Copy SMS

Մայրիկ

Մայրիկ - մայր,  ծնող,  սեր

  Ի՞նչ զգացմունք, ի՞նչ երջանկություն կարող է հասնել մայրական զգացմունքին, մայրական երջանկությանը։ Ամեն ինչ, ամեն տեսակ զգացմունք խախուտ ու անցողական է, բացի մայրական զգացմունքից։
Ի՞նչ բան է սերը՝ հանրածանոթ սերը մայրակաան զգացմունքի առաջ – մի թշվառ, շուտ բռնկվող և շուտ էլ մարող թղթերի բոց գարնանային արևի հարատև պայծառ ճառագայթների հանդեպ։

Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ, որին մշտապես պարտք ենք: Դա մայրն է: 


Մայրիկ - մայր,  ծնող,  սերՄոր սիրտը անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի:

Մայրական սերը այգի է, որտեղ արևը միշտ շողում է, և տարվա ընթացքում միշտ գարուն է:

 Մոր համբերությունը նման է ատամի մածուկի պարկերին` այն երբեք ամբողջությամբ չի վերջանում:


Մայրիկ - մայր,  ծնող,  սերԵրեխեք ջան այս բանաստեզծությունը հեղինակային է, գնահատեք

                             ............ՄԱՅՐ............

Երբ դժվար է լինում, մայր քեզ եմ հիշում.

Եվ չեմ մոռանում, երբ ուրախ եմ լինում.

Հիմա մեծացել եմ, բայց մայրիկ եմ կանչում.

Երբ երազում անգամ սրտիս ցավ է հասնում

Երբ հայրական իմ ջերմ օջախ եմ հասնում,

Մորս հոգուց ջերմություն եմ առնում,

Ոի թե հանկարծ մորս բացակա եմ տեսնում

Մանկության վախից դես ու դեն եմ ընկնում.

Մայր իմ քնքուշ, հեզ ու սիրուն էակ,

Լո՛ւյս իմ ջահել կյանքի...

Դու ջերմության փարոս , ջերմ կարոտ իմ հոգու. 

Ապրիր երկար- երկար սիրով մե՛ր ու աստծո...

17

20

4929