Սալվադոր Դալի
Սալվադոր Դալին սովորել է Ֆիգերասի նկարչական դպրոցում, 1921– 1926 թթ-ին՝ Մադրիդի Սան Ֆեռնանդո գեղարվեստի ակադեմիայում (1926 թ-ին հեռացվել է ըմբոստ պահվածքի պատճառով): 1929 թ-ին Դալին միացել է գրող Անդրե Բրետոնի ստեղծած սյուրռեալիստների խմբին: Նա հակադրվել է ձախակողմյան սյուրռեալիստներին, 1936 թ-ին հեռացվել է խմբից, որին պատասխան՝ Դալին ասել է. «Սյուրռեալիզմը ես եմ»:
1940–48 թթ-ին նկարիչն ապրել է ԱՄՆ-ում: 1942 թ-ին լույս է տեսել նրա «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» ինքնակենսագրական գիրքը: Հետագայում վերադարձել է Իսպանիա և մինչև կյանքի վերջն ապրել Կատալոնիայում: Դալիի կտակի համաձայն՝ նրան հուղարկավորել են Ֆիգերասի իր թանգարանի ներսում, այնպես, որ մարդիկ կարողանան քայլել նրա գերեզմանի վրայով:
Ահա նրա նկարներից և մտքերից...
Վեց տարեկանում ես ցանկանում էի խոհարար դառնալ, յոթում՝ Նապոլեոն, իսկ հետագայում իմ ձգտումները մշտապես աճել են:
Գերադասում եմ համարվել վատ նկարիչ, քան դադարել տարօրինակ մարդ լինելուց:
Ես ճակատագրից երկու բանի համար եմ շնորհակալ՝ որ ես իսպանացի եմ, և որ ես Սալվադոր Դալին եմ:
Իմ տաղանդավոր լինելու առանձնահատկությունը նրանում է, որ այն սկիզբ է առնում ուղեղից: Հենց ուղեղից:
Նույնիսկ ականավոր հոգեբանները չեն կարողացել հասկանալ, թե որտեղ է վերջանում հանճարը և սկսվում խելագարությունը:
Նկարիչը նա չէ, ով ոգևորվում է, այլ նա, ով ոգևորում է:
Արվեստն ահավոր հիվանդություն է, բայց առանց դրա ապրել դեռ չի կարելի:
Ես սյուրռեալիստ չեմ, ես սյուրռեալիզմն եմ:
Նկարիչը նկարով է մտածում:
Պատմության առջևից վազելն անհամեմատ ավելի հետաքրքիր է, քան այն նկարագրելը:
Իմ ամբողջ կյանքը պայքար է բարդության դեմ՝ հանուն պարզության, հավասարեցման դեմ՝ հանուն աստիճանակարգության, անձնակազմի դեմ՝ հանուն անհատի, բնության դեմ՝ հանուն գեղագիտության, առաջընթացի դեմ՝ հանուն հաստատության, Արևելքի դեմ՝ հանուն Արևմուտքի, հեղափոխության դեմ՝ հանուն ավանդույթի, փիլիսոփայության դեմ՝ հանուն կրոնի, սկեպտիցիզմի դեմ՝ հանուն հավատի: