Հուշեր Թումանյանի մասին...
Բարև ձեզ, հուսով եմ, որ գոնե մի քանիսը ինձ կհիշեն, մի քանիսը, քանի որ պարզ է, քոփին առաջվանը չէ, հին անդամներից քչերն են մնացել: Նաև հուսով եմ, որ ինձ հիշելով, կհիշեք նաև այն անցած-գնացած լավ օրերը, այն օրերը երբ քոփիի անդամներով, կարելի է ասել զվարճանում էինք, իհարկե դրանք շատ հաճելի պահեր էին:Դե լավ, էլ երկար-բարակ չխոսեմ ու ներկայացնեմ նյութս:Բայց ամեն դեպքում ավելորդ չի լինի ասել... Մաշ, Էլիզ, Կարո... ձեզ հետ հաճելի էր...
Հ.Գ կներեք, որ մյուսներին չեմ հիշում:
Թոթովենցը Թումանյանին առաջին անգամ տեսել է Էջմիածնի վանքի բակում, որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ:Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը սովից կամ հիվանդություններից...
Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղհեղում է գետինը:Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին և Թումանյանը ստիպված գաղթականների առաջ բացում է նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր: Դա զայրացնում է Կաթողիկոսին (Գևորգ Ե): Ասում էին, որ երեկոյան Վեհափառը կանչել է Թումանյանին և հանդիմանել նրան այդ «բռնի» գործողությունների համար: Վեհափառը պատվիրել է, որ Թումանյանը այլևս այդպիսի բան չանի, սակայն Թումանյանը պատասխանել է, որ պիտի անի, եթե անհրաժեշտություն լինի:Հայոց հայրապետը կանգնել է ոտքի և հայտարարել.
-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ:
Գրողը նրան պատասխանել է.
-Իսկ դուք խոսում եք ամենայն հայոց բանաստեղծի հետ: ***
Մի օր, սեղանի շուրջը Թումանյանը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում.
-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը: Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է.
-Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:
***
Թումանյանի տիկինը, տասը երեխաների մայրը, բարեմտորեն գանգատվելիս է եղել, որ Հովհաննեսն իսկի տուն չի գալիս:
Թումանյանը նրան պատասխանել է.
-Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:
***
Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին...
Թումանյանը վեր կացավ:
-Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում:Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու...վախեցավ...
Բոլորն սկսեցին ծիծաղել:Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:
***
Թումանյանը և Ահարոնյանը իրար չէին սիրում:Մի օր թումայանը ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»: Թումանյանը ծիծաղեց և ասաց.
-Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապա եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս...ֆլա՛ն-ֆստա՛ն...
***
Թումանյանը հաճախ էր ասում.
-գրել եմ միայն էն ժամանակ, երբ հիվանդ եմ եղել, և բժիշկներն արգելել են որևէ մեկի այցելությունը: Մի օր ասաց.
-Էս «Հազարան բլբուլն» էլ վզիս է չոքել, մի երկար չեմ հիվանդանում, որ մի բան դուրս գա:
***
Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր. -Թուրս քաշեցի...,- ասաց Անդրանիկը և կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը: Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
-Խփի՛ր, Խփի՛ր...
***
Ամերիկացիներից մեկը, չգիտեմ թե ինչու, հարց տվեց թումանյանին.
-Ի՞նչ տարբերություն եք գտնում հայերի և ամերիկացնիների մեջ:
-Ամերիկացիները ծնվում են, ապրում են և մեռնում,
իսկ հայերը ծնվում են, ապրում և սպանվում,- պատասխանում է գրողը:
Ռիմա
2013-08-19 21:57:14էրիկ Իսրաելյան
2013-08-19 21:57:51Ռիմա
2013-08-19 22:07:13էրիկ Իսրաելյան
2013-08-20 01:00:07Ռիմա
2013-08-20 10:17:37Normal is boring
2013-08-19 22:01:00էրիկ Իսրաելյան
2013-08-19 22:02:44էրիկ Իսրաելյան
2013-08-20 01:01:03էրիկ Իսրաելյան
2013-08-21 19:31:40Անյուտա(Veteran)
2013-08-19 22:32:07ՎԱՐԴ-հո դեմ չեք?
2013-08-20 09:50:28❣Maria H❣
2013-08-20 10:08:15Սառա, ձեր մոծյոկ:D
2013-08-20 10:38:47Anush
2013-08-20 10:46:55Machok
2013-08-20 13:11:00էրիկ Իսրաելյան
2013-08-21 19:31:54