանկանամ նորից: 
Կորստի սարսափը հերքեմ, 
Հույսերից շիկանամ նորից... 
Հավատամ մարդուն, աշխարհին, 
Մոլորված չմնամ նորից: 
Չգիտեմ ուր եմ հասնելու, 
Չգիտեմ երբ եմ հասնելու.. 
Ճամփա 1, նստեմ աջս քարին, 
Շունչ քաշեմ ոու գնամ նորից;

_______________________________________________

amp;feature=youtu.be&t=1m30s 

♥ Հոգնել եմ արդեն ♥

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց, 
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց, 
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց 
Հոգնել եմ արդեն։ 

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց, 
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց, 
Կշտամբանքներով ռմբակոծվելուց 
Հոգնել եմ արդեն։ 

Հոգնել եմ արդեն ինքս ինձ խոցելուց,
Համբերությունս շահագործելուց,
Սին կյանքս խոսքով ոսկեզօծելուց
Հոգնել եմ արդեն։ 

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց, 
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց, 
Ամեն պարողի ծափահարելուց 
Հոգնել եմ արդեն։ 

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց, 
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց, 
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց 
Հոգնել եմ արդեն։ 

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց, 
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց, 
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց, 
Հոգնել եմ, հոգնել։

_______________________________________________

ԴՈԻ ՈՒԶԵՑԻՐ

Դու ուզեցիր, որ ես
Քեզ տիրություն անեմ,
Ու ես անտեր մնամ։
Ամեն, ամեն ինչ տամ,
Տեղը ոչինչ չառնեմ,
Ու քեզ ընկեր մնամ։

Դու իմ արևն առար
Եվ ուզեցիր, որ ես
Շնորհակալ լինեմ,
Ես անարև մնամ,
Բայց բո բախտի համար
Արևագալ լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ,
Արցունքի մեջ մնամ
Ու սգի մեջ մնամ,
Եվ քո տոնը լինեմ։

Դու ուզեցիր, որ ես
Փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
Որ ես իմը լինեմ։

Դու ուզեցիր, որ ինձ
Քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ,
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ...

Գուշակեցեք, խնդրեմ,
Մարգարեներ, հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ՝ միակ
Ավելորդը լինեմ։

_______________________________________________

Գնում են-գալիս,
Առնում են-տալիս,
Անում են, դնում,
Թողնում են, գնում։ ♥ 


Համո Սահյան - ՀԱմո, Սահյան, ՀԱմե սահըան, բանաստեղծություններ,

_____________________ ՎԵՐՋ __________________________

18

52

2689

  • Kar
    2013-08-05 13:02:35
    (լավ) ապրեսս
    • S.O.A.D.
      2013-08-05 13:04:39
      :) :) :) :) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) դու էլ :) :) :)
  • ՎԱՐԴ
    2013-08-05 13:02:51
    Կգամ-Էլլայի սիրած բանաստեղծոությունը (լավ)
    • S.O.A.D.
      2013-08-05 13:04:06
      իմ ամենասիրածնելա ........... ու Լալա Մնացականյանը շաատ տպավորիչա կարդում (խոնարհվել) (խոնարհվել)
  • Ռիմա
    2013-08-05 13:07:20
    Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ, Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ. Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:............Խոսքս տեսեք ուր է գնում քաջ որսկանի գյուլի պես,,,,,,Ես Թումանյան եմ սիրում,,, :) բայց շաատ ապրես,,,լավ պոստ էր (լավ)
    • S.O.A.D.
      2013-08-05 13:09:17
      հա Թումանյանն էլա հանճար :) մերսի շաաաաատ ................. ես էս վերջի մի :) :) շաբաթնա որ հետաքրքրվեցի ՍԱՀՅԱՆՈՎ ու շաաատ սիրեցի ... Սևակի պես
      • Ռիմա
        2013-08-06 12:59:00
        Խնդրեմ,,,, :) ,,,,,Մուրացանին, Սիամանթոյին էլ եմ շաատ սիրում,,, (լավ)
      • S.O.A.D.
        2013-08-06 13:20:40
        (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) վատ չիիիիիի .... լավ ճաշակ ունես ..... Սիամանթոյի ստեղցագործությունները որ կարդում եմ փշաքաղվում եեմ .... սարսապելի տեսարանները շատ են բայց շաաաաաաաաաաաաատ լավա գրել ....... Վարուժանն էլ
  • ♥HaSiKa ♥ MaNuKyAn♥
    2013-08-05 13:48:35
    շատ լավն էր պոստը, ♥ Հոգնել եմ արդեն ♥բանաստեղծությունն էլ է շատ լավը, (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • S.O.A.D.
      2013-08-05 13:51:04
      մերսիիի ...... հա շատ եմ սիրում ...... ոնցվոր սրտի խոսքը լինի :Դ :) :) :) ...............:1:30 վայրկյանից նայեք ղորեն Աբռահամյանը շատ լավ է ասումքում .... ինձ թվումա կհավանեք :)
  • ♥HaSiKa ♥ MaNuKyAn♥
    2013-08-05 13:54:35
    խնդրեմ :) հավանեցիմ :)
    • S.O.A.D.
      2013-08-05 13:56:59
      (ծաղիկ) (ծաղիկ) ......... :) :) :)
  • Machok
    2013-08-05 13:55:55
    իսկապես շատ լավն էր :) :) :) :) :) :) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • S.O.A.D.
      2013-08-05 13:58:07
      (գինի) ^_^ ........... ինձ թվումա կարողացա նենց անեմ որ մի քանի հօգի ավել սիրի Սահյանին ...... ոնցվո մոտս ստացվեեց :) :) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • ♥HaSiKa ♥ MaNuKyAn♥
        2013-08-05 14:00:23
        հա շատ ապրես :) :) :)
      • Machok
        2013-08-05 14:00:55
        հա հաստատ, թե չէ մենակ Սևակի մասին էին խոսում........ախր Սևակի նման շատ գրողներ կան O:) O:) O:) O:) O:)
      • S.O.A.D.
        2013-08-05 14:01:32
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) :) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
      • S.O.A.D.
        2013-08-05 14:02:27
        հա իրոք որ խորանանք մեր գռականության մեջ շաաատ գրողներ կան ......... նայեվ Իսահակըանին ու Չարենցին եմ սիրում շաաաաաաաատ
  • ♥HaSiKa ♥ MaNuKyAn♥
    2013-08-05 14:03:32
    Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները...
    • S.O.A.D.
      2013-08-05 14:04:50
      (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ուուուխխխխխխ ինչ լավ էր ասված ............ (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) իսկականից տենցաա ... համենայնդեպս իմ համար ♥ ♥ ♥ ♥ ♥
  • ♥HaSiKa ♥ MaNuKyAn♥
    2013-08-05 14:05:32
    ինձ համար էլ :) :) :)
    • S.O.A.D.
      2013-08-05 14:07:57
      (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) O:)
  • (~)(Արման)(~)
    2013-08-05 14:12:16
    Չեմ սիրում Համո Սահյանին .....ամեն դեպքում լավա որ գոնե օնլայն տարբերակով հիշում ենք հայ գրողներին..
    • S.O.A.D.
      2013-08-05 14:18:16
      (լավ) ճաշակին ընկեր չկա (ծաղիկ) .................... հա ես մեր գրողների հանդեպ անտարբեր չեմ :) ....... հրաշք գործեր ունենո հրաշք գրողներ :) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • (~)(Արման)(~)
        2013-08-06 11:46:37
        լավա,որ անտարբեր չես,մարդիք կան,որ մենակ գրառման համար նյութ չունենալու պատճառով էն հիշում գրողներին,....
      • S.O.A.D.
        2013-08-06 13:11:58
        չէ հաա...... (:| ........... ես տենց չեմ (:| ......... :) :)
      • (~)(Արման)(~)
        2013-08-06 13:15:52
        լավա էտ.... :)
      • S.O.A.D.
        2013-08-06 13:18:33
        O:) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ)
  • ուղղակի հրաշք գործեր ունի....."Կգամ" , "Հոգնել եմ" , "Չես ասի ոչ մի բառով", "Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում...".....պաշտում եմ....
    • S.O.A.D.
      2013-08-06 13:10:24
      վերջին 2ը չէի կարդացել .... հենց նոր կառդացի լավն էիին շատ .... շնորհակալություն (բռավո) (ծաղիկ) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
      • :) քեզ շնորհակալություն :)
      • S.O.A.D.
        2013-08-06 13:18:10
        O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ....... անգամ ֆբ-ում առանձին խումբ ունեմ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) Համո Սահյան ... որ ուղղակի ինձ դուր եկաց բանաստեղծությունները ավելացնեմ :) :) :)
      • :) դե ծատ լավա :)
      • :D այսինքն՝ Շատ :)
      • S.O.A.D.
        2013-08-06 16:41:47
        :D (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) հաա հասկացա շաաատ :D :D :D :D
  • Աստղիկ
    2013-08-06 13:57:40
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • S.O.A.D.
      2013-08-06 13:58:41
      (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Linkin Park∞
    2013-08-06 14:00:57
    Կա մի թուլություն, Որ ինձնից վանել Չեմ կարողանում, Քո չարության դեմ Բարություն չանել Չեմ կարողանում: (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • S.O.A.D.
      2013-08-06 14:02:03
      Ես քեզ մոռանալ Քեզանից հեռանալ Չեմ կարողանում: Ինձ քեզնից խլել, Ինձնից վերանալ, Չեմ կարողանում... :) :) ............ (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
      • Linkin Park∞
        2013-08-06 14:02:47
        (ծաղիկ) (ծաղիկ) շատ եմ սիրում (լավ) (լավ)
      • S.O.A.D.
        2013-08-06 14:05:10
        (ծաղիկ) ես էլ :) :) :) :) ցավոք շատ եմ ման եկել բայց հենց Սահյանի ձայնը չեմ կարացել գտնեմ ....... շատ կուզեի լսեի :) :(
      • Linkin Park∞
        2013-08-06 14:06:51
        ես էլ :( իրեն եմ շատ սիրում մեկ էլ Վահան Տերյանին :) :) Վահան Տերյանը իմ ամենա-ամենա սիրելի բանաստեղծնա (խփո) (խփո)
  • վաաաաաաաաաաաայ կգամը ես էլ եմ շաաաաաաաաաատտտ սիրում շաաատտտ,,,հենց տեսա ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ ասացի տեսնեմ կգամը կա՞,,դե փաստորեն կաաա,,,,
    • S.O.A.D.
      2013-08-16 12:32:22
      .. կա կաաա (լավ) (լավ) (լավ) ես էլ եմ սիրում ......... մանավանդ որ գեղեցիկ են ներկայացնում ... կարդում :) ....
  • :)
    2013-11-13 04:52:15
    Փատորեն կարդացել էի,,, ուղղակի չէի հիշում,,, որ քոննա,,,, :)
    • And, I'm sad. Again. ♥
      2013-11-13 04:54:15
      (լավ) (լավ) (լավ) (լավ) ...... հա՞ ՃՃՃՃՃՃ :) :) :) դե լավա ^_^ ............սիրում եմ երբ մարդ գրականության ու գրողնեի հանդեպ անտարբեր չի
      • :)
        2013-11-13 04:55:35
        հա, բա մասնագիտությունս ա,,,, (ուրախ) ,,, բարձրացի վերև,,, Ռիման ես եմ,,, (լավ)
      • And, I'm sad. Again. ♥
        2013-11-13 04:57:01
        հա՞ ... ]:) հաճելիյաա :D :D
      • :)
        2013-11-13 04:59:27
        նմանապես,,, O:) (ուրախ)
  • ッJpta ev kyanq@ kjpta qezッ
    2013-11-13 05:01:19
    (լավ) (լավ) (լավ) (լավ) լավներրրր
  • ッJpta ev kyanq@ kjpta qezッ
    2013-11-13 05:01:20
    (լավ) (լավ) (լավ) (լավ) լավներրրրրր
    • And, I'm sad. Again. ♥
      2013-11-13 05:02:49
      շնորհակալություն (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)