Copy SMS

  • Man)E(Dreamer
    2013-08-08 15:22:56
    Ողջունում եմ բոլոր քոփիփասթցիներին և հայտնում, որ այսուհետ CopyPaste.am-ը լինելու է ավելի հետևողական և պահանջկոտ գրառումների հանդեպ: Հարգելի կայքի անդամներ, եթե ցանկանում եք, որ ձեր գրառումը չփակվի կամ ուղղակի չջնջվի, ապա ձեզ ենք ներկայացնում նոր պարտադիր կետերը և ցանկանում ենք, որպեսզի լինեք հետևողական, ուշադիր և չշրջանցեք կամ մոռացության մատնեք վերջիններս: Այս կետերի պահպանման արդյունքում կունենանք, որակյալ գրառումներ և էլ ավելի հետաքրքիր կանցնի մեր օրը Copy - ում: 1.ՉԿՆՕՐԻՆԱԿԵԼ ՆՅՈՒԹԸ ՀԱՅԱՏԱՌ ԿԱՅՔԵՐԻՑ Մենք վստահ ենք, որ այդ նյութը ձեր անհատական մեկնաբանությամբ ավելի հետաքրքիր կլինի կարդալ: 2. ԳՐԱՌՄԱՆ ՄԵՋ ՆԵՐԱՌԵԼ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՆԿԱՐ ԵՎ ՈՐՈՇ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԵՔՍՏ Նկարը կհայտնվի գրառման կարճ նկարագրության մեջ և կհեշտացնի դիտումը:Իսկ պահանջվող որոշակի ինֆորմացիոն տեքստը ավելի հետաքրքիր կդարձնի ձեր գրառումը: 3. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄԵԿ ՆԿԱՐՈՎ և ԼԻՆՔՈՎ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ: ԴՐԱՆՔ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ, ԵԹԵ ԱՌԿԱ Է ՈՐՈՇԱԿԻ ՏԵՔՍՏ, ՈՐԸ ՊԱՏՄՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԳՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ: 4. ՏԵՂԱԴՐԵԼ ԲԱԺԱՆԻՉ ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ՆԿԱՐԻՑ ՀԵՏՈ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՏԵՐ ԵՎ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ - Copy Paste, գրառում, կանոններ Առաջին նկարը ավելացնելուց հետո սեղմեք հետևյալ կոճակի վրա ինչը կբաժանի գրառումը 2 մասի: Գրառման կարճ նկարագրության մեջ կերևա միայն "բաժանիչ"-ից վերևի հատվածը (օր`կայքի գլխավոր էջում) և ամբողջական նյութը արդեն գրառման Էջում: Եթե դուք տեսնում եք Ձեր գրառման վերնագրից առաջ «Փակված» բառը, ապա այդ գրառումը տեսանելի է միայն Ձեզ և կայքի ադմինիստրատորներին/մոդերատորներին: Դա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է արված: Սխալը գտնելուց հետո ուղղեք այն և հրապարակեք: Եթե չեք հասկանում ինչն է սխալ, կարող եք դիմել ադմիններին կամ մոդերատորներին և մենք կբացատրենք և կօգնենք ուղղել սխալը: 5.ՎԵՐՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԿՈՆԿՐԵՏ ,ԱՐՏԱՀԱՅՏԻ ԳՐԱՌՄԱՆ ՈՂՋ ԲՆՈՒՅԹԸ և ԼԻՆԻ ՆՅՈՒԹԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ 5.1 ԳՐԱՌՄԱՆ ՎԵՐՆԱԳՐԻ ՄԻԱՅՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՌԸ ԳՐԵԼ ՄԵԾԱՏԱՌՈՎ` ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ՕՐԻՆԱԿՈՒՄ Է: Օրինակ գրառման վերնագիրը դնել «Հումորային և հետաքրքիր նկարներ» ` «Վայ երեխեք ես մեռա..» վերնագրի փոխարեն: 6. ԳՐԱՌՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳՐԱԳԵՏ ԿԱԶՄՎԱԾ ԵՎ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ! 7. ԽԻՍՏ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՐԱՌՈՒՄԸ: 8. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՐԱՑՆԵԼ ՏԵԳԵՐԸ` ԸՆԴ ՈՐՈՒՄ ՏԵԳԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՌԵՐՈՎ, ԳՐԱՌՈՒՄԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԲԱՌԵՐ և ԱՆՋԱՏՎԵՆ ՍՏՈՐԱԿԵՏՆԵՐՈՎ: 9. ԳՐԱՌՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԼԻՆԻ ԲՈԼՈՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ: 10. ԳՐԱՌՈՒՄԸ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ: 11. ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ` ԵՂԵՔ ԻՆՔՆԱՏԻՊ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ Հատուկ նորեկների համար` ինչպես պատրաստել գրառում 1. Աջ մենյուից ընտրում ենք «Ավելացնել գրառում» հրահանգը: 2. Վերնագրի մասում գրել վերնագիր(Վերնագիրը պետք է լինի կոնկրետ, արտահայտի գրառման ողջ բնույթը, լինի նյութին համապատասխան, վերնագրի միայն առաջին տառը պետք է լինի մեծատառով, եթե իհարկե գրառման երկրորդ բառը հատուկ անուն չէ): 3. Վերնագրի անմիջապես ներքևում գտնվող պատուհանի մեջ գրել տեքստը, ներբեռնել նկարներ` համապատասխան պարտադիր կանոնների: (Նկարներ բեռնելու համար սեղմել վերնագրի ներքևում գտնվող ֆոտոխցիկի նշանը: Վիդեոներ տեղադրել հնարավոր է միայն յութուբից` պարզապես յութուբի լինքը գրառման մեջ քոփի անելու միջոցով): 4. Նկարները, տեքստերը կամ վիդեոները տեղադրելուց հետո անհրաժեշտ է լրացնել տեգերը` ամենաներքևում գտնվող բաժինը: Տեգերը գրառումը նկարագրող բառեր են, որոնք պետք է անջատվեն ստորակետներով: 5. Տեգերից հետո գրառումը պետք է դասակարգել ըստ բաժինների: Անհրաժեշտ է ընտրել գրառմանը համապատասխան բաժինները` նշելով դրանք: Բաժինների թիվը չպետք է գերազանցի 4-ը: 6. Բաժինների վերևում գտնվող հրահանգից նշել «Հրապարակված» բառը և պահպանել: Հարգանքներով` CopyPaste.am
    • - Lилˋ∞
      2013-08-08 16:21:38
      Էլս լուչշե պոստ սարգեյիք (ծաղիկ)
  • Man)E(Dreamer
    2013-08-08 15:23:22
    asacs incha...karda kanonner@.......... |(
    • ars
      2013-08-08 15:44:34
      էտ ով պիտի փակի՞ (:|
      • Man)E(Dreamer
        2013-08-08 16:37:57
        vor masnes aSUM?? (լուսնաքայլ)
    • attrium
      2013-08-08 16:08:02
      vocn ches alare etqan qopi es are :D :D
  • Arpy ...
    2013-08-08 16:42:11
    լավներ :) :) :)