Ես ներում եմ քեզ
Խուլ այգի...
Երկնքից պար բռնելով իջնում էին սպիտակ թիթեռնիկները:Այգում չկար ոչ մի շունչ:Լսվում էին զեփյուռի մեղմ հնչյունները,որոնք աստիճանաբար խլանում էին փաթիլների հուզիչ մեղեդիների հետ:Այդ լռությունը խաթարեցին ոտնաձայններ,որոնք հետզհետե ավելի էին մոտենում:Նա մի խոնարհ աղջիկ էր,ով ուներ շատ աղքատ տեսք:Աղջնակը մոտեցավ մի նստարանի,սառած ձեռքերով մաքրեց ձյունը և նստեց:Նա մեկ նայեց աջ,մեկ`ձախ և տեսնելով,որ այգում միանգամայն միայնակ է գրպանից հանեց նրա մեջ եղած նամակը և սկսեց կարդալ:Բովանդակությունը հետևյալն էր.
<<Բարև,Աննա,ինչպես ես,եթե ուզում ես իմանալ,թե ես ինչպես եմ,կպատասխանեմ վատ,որովհետև առանց քեզ այլևս չեմ կարող ապրել:Գրում եմ քեզ քանի որ ցանկանում եմ ներողություն խնդրել,չնայած այն հանգամանքին,որ համոզված եմ...ինձ կմերժես,բայց ես հույսս չեմ կորցնում,քանի որ անչափ սիրում եմ քեզ...ներիր ինձ...>>
Աննան գրպանից հանեց մի գրիչ և նամակի վրա գրեց.
<<Ես ներում եմ քեզ ու սիրում,սակայն մեզ բաժանեց ճակատագիրը,մենք իրար համար չենք ստեղծված...>>
Աղջնակը նամակը նորից դրեց ծրարի մեջ:
Առատ ձյուն էր գալիս և ամբողջ նստարանը պատվել էր սպիտակով:Աննան նորից մաքրեց ձյունը,նամակը դրեց նստարանին,ոտքի կանգնեց և նայելով նրա հիշողության մասնիկ կազմող տարրին`ցածրաձայն ասաց.
-Ես ներում եմ քեզ...
Աննայի աչքերից կաթիլ-կաթիլ գլորվեցին արցունքները և սառչեցին նրա նուրբ դեմքին:
Խուլ այգի...
Երկնքից պար բռնելով իջնում էին սպիտակ թիթեռնիկները:Լսվում էին զեփյուռի մեղմ հնչյունները,որոնք աստիճանաբար խլանում էին փաթիլների հուզիչ մեղեդիների հետ...
Աղջկա ոտնաձայները խլացան և ամբողջովին կորչեցին սպիտակաթույր հովտաշուշանների փայլով...
Աստղազարդ գիշերվա շղարշը իջել էր աշխարհի վրա:Զբոսայգին լուռ էր:Սպիտակաթույր թիթեռների ելույթն ավարտվել էր.նրանք արդեն հանգստանում էին ամբողջ օրը պարելուց հետո:Հանկարծ լսվեցին ոտնաձայներ:Նա մի թիկնավետ տղա էր:Նրա հագին կար սև վերարկու,որը փայլում էր աստղերի անմար հուրով:Տղան մոտեցավ նստարանին,որտեղ այդ օրը իր հուշերի հետ կապվել էր Աննան:Տղան,ինչպես և աղջիկը,մաքրեց նստարանի վրայի ձյունը և նկատեց մի ծրար:Տղան վերցրեց ծրարը,բացեց այն և սկսեց կարդալ:Նա ասաց.
-Սա այն նամակն է,որը ես ուղարկել էի Աննային...Մի վայրկյան...Այստեղ ինչ է գրված...
<<Ես ներում եմ քեզ ու սիրում,բայց մեզ բաժանեց ճակատագիրը,մենք իրար համար ստեղծված չենք...>>
Տղայի ձեռքից ընկավ թերթիկը:Մի քանի վայրկյան միալար լռություն էր տիրել այգուն:Տղան չէր հասկանում,թե ինչ էր կատարվում իր հետ...
Նրա ուղեղը մթագնել էր:Կարենն անչափ սիրում էր Աննային և դա նրա համար հավասարազոր էր մահվան և առավել տանջալի,քան մահը...
Տղան ոտքի կանգնեց,բայց չկարողացավ կանգնած մնալ և մեծ դղրդյունով ընկավ գետին:Այդ խոսքերը նրան հասցրին հաշմության:Նա չկարողացավ քայլել...
Անցան ժամեր...
Արեգակի շողերը լուսավորեցին պարզկա երկինքը:Տղան դեռ չէր կարողանում շարժվել և մնացել էր ցուրտ այգում:Նա աչքերը չէր կարողանում թարթել.մրրկալի եղանակը ամբողջովին հյուծել էր նրան:Հանկարծ այդ պահին այգում այգում լսվեցին ոտնաձայներ:Կարենը չէր կարող շարժել գլուխը,բայց զգալով մի ծանոթ շունչ,ինքնաբերաբար հայացքը թեքեց դեպի նա:Տղայի սիրտը սկսեց արագ բաբախել:Այդ անծանոթը ամենևին էլ անծանոթ չէր...Աննա...Աղջիկը մոտեցավ Կարենին և ասաց.
-Ինչ ես անում այստեղ այս ժամին:
Կարենը չկարողացավ խոսքեր արտաբերել:
Աղջիկը առավել բարձր ձայնով ասաց.
-Կարեն,ինչ է պատահել,ինչու ես լռում:
Կարենը շշուկով ասաց.
-Սիրում եմ քեզ...
Աննան շրջվեց և նայեց շրջապատի միալար սպիտակին և շշնջաց.
-Ես ներում եմ քեզ...
Կարենը սկսեց ինքնըստինքյան շարժել ոտքերը:Աննան քայլեց դեպի հանդիպակաց նստարանը:Տղան կանգնեց և դանդաղ քայլերով մոտեցավ Աննային:Կարենը իր սառը ձեռքերով բռնեց Աննայի նուրբ ձեռքերը:Աղջնակը շրջվեց:Տղան նայեց նրա աչքերին,որոնցում մարգարտյա արցունքներ էին գոյացել,և ասաց.
-Աննա,սիրում եմ քեզ կյանքիցս շատ,եկ միանանք խնդրում եմ,ես առանց քեզ չեմ կարող պատկերացնել իմ կյանքը:
Աննան շրջվեց և փակելով աչքերը`սկսեց լացել:
-Աննա,խնդրում եմ մի լացիր,եթ ուզում ես ես այլևս քեզ չեմ անհանգստացնի,միայն իմացիր,որ ապրում եմ միայն քո համար:
Աննան շրջվեց և ասաց.
-Կարեն,ես ներում եմ քեզ ու սիրում շատ-շատ,առանց քեզ չեմ կարող...
Կարենը լսելով այդ խոսքերը ամուր գրկեց Աննային և նրա դեմքին նկատվեց մի գեղեցիկ ժպիտ...
Նախապես նշեմ, որ այս հեղինակային շարադրանքը այլ կայքում ևս կա, բայց այն տեղադրել եմ ինքս:
Lian♥(ch)♥
2013-08-12 19:20:22Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:24:51Lian♥(ch)♥
2013-08-12 19:25:27Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:26:02Arpy ...
2013-08-12 19:23:06Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:24:38Arpy ...
2013-08-12 19:25:16Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:26:12Arpy ...
2013-08-12 19:34:36Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:42:00ՎԱՐԴ-հո դեմ չեք?
2013-08-12 19:25:09Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:26:35ՎԱՐԴ-հո դեմ չեք?PARIS(Վարդ դեմ եմ....)ՎԱՐԴ-հա ինչ անեմ
2013-08-12 19:29:09Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:30:04ՎԱՐԴ-հո դեմ չեք?
2013-08-15 19:56:23Տաթև(ԻԿ)
2013-08-16 18:52:42Սուսաննա♥
2013-08-12 19:31:43Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:32:49Սուսաննա♥
2013-08-12 19:36:19Սուսաննա♥
2013-08-12 19:36:47Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:42:23Սուսաննա♥
2013-08-12 19:52:04Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:56:42Սուսաննա♥
2013-08-12 19:57:37Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:58:08Սուսաննա♥
2013-08-12 19:58:49Տաթև(ԻԿ)
2013-08-12 20:02:08Sherlock
2013-08-12 19:33:36Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:34:23Lian♥(ch)♥
2013-08-12 19:34:42sssooo
2013-08-12 19:35:01Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:35:39❣Maria H❣
2013-08-12 19:36:31Տաթև(ԻԿ)
2013-08-12 19:38:25Lavignebest
2013-08-12 21:01:36Տաթև(ԻԿ)
2013-08-14 18:32:42