Մտածիր իմ մասին.
Մտածիր իմ մասին,
Երբ միայնակ ես,
Ես այս հեռվից էլ ջերմացած եմ քո սիրով...
Մտածիր իմ մասին,
Երբ շուրջդ հազարներ են,
Ես այդ ժամանակ միայնակ եմ քո սիրով...
Մտածիր իմ մասին,
Երբ ուրախ ես,
Ես այդ ժամանակ տխրում եմ կարոտից...
Մտածիր իմ մասին,
Երբ տխուր ես,
Ես այդ ժամանակ խենթացած եմ սիրո մի կաթիլ հույսով...
Մտածիր իմ մասին,
Երբ ուրիշի գրկում ես,
Այդ ժամանակ բոլորն են իմ մասին մտածում...
Նվիրիր դու ինձ ծիծաղն աչքերիդ ,
Դրանով օրվա կնճիռը հարթեմ ,
Թել-թել բաժանեմ անցնող ժամերին ,
Ու քո հայացքով աշխարհին նայեմ ...
Նվիրիր դու ինձ թռիչքը մտքիդ ,
Ուզում եմ անվերջ պեղումներ անել ,
Երազի ճամփան, երգը աստղերի
Իրենց խորությամբ դեռ չեմ վերծանել
Նվիրիր դու ինձ կրակը հոգուդ ,
Ուզում եմ նրա բոցում լու~ռ այրվել ,
Շիկանալ, թրջվել ու նոր որակով
Հոգուս ձուլվածքը ձեռքերիդ դնել ...
Նվիրիր դու ինձ գույնը կարոտիդ ,
Որ իմ կարոտի ծովում չխեղդվեմ ,
Գտնեմ հուսալի մի փրկագոտի ,
Ու երազներս ողջ, ափ դուրս հանեմ
Իսկ եթե չուզես ոչինչ նվիրել ,
Թե անհաս մնա տենչս քո հոգուն ...
Լո~կ ներկայությամբ դարձիր ինձ նվեր ,
Տեղա անխնա իմ խելառ կյանքում:
Arpine Meloyan
2013-08-15 17:23:31♥ I`m your angel (SaRa) ♥
2013-08-15 17:24:08ՎԱՐԴ-հո դեմ չեք?
2013-08-15 17:28:07♥ I`m your angel (SaRa) ♥
2013-08-15 17:30:25ՎԱՐԴ-հո դեմ չեք?
2013-08-15 17:32:52♥ I`m your angel (SaRa) ♥
2013-08-15 17:34:00♥MaRiAm♥
2013-08-15 17:31:06♥ I`m your angel (SaRa) ♥
2013-08-15 17:32:11- Lилˋ∞
2013-08-15 18:36:08Lil♥
2013-08-15 18:37:09Իսկական լեդի
2013-08-15 21:24:30Իսկական լեդի
2013-08-15 21:24:34Սուսաննա♥
2013-08-15 21:32:50Arpy ...
2013-08-15 22:56:15Forever in love
2013-08-15 23:07:182013-08-15 23:07:47
♥ I`m your angel (SaRa) ♥
2013-08-18 20:39:31