Copy SMS

Ամբոխները Խելագարված...

Ամբոխները Խելագարված... - Չարենց, Ամբոխները, Խելագարված, Տալպա

Հեռու,Մոտիկ ընկերներին,-աշխարհներին,արևներին,-
Հրանման հոգիներին:-
Բոլոր նրանց,ում որ հոգին վառվում է վառ,-
Բոլոր նրանց հոգիներին,արևավառ:-
Կյանքի,մահի այս ամեհի աղջամուղջում՝
Ողջակիզվող հոգիներին-ողջույն,ողջույն:-
 
Արևի տակ իրիկնային,իրիկնային հրով վառված՝ 
Այդ հին դաշտում կռվում էին ամբոխները խելագարված:
Քաղաքներից ու գյուղերից,Ստեպներից հեռու ու մոտ՝
Եկել էին նրանք նորից՝ հուսահատված ու կրակոտ:
Ով քաղաքից Էր հեռացել-նա թողել էր մշուշը ծեր,-
Մշուշը,որ կյանքի վրա մխաշաղախ ամպ էր դարձել:
Ով եկել էր գյուղից հեռու-նա թողել էր հողը խոնավ,
Որի վրա կյանքը հլու ոչ մի ոսկի հասկ չծնավ:
Ով եկել էր ստեպներից,նա թողել էր անծայրածիր
Լայնությունը հորիզոնի,որ իր համար բանտ էր դարձել:
Ով քաղաքից էր հեռավոր,ու մառախուղ էր անորոշ՝
Նա բերել էր Թոքախտավոր սիրտը,որպես կարմիր դրոշ:-
Ով եկել էր,թողած հեռուն անծայրածիր մութը գյուղի՝
Բերել էր իր լուրթ աչքերում լայնությունը ստեպների...
Ըմբոստացած,խելագարված,չտանելով հին կյանքը էլ 
Անծիր դաշտում այդ հավաքված՝ Նրանք կռվի էին ելել...
13

11

1450

  • Normal is boring
    2013-08-15 12:27:17
    Օ՜հ,հիշում եմ :) շուտ եմ սովորել,6-րդ դասարանում,բայց մինչև հիմա անգիր հիշում եմ :) ապրես :)
  • Ժորա Պետրոսյան
    2013-08-15 12:27:29
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Forever in love
    2013-08-15 12:39:44
    (լավ) (լավ) լավ է
  • 2013-08-15 12:42:35
    Չարենց սիրո՞ւմ ես Արման
  • 2013-08-15 14:54:27
    Աբրի մեր ախպերը... լավ գրառում էր........... (լավ)
    • 2013-08-15 14:55:11
      խաաայ ես ինչ քյառթու ստացվեց.... ներող ]:) ]:) ]:) ]:)
  • Mariam95(MAP)
    2013-08-15 16:54:51
    Հիշում եմ, երբ կարդում էի շատ խորը տպավորություն էր թողնում, ու ամեն բառը ազդեցություն էր ունենում,,, խորհուրդ կտամ ամբողջությամբ կարդաք,,,