Copy SMS

Մանկություն… մաս 2

Մանկություն… մաս 2 - Մանկություն,մեր,  կյանքի,  միակ, ժամանակաշրջան,

Մանկություն…մեր  կյանքի  այն միակ  ժամանակաշրջանը, որը հիշելիս  բոլորիս  դեմքին  ժպիտ  է հայտնվում: Մանկություն, երբ մենք  կարող  էինք անկեղծ ուրախանալ, որ  մեր  ընկերը  իրեն նոր  «մեքենա»  կամ  «տիկնիկ»  է գնել,  չէ՞ որ  մենք  միասին  էինք դրանցով  խաղալու… Մանկություն, երբ լույսի  հանգչելու  հետ  մեր  սենյակը վերածվում  էր  արկածներով  լի  մի  իսկական  ամրոցի, ուր  ամեն անկյունում  հրեշներ  ու կախարդներ էին թաքնված…Մանկություն, երբ  մեր  երազանքը  կարող  էր լինել  շոկոլադե  մեծ  տնակը, ուր ամեն-ամեն  ինչը  շոկոլադից  կլիներ  և  մենք կկարողանայինք  այնտեղ  ապրել…


Մանկություն… մաս 2 - Մանկություն,մեր,  կյանքի,  միակ, ժամանակաշրջան,Մանկություն, երբ  մայրիկի  բարձրակրունկ  կոշիկները  հագնելը  մեզ  երջանիկ  էր  դարձնում, մեզ  երջանիկ  էր  դարձնում  «մեծ»  լինելու  միտքը,  իսկ  այսօր  մենք  առավոտից երեկո  այդքան  երազած  բարձրակրունկ  կոշիկներով ենք,  բայց  ամեն  ինչ  կտանք, որ  հետ դառնանք  մանկություն  և  ոտաբոբիկ  վազվզենք  ջրափոսերի  միջով: 

Մանկություն… մաս 2 - Մանկություն,մեր,  կյանքի,  միակ, ժամանակաշրջան,Մանկություն,  երբ  մենք  չունեինք  սոցիալական  կայքերում  էջեր  և  չէինք մտածում  ամեն  օրվա  գրվելիք  ստատուսի  մասին,  այլ  ունեինք  բակի  ընկերներ,  որոնց հետ  մենք  ուրախ  էինք,  որոնց  հետ  մենք  անկեղծ  էինք….Մանկություն, երբ  չկային մարդասպանություն  և  ավազակություն  քարոզող  համակարգչային  խաղեր,  այլ  կային ընդամենը  մի  քանի  բարի  ու  պարզ  խաղեր,  որոնցից  մեր  ամենասիրելին  Mario-ն  մենք կարող  էինք  խաղալ  միայն  երբ  վերջացնեինք  դասերը: Մանկություն,  երբ  հասանելի  չէին տարբեր  ինտեռնետային  կայքեր,  մենք  չունեինք  հեռախոսներ,  MP3  նվագարկիչներ  ու  այլ գերզարգացած  տեխնիկա,  այլ   մենք  ունեինք  տետրեր,  որտեղ  փակցնում  էինք  մեր  սիրելի  դերասան-դերասանուհիների  կամ  էլ  մուլտֆիլմի  հերոսների  նկարները,  և  հավաքածուի  մեջ  ամեն  մի  նկարի  ավելացումը  մի  մեծ  տոն  էր  մեզ  համար:

Մանկություն… մաս 2 - Մանկություն,մեր,  կյանքի,  միակ, ժամանակաշրջան,Եվ  մի  օր  էլ  մենք  արթնանում  ենք  ու  հասկանում, որ  էլ  չենք  կարող  մեր  տարիքը  ցույց տալ  ձեռքի  մատների  վրա: Որ  բոլոր  «ինչո՞ւ»  և   «ինչպե՞ս» - ների  պատասխանները ինքներս  պետք  է  տանք: Հասկանում  ենք,  որ  արդեն  «ամոթ  է»  այս  կամ  այն…և  որ շրջապատի  կարծիքը  մեզ  համար  չափից  դուրս  կարևոր  է:

Մենք  հասկանում  ենք,  որ  մանկությունը  հեռացել  է  առանց  այցեքարտ  կամ  հասցե թողնելու: Այն  մնացել  է  միայն  մեր  սրտերում: Այնտեղ  է  մանկության  ետդաձի  տոմսը: Եվ ամեն  անգամ  պետք  է  պարզապես  մի  փոքր  պատուհան  բաց  թողնել  մեր  սրտում գտնվող  մանկության  համար…..

Մանկություն… մաս 2 - Մանկություն,մեր,  կյանքի,  միակ, ժամանակաշրջան,Այսօր այսքանը: Սիրով ձեր ՍառուլՄանկություն… մաս 2 - Մանկություն,մեր,  կյանքի,  միակ, ժամանակաշրջան,

12

11

2086