Copy SMS

Ուզում եմ, նշանակում է` կլինի

Ուզում եմ, նշանակում է` կլինի - Հենրի Ֆորդ,հետաքրքիր, պատմություն


Երբ Հենրի Ֆորդը որոշեց թողարկել իր հայտնի ''V-8''մակնիշի ավտոմեքենան, նա ցանկացավ ստեղծել շարժիչ, որում բոլոր ութ գլանները հավաքված լինեն մեկ ուղեկապում: Ասելն ու անելը մեկ եղավ. Ֆորդը տվեց համապատասխան ցուցումներ: Բոլոր ինժեներների կարծիքները համընկան. պարզապես անհնար է միավորել ութ գլանները:

 Ֆորդն ասաց. ''Ամեն դեպքում արեք'':

 Ինժեներները պնդեցին. ''Դա անհնար է'':

-Աշխատեցեք այնքան,-հրամայեց Ֆորդը,-մինչև արդյունքի հասնեք` որքան էլ որ դրա համար ժամանակ կպահանջվի:

Ուզում եմ, նշանակում է` կլինի - Հենրի Ֆորդ,հետաքրքիր, պատմությունԻնժեներները աշխատեցին. նրանք այլ ելք չունեին, քանզի ուզում էին աշխատել Ֆորդի մոտ: Անցավ վեց ամիս. ոչ մի արդյունք: Հետո նորից վեց ամիս: Նրանք փորձեցին բոլոր տարբերակները, բայց ոչինչ չէր ստացվում. ''անհնար է'':

 Տարեվերջին նրանք զեկուցեցին Ֆորդին, որ այդպես էլ չեն գտել նրա ցուցումների իրականացման միջոցները:

 -Շարունակեցեք աշխատել,- ասաց Ֆորդը: -Ես այդ եմ ուզում, ուրեմն`կլինի:

 Նրանք շարունակեցին աշխատել, և վերջապես մի գեղեցիկ օր ''ընկույզը կոտրվեց'':

 Ֆորդի համառությունը հաղթեց:

Ուզում եմ, նշանակում է` կլինի - Հենրի Ֆորդ,հետաքրքիր, պատմություն Հենրի Ֆորդը հաջողության հասավ, որովհետև հասկացավ և յուրացրեց հաջողության սկզբունքները: Դրանցից մեկը հաստատ իմանալն է, թե ինչի ես ուզում հասնել:Ուզում եմ, նշանակում է` կլինի - Հենրի Ֆորդ,հետաքրքիր, պատմություն Մտապահեք Ֆորդի մասին այս պատմությունը և նշեք տողերը, որոնք նկարագրում են նրա զարմանալի նվաճումը: Եթե դուք այդ անեք, եթե դուք առանձնացնեք սկզբունքները, որոնք կիրառելով` Հենրի Ֆորդը հարստացավ, ապա... ինչու դուք էլ նրա հետ չհամեմատվեք հաջողության մեջ: Չպատասխանել մարտահրավերին? որ հնարավոր է, նետված է հատկապես ձեզ:

24

22

1418

  • (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • 2013-08-18 14:46:00
      :) :)
  • kate
    2013-08-18 14:56:04
    Խորիմաստ էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Arpy ...
    2013-08-18 15:01:13
    հետաքրքիր էր... (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
  • 2013-08-18 15:12:26
    լավ ու ամենակարևորը ճիշտ խոսքեր են.....ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՆշԱՆԱԿՈՒՄ է ԿԼԻՆԻ (գինի) (գինի) (գինի) (գինի) (գինի)
    • Resurrección∞
      2013-08-18 15:15:43
      դե իհարկե :) :) մերսի :)
      • 2013-08-18 15:16:54
        :) :) :)
  • MrUtIk
    2013-08-18 15:15:29
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Anulik
    2013-08-18 15:35:27
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո)
  • ՎԱՐԴ-հո դեմ չեք?
    2013-08-18 17:04:04
    ես ուզում եմ,ես կարող եմ O:)
    • Resurrección∞
      2013-08-18 17:21:14
      մենակ էտ խոսքերով ու հավատով պիտի քայլեր անես :)
  • Tony Montana
    2013-08-18 21:11:43
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) ամենալավ ավտո արտադրողնա
  • ապրես (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ)
  • Մարտուն
    2013-09-10 01:33:41
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ)
    • 2013-09-10 07:34:27
      :)
  • Addict♠
    2013-11-06 00:12:19
    հաստատ իմանալն է, թե ինչի ես ուզում հասնել......իհարկե այդպես է, եթե չգիտակցես թե հստակ ինչի ես ուզում հասնել միթե հաջողության կհասնես?