Copy SMS

Սարսափ պատմություն (մաս 5)

Խնդրում եմ պոստը քոփի չանել, պատմությունը հեղինակային է:

Սարսափ պատմություն (մաս 5) - Օր՝  Սարսափ պատմություն, հետաքրքիր


Լորդ Ջոնը և Կլարան սովորում էին համալսարանում, նրանք համակրում էին միմյանց, սակայն այդ մասին երբեք չէին բարձրաձայնում: Կլարան 18 տարեկան էր, իսկ Ջոնը՝ 21:

Կլարան ուներ կապույտ և խոշոր աչքեր, նայելով նրա աչքերին կարող ես հեշտորեն հասկանալ, որ նա պարզ և միամիտ աղջնակ է: Ուներ կարճ կտրած մազեր, որոնք նրան սքանչելի տեսք էին տալիս...

Լորդ Ջոնը թիկնեղ էր, գեղեցիկ կազմվածքով, համեմատած նրա տարիքին՝ նա ավելի մեծ էր երևում: Ուներ փարթամ, գեղագանգուր մազեր, և մուգ շագանակագույն, մանր-մանր աչքեր:

Կլարան համալսարանի գեղեցիկ աղջիկներից մեկն էր, նշանակում , որ տղաները հաճախ կռվի մեջ էին մտնում նրա պատճառով... Բայց երբ հայտնվում էր Լորդ Ջոնը տղաները հավաքում էին իրենց, և ձևացնում, որ ոչինչ չի եղել...

Դպրոցում կար մի տղա, որը, ասում էին, թե խանգարված է, նա բոլորի կողմից անտեսված էր, և առհասարակ չէր շփվում որևէ մեկի հետ... Սակայն նա ժպտալից հայացքով էր նայում միշտ Կլարային, երբ աղջիկը անցնում էր նրա կողքով: Կլարան նույնպես ժպտում էր նրան, բայց կեղծ, աղջիկը վախենում էր չժպտալ տղային, մտածելով միգուցե տղան նրան որևէ վատություն անի, չէ որ նա խանգարված է: Հիվանդ տղայի անունը Կարլոս էր, նա չափազանց նիհար էր, թափթփված, և ամբողջ մարմնով դողդողում էր... Ուներ կանաչ աչքեր, որոնց նայելուց մարդիկ մտածում էին, թե նրա աչքերը գիշերվա մթության մեջ կարող են լույս տալ... Սակայն չկար այդպիսի բան, նա էլ սովորական մարդ էր լի թերություններով...

Անցան տարիներ...

Նրանք ավարտեցին համալսարանը: Կլարան և Լորդ Ջոնը ամուսնացան, տեղափոխվեցին ուրիշ քաղաք: Լորդ Ջոնը սկսեց աշխատել, իսկ Կլարան տան հոգսերն էր հոգում...

Սակայն ես բաց թողեգի մի կարևոր փաստ, Կլարայի և Ջոնի ամուսնության ժամանակ, նրանք ունեին մի անկոչ հյուր, որը ամբողջովին սև էր հագնված, և վրայից կախված էր սև թիկնոց գլխարկով... Ոչ ոք սակայն ուշադրություն չէր դարձնում այդ տարօրինակ մարդու վրա, միայն Կլարան էր անհանգստանում և վախվորելով նայում այդ անկոչ հյուրին, փորձելով որսալ նրա աչքերը...

Միայն մի բան նա տեսավ, այդ մարդու վզից կախված էր մի հաստ վզնոց, որի վրա էլ կախված էր լատինական «K» տառը...

Ընտանեկան կյանքը շատ խաղաղ էր անցնում... Միայն, թե մի բան դժգոհեցնում էր Կլարային. Լորդ Ջոնը ամբողջովին տարված էր աշխատանքով, և կարծես իր վրա ուշադրություն չէր դարձնում:

Պատահեց այնպես, որ Լորդ Ջոնը կեսգիշերին էր տուն գալիս, երբ Կլարան յոթերորդ երազն էր տեսնելիս լինում...

Անցավ մեկ ամիս, Կլարան զգաց, որ նա հաճախ է գլխապտույտ ունենում, սրտխառնոց... Դիմեց բժշկի, և ի ուրախություն իրենց՝ նա երեխայի էր սպասում: Այդ լուրը ուրախացրեց նաև Լորդ Ջոնին, նա դարձավ ավելի ուշադիր դեպի իր կինը, չէր թողնում, որ կինը տանը ինչ որ գործ անի... Եվ նրանք վարձեցին սպասուհիներ: 9 ամիս անց, ծնվեց փոքրիկ Սյուզանը: Տունը լցվեց ուրախությամբ և հոգսերն էլ շատացան...

Երեխան կամաց-կամաց մեծանում էր, սակայն միշտ շփոթում էր հայրիկի անունը, Ջոնի տեղը նա երբեմն Կարլոս էր ասում: Հայրը անտարբեր էր անցնում այդ ամենի կողքով, սակայն Կլարան անհանգստանում էր. նա երեխային նստեցնում էր իր ծնկերին և սկսում նրան հասկացնել, որ իր հոր անունը Ջոն է, այլ ոչ թե Կառլոս...

-Ես հասկացա մայրիկ, հայրիկս՝ Ջոնն է:

-Այո, սիրունս էլ երբեք չասես Կարլոս:

Մի անգամ, երբ Սյուզանը բակում խաղում էր իր տիկնիկով, նա գտավ մի վզնոց, որից կախված էր լատինական «K» տառը: Փոքրիկը այդ վզնոցը կախ տվեց իր տիկնիկի պարանոցից և շարունակեց իր խաղը... Երեկոյան երբ Կլարան դստրիկին պառկեցնում էր քնելու, նա նկատեց տիկնիկի պարանոցից կախ տված վզնոցը...

Նախ գունատվեց, ապա շունչը տեղը բերելով հարցրեց.

- Սյուզան սա քեզ որտեղի՞ց...

-Գտել եմ մայրիկ, ծաղկանոցի մոտ:

-Դեն նետիր դա՛:

-Մայրիկ, սա ախր իմ տիկնիկի վնզոցն է:

-Ասացի դեն նետի՛ր,- աղաղակեց Կլարան:

Այդ ժամանակ Լորդ Ջոնը տանը չէր...

Կլարան քնեցնելով Սյուզանին, դուրս եկավ նրա սենյակից:

Այդ պահին հնչեց դռան զանգը:

Մտածելով, թե դա Ջոնն է, Կլարան մոտեցավ դռանը և առանց հապաղելու բացեց այն: Դռան դիմաց կանգնած էր նույն այն տարօրինակ մարդը, որը ներկա էր հարսանիքին: Այդ մարդու ձեռքերը դողդողում էին:

Կլարան գունատվեց, բայց և այնպես իրեն չկորցրեց և ասաց, որ հիմա կբերի վզնոցը, չէ որ դա Սյուզանն էր գտել բակում խաղալիս: Բայց այդ մարդը կանգնեցրեց նրան և ասաց.

- Կարլոսն եմ քո համալսարանի, ես գիտեմ, որ դու ինձ սիրում ես: Չէ, որ միշտ ժպտում էիր համալսարանում, և հասկացնում, որ մեր սերը փոխադարձ է: Գնանք ինձ հետ:

-Ի՞նչ...- ահաբեկված ճչաց Կլարան,- ես քեզ չեմ սիրում դուրս գնա այստեղից անպիտա՛ն:

-Մի խաբիր ինձ, փոքրիկս,- շշուկով ասաց Կառլոսը և փորձեց համբուրել Կլարային:

Բայց Կլարան ապտակեց նրան և դուրս պրծավ Կառլոսի ձեռքերից:

Կարլոսը կայծակնային արագությամբ բռնեց նրան և տապալեց գետնին:

Կլարան ուշագնաց եղավ:

Կարլոսը սկսեց շան նման հոտոտել Կլարայի մարմինը, և հանել նրա հագուստը... Կարլոսը առաջին անգամ էր տեսնում մերկ կին, նա չտեսի նման հարձակվեց Կլարայի մարմնի վրա ...

Ջոնը առավոտյան վերադարձավ տուն և գտավ կնոջը թարմ արյունով պատված և մահացած:

Կարլոսը վայելելով Կլարայի մարմինը նաև դանակով կտոր կտոր էր արել մարմնի ամեն մի մասը:

Սյուզանը չկար: Անգամ հետքերն էլ չկար:

Կարլոսը աղջկան տարել էր իր հետ, բայց, թե ուր, ոչ ոք չգիտի:

Այդ օրվանից Լորդ Ջոնը տեղափոխվեց, սակայն նա առաջվա Ջոնը չէր, դարձել էր ինքնափոփ և մռայլ...

Սարսափ պատմություն (մաս 5) - Օր՝  Սարսափ պատմություն, հետաքրքիր

Այսքանը...

Պատմությունը հեղինակային է...

26

47

5817