Գրքերի մասին
Գիրքը հիմնական տարրերից մեկն է մարդկանց կյանքում, քանի որ այն օգնում է զարգացնել միտքը,հոգին և մշակույթը: Գրքերի կարևորությունը միշտ եղել է երկար քննարկման առարկա:
Ամենալայն գիրքը աշխարհում "The Klencke Atlas”-ն է,1,75 մետր երկարությամբ և 1,90մետր լայնությամբ: Գիրքը շատ ծանր է և տեղափոխելու համար պետք է վեց մարդ, իսկ բացելու համար` երկու մարդ:
Աշխարհի ամենաթանկ գիրքը ունի ընդհամենը 13 էջ, բայց դա մոտավորապես արժի 153 միլիոն ևրո: Գրքի վերնագիրն է“The Task” , որը գրել է Թոման Ալեքսանդր Հարդմանը:
Ամբողջ ժամանակների ամենավիճաբանվող գիրքը “Lolita”-ն է, որի հեղինակն է Վլադիմիր Նաբակովը: Այս գիրքը քննարկման առարկա է դարձել իր հրատարակվելու թվից` 1955 թվականից: Գիրքը հրատարակվել է Ֆրանսիայում, բայց արգելվել է այնտեղ և նաև այլ քաղաքներում` ինչպիսին ենՄիացյալ Թագավորությունը, Հարավային Աֆրիկան,Արգենտինան, Նոր Զելանդիան:
Ամենահայտնի գրախանութնաշխարհում կոչվում է Shakespeare (Մանրամասն): Այն գտնվում է Փարիզում` Բուչարի փողոցում: Գրախանութը դարձավ հայտնի բազմաթիվ այցելուների և զբոսաշրջիկների շնորհիվ:
Մտքեր մեծերից գրքի մասին
Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով:
Մարկ Ավրելի
Գիրքը մարդու ընկերն է, իսկ ընկերներին պետք է կարողանալ ընտրել:
Իլյա Գերչիկով
Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը:
Վոլտեր
Գրքերի շրջապատը նման է մարդկանց շրջապատին, կարելի է ընկենել և լավ, և վատ շրջապատ:
Հելվեցիուս
Ասացվածքների գրքերը ոչ միայն չեն ճնշում ուղեղի ինքնուրույն աշխատանքը, այլև ընդհակառակը` խթանում են այն:
Լև Տոլստոյ
Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է:
Արիստոտել
Անվիճելի է, որ ցանկացած լավ գրքի նշան է այն, որ մարդու տարիքի մեծացմանը զուգահեռ այն ավելի է դուր գալիս:
Գեորգ Լիխտենբերգ
Ոչնչի մասին չի մտածում միայն նա, ով ոչինչ չի կարդում:
Դենի Դիդրո
Վատ գրքերը կարող են այնպես փչացնել մեզ, ինչպես վատ ընկերները:
Հենրի Ֆիլդինգ
Գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող:
Ֆրենսիս Բեկոն
Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:
Ժան Պոլ Սարտր
Մեծագույն գանձը` լավ գրադարանն է:
Վիսարիոն Բելինսկի
Հույս ունեմ հավանեցիք
by Axunikkkk
❣Maria H❣
2013-08-19 19:53:53Axunikk
2013-08-19 20:45:47Anush
2013-08-19 20:05:09Axunikk
2013-08-19 20:45:53Սառա, ձեր մոծյոկ:D
2013-08-20 10:46:45