Copy SMS

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

Իսկ ո՞րն է չափը ո՞վ է սահմանել,

Ո՞վ է այդ չափը չափել ու կտրել...

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ...

Իսկ ես ուզում եմ նվիրվել անչա՜փ,

Ուզում եմ տարվել ու սիրվել անչափ,

Եթե ուրախ եմ ճչալ նեմ ուզում,

Տխուր եմ` անզուսպ լացել եմ ուզում...

Չեմ ուզում տրվել չափին գեղեցիկ,

Չափի մեջ փևված կեղծավոր մարդիկ

Ամենուրեք են...

Չափով են խոսում,չեն անկեղծանում,

Չափով են ժպտում կամ ուրախանում,

Ու մտածում են,

-Չէ շատ ժպտացի,դե երես կտամ

Ավելի լավ է չափավոր խնդամ,

Չափավոր սիրեմ,չափավոր ներեմ...

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ - Սևակ, չափ, գեղեցիկ

11

9

8918