Մտքեր...
Խելացի մարդը միշտ համաձայնվում է մեկ ուրիշ խելացի մարդու հետ, իսկ հիմարը սովորաբար չի համաձայնվում ոչ խելացու, ոչ էլ հիմարի հետ…
Մարդու մեջ բարությունը ձեռքբերովի է, հետևաբար մարդը կարող է ձեռք բերել նաև չարություն, ինչպես որ օդը արևածագի ժամանակ կարող է ստանալ լույս և լուսավորել, իսկ արևամուտից հետո կորցնում է այն և խավարում…
Չկա այնպիսի մարդ, որ կատարյալ լինի…
Ամենամեծ հայտնագործություններից մեկը, որն անում է մարդն իր համար, այն է, որ նա բացահայտում է, որ ի վիճակի է անել այն, ինչի մասին վախով մտածում էր, որ դա գերազանցում էր իր ուժերը…
Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել…
Մարդը առանց շատ բաների կարող է ապրել,բայց միայն ոչ առանց մարդու …
Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել ...
Ստել նշանակում է հայհոյել ճշմարիտը,ուրանալ նշանակում է դադարել մարդ լինել…
Այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են…
Մարդիկ ծիծաղելի են լինում այն ժամանակ, երբ ուզում կամ ձգտում են լինել ոչ այն, ինչ կան…
Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին…
Մարդիկ ատում են նրանց, ովքեր զգացնել են տալիս իրենց ավելի ցածր դիրքը…
Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են… ըստ իր գործերի…
Մարդկանց մեծ մասը ընկերակցություն է որոնում ոչ թե որպեսզի լսի, այլ խոսի…
A...༼
2013-10-01 03:33:02