Copy SMS

Երբ լռությունն է հյուրը քո...

Երբ լռությունն է հյուրը քո... - Երբ, լռությունն է, հյուրը, քո...


Հյուրասիրեցի լռությանը սպիտակ սփռոցի առջև: Պատուհանից այն կողմ անցորդներն են,ովքեր նույնպես լռում են: Մանկության տարիներին ես միշտ ցանկանում էի ինչ-որ տեղ թաքցնել ժպիտս,և զգալ կախարդական թախիծը և խորհրդավոր տխրությունը: Բայց այդ ժամանակ թախիծը և տխրությունը հազվադեպ հյուրեր էին: Իսկ հիմա...
Ես նայեցի պատուհանից դուրս և բղավեցի.
   -  Բայց չէ՞ որ այդպես չի' կարելի:Չի կարելի ապրել առանց ուրախության,առանց հաճելի պահերի,առանց զգացմունքների,առանց հրաշքների:Ու՞ր են գնացել մարդիկ: Ժամանա'կ ինչու՞ ես դու  իմ կյանքի բոլոր մարդկանց վերածել անցյալի...Ինչու՞...
Հանկա~րծ...Տեսնում եմ պատուհանս թակում է մի ծերունի և հանելով իր քաղաքավարության դիմակը ժպտալով ասում է,-Եվ վաղու՞ց ես դու սովորել նայել աշխարհին քո թաքուն անկյունից: Բաց արա' պատուհանդ: Ես բացեցի պատուհանը,նա մեկնեց ձեռքը,նրա ձեռքին կար ինչ-որ ծրար:

-Բաց արա' այն: Վերցրեցի ,բացեցի...Ինչպիսի~ անմոռանալի տողեր...
,, ... Եթե դու մոռացել ես,որ կենդանի արարած ես,և նույնիսկ մարդ...Եթե դու չե'ս հիշում,որ ինչ-որ ժամանակ քո ձեռքերը ջերմացրել են ինչ-որ մեկին,դա չի նշանակաում,որ քո սիրելի էակը գոյություն չունի ընդհանրապես...Դա չի' նշանակում,որ ո'չ դու ես սիրում,ո'չ էլ քեզ են սիրում: Դա ուղղակի ժամանակի անհամապատասխանությունն է: Պետք է ապրել այն ,որպեսզի հասնես զուգադիպության: Հիմա քո սիրելին ձյունն է,սառցե քանդակները: Լսի'ր սառույցի և ձյան երգը:Ինչ-որ մեկը թեկուզ անտեսանելի մեկը , սիրում է քեզ:Ուղղակի հիմա այդ սերը նման է ձյունախառը քամու,բայց նաև նա է ընդունակ ջերմացնել,եթե դու սովորես լսել: Ուղղակի հետո չհամընկնելով քո ժամանակի հետ, հայտնվի քո սիրելին,դու կդառնաս նրա սիրելի,, ձյան և քամու,, երգը: Իմացի'ր մենություն գոյություն չունի' :
Միևնույնն է ինչ-որ մեկը այլ աշխարհներից քեզ սիրում է: Նայում է քեզ հիմա և տեսնում քո զգացմունքները:Եվ սիրու'մ է:Եվ սպասու'մ : Ժպտա' այն բևեռային աստղին,որը միակն է մշուշոտ երկնքում,ժպտա' : Դա էլ կլինի քո պատասխանը , հավերժական , անտեսանելի,միակ մոլորակային սիրուն... :


 

Երբ լռությունն է հյուրը քո... - Երբ, լռությունն է, հյուրը, քո...


Ինչ էլ որ պատահի կյանքում իմացի՛ր,դու միայնակ չե՛ս: Ինչ-որ մի տեղ անշուշտ կա մի հոգի,ով ծարավ է քո բարդ ու անհասկանալի խաղաղությանը:Երբ դժբախտության զգացումները,միայնության նոպաները,դավաճանությունները ծանրանում են հոգուդ,դառնում են անտանելի,մի՛ շտապիր լքել այս երկիրը: Կա՛նգ առ: Մտածի՛ր: Նայի՛ր երկինք...
  Փորձիր գտնել ամեն ինչի մեջ հաճելի մի բան,թեկուզ ինչ-որ փոքրի՜կ մի բան՝ինչ-որ մեկը կարող է հաճելի ժպտալ,մի ուրիշը կարող է նայել քեզ սիրով լի հայացքով...յուրաքանչյուրի մեջ ինչ-որ լավ բան կա,պե՛տք է լինի: Չի կարող պատահել,որ քո հոգում հրաշքներ չլինեն:
Կա՛ն: Միայն թե քնած են:Միայն թե չգիտես,թե երբ պետք է արթնանան և ո՞ վ պետք է արթնացնի:

Նայի՛ր շուրջդ:Դու միայնակ չե՛ս:Մի՞ թե արևը քեզ ընկեր չէ,որ ջերմացնում է,մի՞ թե լռությունը քեզ հավատարիմ չէ,որ թաքցնում է գաղտնիքներդ...
Ամեն ինչի մեջ գտի՛ր հրաշքներ: Արթնացրու՛ քո մեջ հրաշքներ,որից կյանքն իմաստ է ստանում: Հրաշք,որի ճառագումից լուսավորվում են մարդկության գետի ակունքները: Ջերմ
զգացմունքները սնվում են անցնող օրերի մեջ: Եվ միշտ հիշի՛ր՝ ինչ էլ որ լինի վաղը,դու ունես այս օրը...


8

10

1041

  • S.O.A.D.
    2013-08-11 14:02:42
    ,, ... Եթե դու մոռացել ես,որ կենդանի արարած ես,և նույնիսկ մարդ...Եթե դու չե'ս հիշում,որ ինչ-որ ժամանակ քո ձեռքերը ջերմացրել են ինչ-որ մեկին,դա չի նշանակաում,որ քո սիրելի էակը գոյություն չունի ընդհանրապես...Դա չի' նշանակում,որ ո'չ դու ես սիրում,ո'չ էլ քեզ են սիրում: Դա ուղղակի ժամանակի անհամապատասխանությունն է: :(
  • Lavignebest
    2013-08-11 14:06:02
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • S.O.A.D.
    2013-08-11 14:07:03
    շաաաաաաատ լավն էր մանավանդ վերջի հատվածը (խոնարհվել) (խոնարհվել)