Copy SMS

Արդյոք ովքե՞ր են(մրցույթ)

Արդյոք ովքե՞ր են(մրցույթ)  - Մրցույթ, հայտնիներ


Հարց1. Մի անգամ այդ գրողը հայտարարեց, որ բոլոր կանայք վաճառվում են: Անգլիայի թագուհին այս իմանալով հանդիպում է նրա հետ և հարցնում.                                                                               -Ճի՞շտ է, պարո´ն, որ Դուք պնդում եք, թե բոլոր կանայք վաճառվում են:

-Այո, ձե´րդ գերազանցություն:  

-Ե՞ս էլ:                                                                                                                                

-Դուք էլ,- հանգիստ պատասխանում է նա:                                                                                    

-Եվ ի՞նչ արժեմ ես:                                                                                                                  

-10 հազար ֆունտ սթերլինգ,-առանց մտածելու ասում է գրողը:                                                          

-Այդքան էժա՞ն,-զարմանում է թագուհին:                                                                                        

-Այ տեսեք, դուք արդեն սակարկում եք,-պատասխանում է հումորիստը:                                                Ո՞վ էր հայտնի գրողը:

Հարց2. Աշխարհահռչակ այդ գիտնականը սիրում էր Չապլինի ֆիլմերը և մեծ համակրանք ուներ նրա ստեղծած հերոսի նկատմամբ: Մի անգամ Չապլինին ուղարկած նամակում նա գրել է.Ձեր Ոսկե տենդ ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և Դուք մեծ մարդ կդառնաք: Նրան Չապլինը պատասխանում է.Ես Ձեզնով ավելի եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ-ոք չի հասկանում, իսկ Դուք, այնուամենայնիվ, դարձաք մեծ մարդ: Չապլին:Ո՞ր գիտնականի մասին է խոսքը:

  

Արդյոք ովքե՞ր են(մրցույթ)  - Մրցույթ, հայտնիներՀարց3. Մի անգամ այդ հայ գրողը գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ՝ հետո վճարելու պայմանով: Հացավաճառը, ճիշտ է, հրապուրված էր նրա վեպերով, բայց անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց նրան և հաց չտվեց: Այդ դեպքից մի քանի ամիս անց վիպասանը կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց նրա թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին՝ նա ցնցվեց, քիչ էր մնում հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե՞ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի: Թաղման հաջորդ օրից սկսած՝ ամբողջ մի տարի խանութպանը ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում գրողի այրուն:                                           Ո՞վ էր հայտնի վիպասանը: 

Հարց4. Այդ գրողին մի քննադատ հարցնում է.

-Ձեր նոր վեպը հետաքրքրությամբ է կարդացվում: Բայց այնտեղ անորոշություն կա:Որտե՞ղ եք տեսել անգլուխ  ձիավորի:

-Անգլուխ ձիավորի չեմ հանդիպել, բայց անգլուխ զրուցակիցների՝ որքան ուզեք,- պատասխանում է նա:         Ո՞ր գրողի մասին է խոսքը:

Պատասխանները կարող եք գրել մեկնաբանություններում:Եղեք ակտիվ:Արդյոք ովքե՞ր են(մրցույթ)  - Մրցույթ, հայտնիներ

5

20

1161

  • Tony Montana
    2013-08-18 00:38:31
    -Եվ ի՞նչ արժեմ ես:
    • kate
      2013-08-18 11:50:18
      քոփիում բոլորն անգին են:)
      • ­
        2013-08-18 11:51:59
        չկա տենց ճիշտ
  • Edgar.555
    2013-08-18 01:23:00
    դե 2րդը Էյնշտեյննա, 4րդը Մայն Ռիդը, 1ինն ել կարողա Բայրոնը լինի
    • kate
      2013-08-18 11:46:49
      2,4-ճիշտ է 1-ը սխալ
  • Normal is boring
    2013-08-18 05:07:57
    1.Bernard Show 2.Albert Einshtein 3.Raffi:) 4. Mayn Rid.....
    • kate
      2013-08-18 11:47:23
      բրավո (բռավո) (բռավո) (բռավո) խոսքեր չունեմ
    • ­
      2013-08-18 11:50:01
      (բռավո)
    • Resurrección∞
      2013-08-18 12:00:03
      Ան էտ առաջինը քո պոստում էլ կա գրած չէ՞՞՞ :)
      • Normal is boring
        2013-08-18 12:02:48
        այո : հենց էնտեղից հիշեցի,Այնշտայնինն էլ ունեի,հարաբերական տեսություն բառից էլ ամեն ինչ պարզ էր , Րաֆֆիինը ուսուցիչս էր ասել ,իսկ Մայն Ռիդի անգլուխ ձիավորն էլ արդեն հերիք էր,որ իմանայի :)
      • Resurrección∞
        2013-08-18 12:04:33
        ես էլ որ կարդացի քո պոստից հիշեցի..Րաֆֆու մասին մեր դասախոսնելեր ասել :)
      • Normal is boring
        2013-08-18 12:05:09
        :)
  • MrUtIk
    2013-08-18 10:04:18
    (լավ)
  • բան չիմացա :( :( պոստդ (բռավո) (բռավո)
    • kate
      2013-08-18 11:48:11
      Ոչինչ պատահում է, կարելի է սովորել
  • kate
    2013-08-18 11:48:22
    (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • էս մրցույթը պրծավ՞ (:| :D