Copy SMS

Եկեղեցիներն իրենց ծագումով և ավանդություններով

Այս պոստումս որոշեցի ցույց տալ մի քանի եկեղեցիներ, որոնք ինձ բերում են հանգստություն և կառուցված են գեղեցիկ վայրերում:


Եկեղեցիներն իրենց ծագումով և ավանդություններով - աղոթք, վանք, եկեղեցի


1. Սաղմոսավանքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի արևելյան կողմում, Քասաղ գետի աջ ափին, կիրճի եզրին: Ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը: 1215-ին իշխան Վաչե Վաչուտյանը կառուցել է Սաղմոսավանքի Ս. Սիոն եկեղեցին և վանքին գյուղ նվիրել: 


Եկեղեցիներն իրենց ծագումով և ավանդություններով - աղոթք, վանք, եկեղեցի 2.Մուղնի, Սբ. Գեւորգ եկեղեցի:


Մուղնի գյուղը գտնվում է Երեւանից 32 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Գյուղի Ս. Գեւորգ եկեղեցին մեծ ճանաչում է վայելում, քանի որ ըստ ավանդության այն կառուցված է Ս. Գեւորգի մասունքների վրա: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին եւ կառուցվել է 17-րդ դարում: Հատկապես աչքի է ընկնում արտաքին հարդարանքը` սեւ ու դեղնակարմրավուն տուֆերի բազմագունությամբ:


Եկեղեցիներն իրենց ծագումով և ավանդություններով - աղոթք, վանք, եկեղեցի  2. Մուղնի, Սբ. Գևորգ եկեղեցի


Մուղնի գյուղը գտնվում է Երևանից 32 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Գյուղի Ս. Գեւորգ եկեղեցին մեծ ճանաչում է վայելում, քանի որ ըստ ավանդության այն կառուցված է Ս. Գեւորգի մասունքների վրա: Կառուցվել է 17-րդ դարում: Հատկապես աչքի է ընկնում արտաքին հարդարանքը` սեւ ու դեղնակարմրավուն տուֆերի բազմագունությամբ:

Եկեղեցիներն իրենց ծագումով և ավանդություններով - աղոթք, վանք, եկեղեցի 3. Ծաղկաձոր


Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն  աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը  գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:


Եկեղեցիներն իրենց ծագումով և ավանդություններով - աղոթք, վանք, եկեղեցի                                       4. Հաղարծին

Ըստ ավանդության այս վանքի հանդիսավոր օծման ժամանակ հոգևոր դասից ներկա երկու եպիսկոպոս նկատում են, որ սուրբ հոգին արծվի տեսքով վայր է իջնում վանքի վրա: Նրանք մյուսներին ի տես մատնացույց են անում գմբեթի շուրջ խայտացող թռչնին ասելով՝ խաղ արծվի, խաղ արծվի: Ասում են, որ այդ օրվանից վանքը սկսեցին կոչել խաղ արծվի, որն էլ հետագայում վերափոխվել ւ վերածվել է Հաղարծին:


Եկեղեցիներն իրենց ծագումով և ավանդություններով - աղոթք, վանք, եկեղեցի  5. Նորավանք


Վարպետ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի գեղեցիկ աղջկան: Աղջիկն էլ հավանում է Մոմիկին: Սյունյաց իշխանը կանչում է Մոմիկին և ասում. «Աղջիկս կտամ քեզ, եթե երեք տարում մի նհոր գեղեցիկ վանք կառուցես ինձ համար»: Երիտասարդ վարպետը ընդունում է իշխանի պայմանը և գործի անցնում: Ապառաժներից քարեր կտրելով ու տաշելով քիչ է մնում, որ որոշված ժամկետին ավարտի վանքի շինությունը: Իմանալով այդ, իշխանն ուղարկում է ծառային, որը տիրոջ հրամանով բարձրանալով վանքի գմբեթը, այնտեղից ցած է հրում Մոմիկին:  Մոմիկի տաշած վերջին քարը շիրմաքար է դառնում նրա համար:


15

31

2115