Copy SMS

հետաքրքիր փաստեր

                                                     

 Բարև ձեզ ես պատրաստել եմ հետաքրքիր փաստեր ձեզ համար հուսով եմ ձեզ դուր կգա...  Դե ինչ սկսեցինքհետաքրքիր փաստեր         - տղա, աղջիկ, մարդիկ, ուշադրուտյուն                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Տասնիննամյա լոսանջելեսցի Կարլ Թրումանն ստացել է 74,000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում և անվճար բժշկական օգնություն, քանի որ նրա հարևաններից մեկն իրեն ավտոմեքենայի տակ էր գցել: Բանն այն է, որ Թրումանը չէր նկատել ղեկի մոտ նստած վարորդին, երբ փորձել էր գողանալ իր հարևանի մեքենայի անվադողերը:

Թերենս Դիքսոնը՝ Փենսիլվանիա նահանգից, 8 օր փակված է մնացել այն տան ավտոտնակում, որը կողոպտել էր: Դիքսոնին չէր հաջողվել դուրս գալ այնտեղից, քանի որ ավտոտնակն ու տունը կապող դուռն այնպես էր փակել, որ այն կողպվել էր, իսկ ավտոտնակի դուռը, որն ավտոմատ կերպով է բացվում-փակվում, անսարք վիճակում է եղել: Տան տերերն արձակուրդի էին, ուստի "խեղճ" կողոպտիչը 8 օր շարունակ սնվել էր շների համար նախատեսված կերով: Բայց արի ու տես, որ ավտոտնակից վերջապես դուրս գալուց հետո նա դատի է տվել տան տերերին՝ պնդելով, որ ինքն այդ ընթացքում բարոյական մեծ վնաս է կրել: Պատկերացրեք, որ նրա հայցը բավարարվել է. Դիքսոնը ստացել է 500.000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում:

Ֆիլադելֆիա նահանգի բնակչուհի Ամբեր Կարսոնն էլ դատի է տվել ռեստորաններից մեկի տիրոջը և ստացել 113.500 ԱՄՆ դոլարի փոխհատուցում: Ռեստորանում օրիորդ Կարսոնը սայթաքել ու մարմնական վնասվածքներ է ստացել: Հատակը թաց էր եղել, իսկ գիտե՞ք ինչու. սայթաքելուց 30 վայրկյան առաջ մեր հերոսուհին վիճել էր ընկերոջ հետ ու շամպայնով "լողացրել" նրան:հետաքրքիր փաստեր         - տղա, աղջիկ, մարդիկ, ուշադրուտյուն


 Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժշկի ձեռքերը կտրում էին:                                             
Հին կելտերը կռվում սարսափելի էին: Նրանք ոչ մի հագուստ չէին հագնում եւ կապույտ էին ներկվում: Այս տեսարանն արդեն իսկ սարսափ էր առաջացնում հակառակորդի մոտ:                                              Պարսկական բանակը ժամանակին շատ հզոր ուժ էր: Բանակի հրամանատար Քսերքսը նախընտրում էր ճաշել իր 15 հազարանոց բանակի հետ: Որպեսզի կերակրեն նման ահռելի քանակի մարդկանց, քաղաքները ստիպված էին ծախսել ժամանակակից 100 միլիոն դոլարի չափ գումար:                                               16 - րդ դարում Չինաստանում ինքնասպանության ամենատարածված մեթոդը մեկ կիլոգրամ աղ ուտելն էր:                                                                                                                                        Քավության նոխազը լրիվ իրական պաշտոն էր: Այսպես էին անվանում այն երեխային, ով դասերի ընթացքում նստում էր թագաժառանգի կողքին: Եթե արքայազնը սխալ պատասխան էր տալիս, նրա փոխարեն հարվածում էին հենց տղային:                                                                                                                      Հին ժամանակներում նավաստիները ձգտում էին գոնե մեկ ոսկի ատամ ունենալ: Իսկ գիտեք ինչի համար: Սեւ օրվա համար, եթե հարազատները թաղման փող չունենային:                                                           Ծխնելույզ մաքրողները լողանում էին տարին երեք անգամ `գարնանը, աշնանը եւ Սուրբ Ծննդին:               Վաշինգթոնի բանտերից մեկում ութ տարի շարունակ բանտարկված էր մի շուն ... քանի որ նա փորձել էր պարզապես կծել:                                                                                                                     18 - րդ դարում շոտլանդական կիսաշրջազգեստ կրելու դեպքում մահապատժի էին ենթարկում:                      Վասկո դա Գաման Հնդկաստանից վերադառնալիս իր հետ բազմաթիվ համեմունքներ էր վերցրել, հատկապես սեւ պղպեղ: Եկամուտը կազմեց 6000%: Դրանից հետո Հնդկաստանից Պորտուգալիս ներմուծվող ապրանքի 95% - ը սեւ պղպեղ էր:                  Սպարտանցի տղաները բանակային ծառայության մեջ էին մտնում յոթ տարեկանից: Երբեմն տղաները չէին դիմանում ճնշմանն ու մահանում էին: Քսան տարեկանում `13 տարվա ուսուցումից հետո, նրանք զինվորական էին դառնում: Նրանք ծառայում էին մինչեւ 60 տարեկանը:                                                                                                Հնդկաստանում պլաստիկ վիրաբուժությունը զարգացած էր դեռ մ.թ.ա. 6 - րդ դարում: Հիմնականում կատարում էին քթի վիրահատություն...           հետաքրքիր փաստեր         - տղա, աղջիկ, մարդիկ, ուշադրուտյուն  հետաքրքիր փաստեր         - տղա, աղջիկ, մարդիկ, ուշադրուտյուն  հետաքրքիր փաստեր         - տղա, աղջիկ, մարդիկ, ուշադրուտյուն  հետաքրքիր փաստեր         - տղա, աղջիկ, մարդիկ, ուշադրուտյուն  հետաքրքիր փաստեր         - տղա, աղջիկ, մարդիկ, ուշադրուտյուն  հետաքրքիր փաստեր         - տղա, աղջիկ, մարդիկ, ուշադրուտյուն Ձեզ դուր եկավ?                                

4

11

838